User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` Մանոյանը նշեց, որ ներկա պայմաններում, երբ Հայաստանը հետ չի կանչել արձանագրությունների տակ դրած իր ստորագրությունը, այս գործընթացն ընթանում է հայության շահերին հակառակ:
    Աշխարհ աշխարհով, սրանք իրենց արձանագրություններով... էսքան սուտի խոսելու տեղը, թող սփյուռքում մի հատ հակաադրբեջանական հիստերիա բարձրացնեն, թե՞ Ցեղասպանության ճանաչման գործընթացից դույզն-ինչ շեղվելը գրպանները կդատարկի:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (23.06.2010), Sagittarius (23.06.2010), Tig (23.06.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհ աշխարհով, սրանք իրենց արձանագրություններով... էսքան սուտի խոսելու տեղը, թող սփյուռքում մի հատ հակաադրբեջանական հիստերիա բարձրացնեն, թե՞ Ցեղասպանության ճանաչման գործընթացից դույզն-ինչ շեղվելը գրպանները կդատարկի:
    Հազար ներողություն եմ խնդրում, բայց պիտի ասեմ: Սփյուռքը բացի 15 թվից ուրիշ բան չի տեսնում… Չեն հասկանում, որ էսօր Արցախի հարցը շատ ավելի կարևոր ու ռեալ հարցա քան թե 15 թիվը: Մենք էսօր ռեալ հողեր ենք հետ վերցրել ու հիմա դրանց պահելու խնդիր ունենք: Իսկ օդի մեջ ցեղասպանության ճանաշումը հաստատ դրանից առաջնային խնդիր չի… Չեմ ասում թե ցեղասպանության պահանջատիրությունից պիտի հետ կանգնել, ուղակի ուզում եմ, որ սփյուռքը հասկանա էսօրվա համահայկական խնդիրների առաջնայնությունը…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.06.2010), Magic-Mushroom (23.06.2010), My World My Space (23.06.2010), Sagittarius (23.06.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադրբեջանցի լրագրողը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե երբ կարող է վերադառնալ «իր հայրենի գյուղը»
    10:15 • 23.06.10

    Գերմանիայի «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ակադեմիայում Սերժ Սարգսյանի ելույթին հետևել է հարցուպատասխան:

    Ինչպես Բեռլինից տեղեկացնում է Tert.am–ի թղթակիցը, լրագրողներից մեկի այն հարցին, թե նախագահն ինչպես է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ միջազգային տարբեր կառույցների որոշումներին, որոնցով հայկական կողմին պահանջ է ներկայացվում դուրս բերել զորքերը ԼՂ անվտանգության գոտուց, Սերժ Սարգսյանը պատասխանել է.

    «Ցավոք սրտի, ծանոթ չեմ, որևէ միջազգային կազմակերպության նման որոշման: Կազմակերպությունը, որն զբաղվում է Լեռնային Ղարաբաղի խնդրով և լիազորություններ ունի դրանով զբաղվելու, ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որի համանախագահներն են ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Մինսկի խմբի համանախագահները 2007թ. Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել են մի փաստաթուղթ, որը կրում է «Մադրիդյան սկզբունքներ» անունը, և որն ունի երեք հիմնական սկզբունք՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը, ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, ինչպես նաև տարածքային ամբողջականության սկզբունքները:

    «Այս երեք սկզբունքների հիման վրա է, որ պետք է լուծվի խնդիրը: Եվ եթե որևէ կազմակերպություն, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, կոնտեքստից կտրում է այս բաղադրիչներից մեկը, ապա դա միայն այդ միջազգային կազմակերպության պրոբլեմն ու խնդիրն է, որը էական ազդեցություն չի կարող ունենալ կոնֆլիկտի լուծման վրա»,- ասել է նա:

    Հաջորդ հարցը Սերժ Սարգսյանին ուղղել է ազգությամբ ադրբեջանցի լրագրողը՝ նշելով, որ «իր գյուղը 1992-ից գտնվում է հայ-ռուսական օկուպացիայի ներքո և արդեն 18 տարի է, ինչ ինքը չի կարողանում վերադառնալ իր հայրենի գյուղը»:

    «Մինչև ե՞րբ եք զբաղեցված պահելու իմ հայրենի գյուղը, իմ հայրենի շրջանը»,- հետաքրքրվել է Հաջի Բեյլին:

