Ողնաշարի ծռումներ
Նկարագրություն
Հասուն մարդու ողնաշարն ունի ոչ մեծ ծռումներ, որոնք պարանոցային և գոտկային հատվածներում ուղղված են դեպի առաջ, իսկ կրծքային և սրբոսկրային հատվածներում՝ դեպի հետ։ Ձևավորվում են աստիճանաբար՝ օրգանիզմի աճին զուգընթաց, հատկապես, երբ երեխան սկսում է կանգնել և քայլել։ Օրգանիզմի այդ ծռումները մեղմում են ողնաշարի վրա ուղղաձիգ բեռնվածությունը (ցատկումների ժամանակ, ոտքերի վրա ընկնելիս ևն) և կոչվում են ֆիզիոլոգիական ծռումներ։ Ի տարբերություն ֆիզիոլոգիական ծռումների՝ ողնաշարի ծռումները հիվանդագին վիճակ են, լինում են 3 տեսակի՝
- կողմնային (սկոլիոզ),
- դեպի հետ (կիֆոզ),
- դեպի առաջ (լորդոզ)։
Էջանիշներ