Շինարար-ի խոսքերից
Ես ունեի վառ արտահայտված կրակայրիչագողություն, բայց հատուկ չէի անում, ուղղակի մոռանում էի, ջեբս գցում, գնում տուն: Գրչագողություն էլ ունեմ, բայց էդքան վառ արտահայտված չի, որովհետև կրակայրիչ ավելի հաճախ էի օգտագործում, գրիչ՝ հազարից մեկ: Բայց նաև նույնքան անտարբեր եմ, երբ ինձնից են վերցնում, ոչ մի կրակայրիչի կամ գրիչի հետ երբեք էմոցիոնալ կապ չեմ ունեցել, խանութում առևտուր եմ անում, վճարում ու դուրս գալիս, մեկ էլ առևտուրս հետևիցս վազացնելով բերում են, հետո նստում եմ ավտոբուս, առևտուրս թողնում մեջը, իջնում, ոչ մեկ չի բերում էլ վազացնելով, նաև՝ մի քանի զույգ ձեռնոց, գլխարկներ, ժակետ, որը ավելի քան տասը տարի հագնում էի ու գուցե թեթևակի էմոցիոնալ կապվածություն էլ ունեի, հեռախոսիս մասին էլ չասեմ, էնքան կորցրի, մինչև փչացավ, (ի դեպ, էն բոլոր մարդիկ ումից համար ունեի, էլ չունեմ:ԴԴ), ուզում եմ ասեմ՝ գող չեմ, ուղղակի ահավոր ցրված եմ, ես կասեի նույնիսկ ցվրված, ինչքան տանում եմ, հարյուր երկու էդքան՝ կորցնում: Հիմա էլ որ չեմ ծխում, էլ չեմ էլ տանում:
Էջանիշներ