    «Պարոն Հաջի Բեյլի, ես ուղիղ կպատասխանեմ Ձեր հարցին։ Դուք մի նախադասության մեջ չորս էական սխալ թույլ տվեցիք: Նախ 1992թ. մենք հակառակ պրոցեսի մեջ էինք, ադրբեջանական զորքերն էին հարձակվել և գրավել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը: Երկրորդ, Ձեր ասած տարածաշրջանում երբեք չի եղել գոնե մեկ ռուս զինվոր, և պետք չէ պարտությունը բացատրել այլ-այլ հանգամանքներով: Եվ երրորդ` ես որևէ առնչություն չունեմ այն զորքերի հետ, որոնք գտնվում են այդ տարածաշրջանում: Տարածքները վերահսկվում են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից, և դա պարտադրված բան էր, որովհետև 150, 000 Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չէր կարող պատերազմն սկսել մի քանի միլիոնանոց Ադրբեջանի հետ, և պարտադրված պատերազմն էր, որ ստիպեց ԼՂ բնակչությանը զենք վերցնել և իր արյան գնով ու իր զավակների մահվան գնով պահպանել իր անկախությունը:

    Շտեֆան Քյուրքչյան անունով հայազգի մի փաստաբան էլ ցանկացավ իմանալ Սերժ Սարգսյանի վերաբերմունքն օրեր առաջ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը ԼՂ հենակետի վրա, ինչպես նաև այն, թե Հայաստանն ինչ է ակնկալում Գերմանիայից ԼՂ կարգավորման հարցում:

    Ի պատասխան՝ նախագահն ասաց, որ Հայաստանը, իհարկե, չափազանց շահագրգռված է հայ-գերմանական հարաբերություները զարգացնելու գործում, և որ հենց այդ պատճառով է ինքը գտնվում Բեռլինում:

    «Եվ մենք դա անում ենք՝ ելնելով նրանից, որ Գերմանիան հավասարակշռված քաղաքականություն է վարում մեր տարածաշրջանում, և օրեցօր մեծանում է Գերմանիայի հետաքրքրվածությունը մեր տարածաշրջանում: Գերմանիան հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և իր անկողմնակալ դիրքորոշմամբ կարող է նպաստել խնդրի լուծմանը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

    Նրա խոսքով, առաջխաղացմանը շատ դեպքերում խոչընդոտում է նաև եվրոպական կառույցների ոչ հստակ մոտեցումը:

    «Նրանց մտավախությունը, որ եթե փորձեն նշել կոնկրետ դեպքերի մեղավորներ, դրանով իսկ կարող են փորձել էապես խաթարել բանակցային գործընթացը … Տեսեք, ամբողջ աշխարհին հայտնի է, որ ադրբեջանցիներն են հարձակվել, և ի՞նչ. Մինսկի խմբի համանախագահները, եվրամիության պաշտոնական ներկայացուցիչը Հարավային Կովկասում ընդհանուր գնահատականներ են տալիս և կողմներին կոչ են անում սադրանքների չգնալ: Այսինքն՝ կողմերն ովքե՞ր են, թույլ տվեք ասել, ո՞վ էր կոնկրետ կատարվածի մեղավորը: Մենք 1994թ. հրադադարի պայմանագիր ենք ստորագրել, եռակողմ’ Ռուսաստանի միջնորդությամբ. Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան: Եվ դա արել ենք Ադրբեջանի առաջարկությամբ: Այսինքն, մենք նաև իրավական պարտավորություն ունենք չխախտել հրադադարը: Այդ դեպքը, որ տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ իմ և Ադրբեջանի նախագահի հանդիպումից ժամեր անց, ուղղակի անթույլատրելի մի բան էր, մարտահրավեր էր նետված և՛ Մինսկի խմբին, և՛ Ռուսաստանին, և՛ իհարկե մեզ:

    Tert.am

    հ.գ. ուզումա վերադառնա իրա հարազատ գյուղը…
    բա մեր պապե՞րը… ավելի ճիշտ նրանց թոռները ե՞րբ կարան վերադառնան իրանց հարազատ օջախները…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.06.2010), Magic-Mushroom (23.06.2010)

