Երեկվա խաղը Մեքսիկայի հետ ապացուցեց, որ Անգլիան գտնվում է հրաշալի մարզավիճակում
It's coming home, it's coming home!!!! WC is coming home!!!!!
Երեկվա խաղը Մեքսիկայի հետ ապացուցեց, որ Անգլիան գտնվում է հրաշալի մարզավիճակում
It's coming home, it's coming home!!!! WC is coming home!!!!!
Gayl (26.05.2010)
Ինձ էլ է դուր գալիս Անգլիայի հավաքականի խաղը և իրոք որ նրանք ունեցել են շատ հզոր ֆուտբոլիստներ
http://en.wikipedia.org/wiki/England...Player_history
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները կողմնորոշվել են իրենց խաղային համարների հետ ՀԱՀ-ում կայանալիք 2010թ. աշխրահի առաջնությանը մասնակցելու համար, այդ մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Հատկանշական է այն, որ «7» համարի մարզաշապիկը, որը պետք է կրեր Դևիդ Բեքհեմը, բաժին է հասել Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Արոն Լենոնին:
1. Դևիդ Ջեյմս
2. Գլեն Ջոնսոն
3. Էշլի Քոուլ
4. Սթիվեն Ջերարդ
5. Ռիո Ֆերդինանդ
6. Ջոն Տերի
7. Արոն Լենոն
8. Ֆրենկ Լեմպարդ
9. Պիտեր Կրոաւչ
10. Ուեյն Ռունի
11. Ջո Քոուլ
12. Ռոբերտ Գրին
13. Սթիվեն Ուորնոկ
14. Գարեթ Բարի
15. Մեթյու Ապսոն
16. Ջեյմս Միլներ
17. Շոն Ռայթ-Ֆիլիփս
18. Ջեյմի Կարագեր
19. Ջերմեյն Դեֆո
20. Լեդլի Քինգ
21. Էմիլ Հեսկի
22. Մայքլ Կարիկ
23. Ջո Հարթ
Աղբյուրը
Gayl (03.06.2010)
Բարին ապաքինվելա՞
Կարծում եմ Ռոբերտ Գրին #12 հիմնական սքուադի դարպասապահը:
Անգլիայի հավաքականի նոր ավագ Սթիվեն Ջերարդը կոչ է արել իր թիմի խաղընկերներին օրինակելի պահել իրենց ՀԱՀ-ում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը` հատուկ շեշտադրում կատարելով Ուեյն Ռունիի վրա:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ կայացած ընկերական հանդիպմանը, որի ժամանակ Ֆաբիո Կապելոյի սաները հաղթել էին «Պլատինում սթարս» հարավաֆրիկյան ակումբին (3:0), տաքարյուն հարձակվողը մի շարք վիրավորանքներ է հասցրել մրցավար Ջեֆ Սելոգիլվեին, ով համարձավել էր նրան դեղին քարտ ցույց տալ:
«Այժմ նա հասունացել է, և այլևս սադրանքների զոհ չի դառնա: Ուեյնը գիտի, որ մենք ուզում ենք տեսնել նրան դաշտում, նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Այնուամենայնիվ, մարզիչները ժամանակ չեն խնայում ևս մեկ անգամ հիշեցնել նրան, որ անհրաժեշտ է զսպված լինել: Պետք է հարգել մրցավարներին և ոչ մի դեպքում չմիջամտել նրանց աշխատանքին:
Ստանալով դեղին քարտ` յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է կարողանա բերանը փակ պահել, որպեսզի հանկարծ հեռացման չարժանանա. չէ՞ որ այդ ժամանակ կտուժի ողջ թիմը», - ասել է Ջերարդը Yahoo-ի հետ հարցազրույցում` նշելով, որ նա լիովին ընտելացել է իր նոր դերին, ինչն էլ, թերևս, զարմանալի չէ. իր հարազատ «Լիվերպուլում» Սթիվենը 6 տարի թիմի ավագ է եղել:
