Օֆ.. Խաչիկ ջան... որ ասում էի՝ մի խառնեք լեմուրներին լեմուրցիների հետ...
Մեֆ, Լեմուրցիները, ըստ որոշ շառլատանական տեսության, արարածների ռասա ա եղել, որոնք ունեցել են 5-7 մետր բոյ, երրորդ աչք, ձեռքերը ու ոտքերը եղել են "перепончатые", մատների արանքը հյուսվածք է եղել /որ ուշադիր նայես, Բուդդան էլ ունի այդպիսի մատներ, դրա համար պնդում են, որ Բուդդան ավելի վաղ ռասաներից է եղել, քան մարդիկ/, ունեցել են երրորդ աչք, որը էներգիայի աղբյուր է հանդիսացել /օրինակ,մեծ օբյեկտներ են դրանով տեղափոխել ու Բուրգերը իրանք են կառուցել/ մեկ էլ քիթ են ունեցել... չեմ կարող բացատրել ինչ ձևի... ուրիշ կառուցվածքով... ցավոք ֆոտոներ չունեմ... Խաչիկից խնդրեք, ինքը երևի շփվել ա նրանց հետ, եթե հավատում ա։
Էս էլ ձեզ մեր նախահոր նկարը.
հա, մոռացա նշեմ, որ նկարի վրայի արարածի աչքերը կիսափակ են։ Ասում են, որ նա "սոմատիի" մեջ է, այսինքն շատ խորը մեդիտացիայի միջոցով հասել է վիճակի, երբ կպել է "համընդհանուր էներգտիկ դաշտին"։
Այդ նշանը՝ կիսափակ աչքեր, սպիրալաձև քիթ եւ երրորդ աչք, կան մի քանի բուդդիստական տաճարների վրա, բայց ընդհանուր առմամբ որտեղից ա ծնվում այս թեոսոֆական ուղղությունը եւ որ կրոնական հիմունքներն են օգտագործել՝ գաղափար չունեմ.... /որոշ չափով օգտագործում են նաև Բլավացկայայի բլա–բլաները.../
Էջանիշներ