Բարի կեսգիշեր ակումբցիներ ջան.... լավ եք ?
Մեր կողմերում գեղանկարչական եղանակ է. առավոտյան` արև, կեսօրին`աննկարագրելի գեղեցկություն, երեկոյան` անձրևախառն ամպեր, բայց մինչև մայրամուտ անպայման ծիածանն աչքով է անում....... գժվել կարելի է...... չափից ավելի է գեղեցիկ..... ես այս դեպքերում ասում եմ բնությունը <<հիվանդացել է>> ...... ոնց չասեմ, նույնիսկ էս գիշերվա կեսին, հենց էս պահին թռչունները երգում են, իսկ եթե շատ ուշ եմ քնում, 4-ի կողմերը աքլորներն են իրենց համերգը սկսում:
Ստեղծագործող ակումբցիներ, հրավիրում եմ մեր աշխարհ: Վերցրեք ձեր վրձինները, մատիտները, գրիչները, գիթառ, շվվի.... ու եկեք ստեղծագործելու.......
Էջանիշներ