Նախորդ աշխարհի առաջնությանը, որը տեղի էր ունենում Գերմանիայում, Ռունին ծանր դրության մեջ թողեց իր թիմին` հեռացվելով դաշտից Պորտուգալիայի հետ քառորդ եզրափակիչում:
Աղբյուրը
Ֆերգյուսոն. Ինձ 2 անգամ առաջարկել են գլխավորել Անգլիայի հավաքականը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս ֆերգյուսոնը սենսացիոն հայտարարություն է արել` ասելով, որ նախկինում Ֆուտբոլի ասոցիացիան երկու անգամ առաջարկել է նրան գլխավորել Անգլիայի հավաքականը, և որ նա երկու անգամ մերժել է այդ առաջարկը` անվանելով այդ աշխատանքը «սարսափելի»: Իր իսկ խոսքերով` այն հաջողությունը, որը նա բերել էր «Մանչեսթեր Յունայթեդին» 1990թ.-ին, գրավել էր Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի ուշադրությունը, որը փորձել էր օգտվել իր ծառայություններից 1996թ.-ին` Տերի Վենեյբլսի հեռանալուց հետո, և 1999թ.-ին` Գլեն Խոդլի հեռանալուց հետո: Ի պատասխան այս առաջարկին` Ֆերգյուսոնը հրաժարվել էր այդ պաշտոնից` հայտարարելով, որ Անգլիայի հավաքականի հետ աշխատանքը անիրագործելի առաքելություն է:
«Ինձ երկու անգամ առաջարկել են գլխավորել Անգլիայի հավաքականը, բայց դա, իհարկե, բացառվում էր, - ասել է Ֆերգյուսոնը: - Իմ կարծիքով, դա սարսափելի աշխատանք է, բացի դրանից` շատ կարևոր էր այն փաստը, որ ես ծագումով շոտլանդացի եմ»:
«Յունայթեդի» գլխավոր մարզիչը նաև իր կարծիքն է հայտնել Ֆաբիո Կապելոյի թիմի` աշխարհի առջնությունում անհաջող ելույթի վերաբերյալ.
«Անգլիայի ներքին առաջնությունը ուժասպառ է անում ֆուտբոլիստներին: Օրինակ` դեկտեմբերին նրանք 8 կամ 9 հանդիպում են անցկացնում, թեև դա տարվա ամենավատ ժամանակահատվածն է: Այնուհետև նրանց մոտ տարբեր խնդիրներ են ծագում, բայց նրանք շարունակում են խաղալ: Մրցաշրջանի ավարտից հետո սկսվում է մի այնպիսի կարևոր մրցաշար, ինչպիսին է Աշխարհի գավաթը, բայց նրանք արդեն 100%-ով պատրաստ չեն լինում: Նրանց հանգիստ է հարկավոր օրգանիզմին էներգիա վերադարձնելու համար:
Բացի դրանից` կա նաև այնպիսի գործոն, ինչպիսին է շատ մեծ սպասումները, - հավելել է Ֆերգյուսոնը: - Բոլոր այն կարևոր ֆուտբոլիստները, ումից լավ խաղ էին ակնկալում, վատ մրցաշար անցկացրեցին` Ուեյն Ռունի, Լիոնել Մեսսի, Կակա, Կրիշտիանու Ռոնալդու… Բոլորն ակնկալում էին, որ այս մրցաշարը կդառնա Ռունիի բենեֆիսը` մոռանալով, որ նա գրեթե չունի աշխարհի առաջնություններին մասնակցելու փորձ:
Աղբյուրը
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 21.07.2010, 11:54:
հարյուր տոկոսով մաձայն եմ բազմափորձ մարզչի հետ, ոչ միայն Անգլիայի ֆուտբոլիստներն են ուժասպառ լինում, այլև մնացած աստեղրը
ֆուտբոլը ահավոր կոմերցիալ է դարձել, առաջնություններում պտտվող փողերը ֆուտբոլիստներին այլևս թույլ չեն տալիս մտածել աշխարհի խաղերի մասին, իսկ մենք ախր դրանց չորս տարի սրտի թրթիռով ենք սպասում![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