Շեղվելով Հակոբյանների ընտանեկան թեմայից...
Ախր ես չեմ հասկանում խի ես բաժանում իրարից? այսինքն եթե լավ երաժշտության տակ, անկապ բառերի հաջորդականություն երգեն, դու կսիրես էտ երգը?? հասկացի, որ համ երաժշտությունը լավ պետքա լինի համ բառերը ու իրար հետ համահունչ, ոչ թե երգեն կորած սիրո մասին ուրախ նոտաների տակ: Իսկ ձեր կողմից շատ հարգված սիլվա հակոբյանի մոտ ոչ երաժշտություննա որակով, ոչ էլ բառերը ինչ-որ իմաստ ունեն:
Արի քեզ հետ համաձայնվեմ, սակայն մասամբ, քանի որ մեջբերեցիր այնպիսի երգիչների (խմբերի) անուններ, որոնք այս թեմայում գտնվելուց կարողա իրենց գույնը գցեն ամոթից:
Հիմա քո խոսքերը կարդալով կարող եմ եզրակացնել, որ դու Հայկական երգ-երաժշտությունից բավականին հեռու մարդ ես (հեռու ասվածն ընկալի որպես չընդունող), քո երաժշտական ճաշակը բնավ էլ չի համապատասխանում Հայկական ՓՈՓ ին (գոնե մեծամասամբ) , սակայն էտքան նեռվայնանալ էլ պետք չի...

սիրված և հանրահայտը շատ հարաբերական են: Սիրված...երկու տարի առաջ լսում էի մի երգ, որը սիրված էր ու հանրահայտ, իսկ հիմա ես էտ երգը չեմ կարա լսեմ, որովհետև ինքը սպառելա իրան, որովհետև ինքը պարզ...
Իսկ չե՞ս ասի, թե դա ո՞ր երգն է...
Քո խոսքերում դու փորձում ես ասել, որ ըստ քեզ, երգ, որը ունի արժեք, այսպես կոչված հավերժ է: Հիմա դու, միմյանցից տարբերակելով Սիրվածն ու Հանրահայտը , մեջբերումով ներկայացնում ես մի խոսք, որտեղ այդ սիրվածն ու հանրահայտը միասնական ուժերով լսցնում են իրենց, ու դեռ մի բան էլ երկու տարի անց այն արդեն լսել չի լինում` քո կամքով: Հիմա բա ո՞ւր մնաց սիրվածը, իսկ ուր` հանրահայտը: Չէ՞ որ հանրահայտ եթե ասում ես, նշանակումա հանրության կողմից սիրված, իսկ դու, քանի որ ներկայանում ես որպես որակյալ երաժշտություն հարգող և լսող մարդ, պետք է ընդմիշտ հավատարիմ մնաս քո սկզբունքին... Ամեն դեպքում, անիմաստ եմ համարում մի քիչ էլ երկար գրելը այստեղ, որովհետև ոչ Սիլվայի երկրպաԳՈՒՐՈՒ եմ, ոչ սիլվային ընկեր, բարեկամ, փեսա... Էնքանա որ, իր տեսահոլովակները ինձ "ծառայում" են որպես...