"DDD" հաճախել եմ երևի մոտ 3 տարի առաջ 2 ամսով: Ասեմ, որ այդ ժամանակ արդեն լավ գիտեի լողալ, ուղղակի ամառ էր, զբաղվելու համար էի գնում:

Բայց համ էլ պրոֆեսիոնալ չէի լողում: Պայմաններից շատ գոհ եմ. մեծ լողավազան, մաքուր ջուր, լողավազան մտնելուց առաջ պարտադիր էր ցայվել ու գլխարկներով պետք է մտնեինք, կար բժիշկ, մարզիչներն էլ լավն էին ուղղակի մի բայց, իմ մարզիչը աղջիկ դուրս էկավ ու ավելի շատ զբաղված էր տղա մարզիչների հետ ֆլիրտ անելով, քան երեխեքին սովրեցնելով:

Նենց կանես, որ մարզիչդ տղամարդ լինի, իրանք համ էլ ավելի լավ կսովրեցնեն:

Մյուս բայցն էլ էն էր, որ իմ ժամին լիքը պստո-ճստոներ էին գալիս, որոնք լողալ չգիտեին ու իմ մի ժամը հիմնականում անցնում էր իրենց օգնելով, լացելուց հանգստացնելով, որ ջուրը հեչ էլ վախենալու չի ու նման դաստիարակչական աշխատանքներով: Բայց ընդհանուր գոհ եմ, որովհետև այդ 2 ամսում շնչառությունս տեղը ընգավ, այսինքն՝ լողալուց արդեն հանգիստ շնչում եմ, շունչս չի կտրվում, ու մի քանի պրոֆեսիոնալ շարժումներ սովորեցի:

Նենց որ լավ տեղա, ուղղակի այդ 2 կետերը ուշադրություն դարձրու, որ տղամարդ մարզիչ լինի ու նենց ժամին գցեն, որ շատ երեխաներ չլինեն, մեծերի հետ լինես կամ ավելի լավ է, որ քիչ մարդ լինի:
Մյուս լողավազանների մասին տեղեկություններ չունեմ:
Էջանիշներ