  7. #4
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հազար ներողություն եմ խնդրում, բայց պիտի ասեմ: Սփյուռքը բացի 15 թվից ուրիշ բան չի տեսնում… Չեն հասկանում, որ էսօր Արցախի հարցը շատ ավելի կարևոր ու ռեալ հարցա քան թե 15 թիվը: Մենք էսօր ռեալ հողեր ենք հետ վերցրել ու հիմա դրանց պահելու խնդիր ունենք: Իսկ օդի մեջ ցեղասպանության ճանաշումը հաստատ դրանից առաջնային խնդիր չի… Չեմ ասում թե ցեղասպանության պահանջատիրությունից պիտի հետ կանգնել, ուղակի ուզում եմ, որ սփյուռքը հասկանա էսօրվա համահայկական խնդիրների առաջնայնությունը…
    Ներողության խնդիր չկա. ճիշտը դա է: Եթե հիշում ես, բավականին քննարկումներ եղան այս թեմայով Իրանի իսլամական հեղափոխության թեմայում, թե՞ նոր բացված թեմա էր. անունը չեմ հիշում: Ինձ ու իմ նման մտածողներին ազգադավ հանեցին
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (23.06.2010), My World My Space (23.06.2010), Tig (23.06.2010)

  9. #5
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    37
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ իսկ չեք կարծում որ Նախիջեւանի հարցը պետք է բարձրացնել,կարծեմ պայմանագիրը վերջանում է 2018 թվականին,արդեն պետք է մտածել այդ մասին քանի դեռ ժամանակ կա,պետք է միջնորդությամբ դիմել Ռուսաստանին,քանի որ ինքն է գարանտ կանգնել ու 100 տարով մեր հողերը տվել թաթարներին,այս վերջերս այդ թաթարների լեզուն ինչ-որ շատ է երկարել,կարծում եմ այդ հարցով սփյուռքը նույնպես պետք է զբաղվի ու ճնշում գործադրվի,նաեւ կարծում եմ պետք է լուրջ ուշադրություն դարձնել լրատվական պատերազմի վրա ու գումարներ հատկացնել դրա համար:
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (23.06.2010)

  11. #6
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ իսկ չեք կարծում որ Նախիջեւանի հարցը պետք է բարձրացնել,կարծեմ պայմանագիրը վերջանում է 2018 թվականին,արդեն պետք է մտածել այդ մասին քանի դեռ ժամանակ կա,պետք է միջնորդությամբ դիմել Ռուսաստանին,քանի որ ինքն է գարանտ կանգնել ու 100 տարով մեր հողերը տվել թաթարներին,այս վերջերս այդ թաթարների լեզուն ինչ-որ շատ է երկարել,կարծում եմ այդ հարցով սփյուռքը նույնպես պետք է զբաղվի ու ճնշում գործադրվի,նաեւ կարծում եմ պետք է լուրջ ուշադրություն դարձնել լրատվական պատերազմի վրա ու գումարներ հատկացնել դրա համար:
    Նախիջևանի անգամ պատմության թանգարանում հայի նմուշ չկա, մեր ինչի՞ն է պետք այդ հողը հիմա: Մենք ունենք հայաբնակ Ջավախք, որը մեր աչքի առաջ հայաթափվում է, մեր աչքի առաջ վրացիները վերաբնակեցվում են այնտեղ՝ սպառնալով այն վերածել վրացական սովորական մարզի: Այնպես որ, կարծում եմ, Նախիջևանից առաջ դեռ հետևյալ խնդիրները ունենք՝ 1.Ղարաբաղ, 2.Թուրքիայի հետ սահմանի բացում, 3.Ջավախք:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (23.06.2010), Tig (24.06.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    ՝ 1.Ղարաբաղ, 2.Թուրքիայի հետ սահմանի բացում, 3.Ջավախք:
    Գոնե ծոռս տենա էտ ամբողջը

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (23.06.2010)

  15. #8
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվրոպայի հայկական միությունների ֆորումը հայտնում է, որ մայիսի վերջին Եվրոպայի գաղտնի ծառայություններից տեղեկություն է ստացել, ըստ որի՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «ամռան ամիսներին արցախյան սահմանագծի վրա կազմակերպվելու են միջադեպեր` Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ պայմանավորված, որի արդյունքում սկզբում տրվելու են տասնյակ զոհեր, այնուհետև կազմակերպվելու է կարճ, մեծածավալ պատերազմ, որում երկու կողմերից զոհերի թիվը կարող է հասնել հազարների: Պատերազմն ընդհատվելու է գերտերությունների կողմից, և վերը նշված շրջաններ մտցվելու են խաղաղապահ զորքեր` Ֆիզուլի ԱՄՆ-ի կողմից, Քելբաջար` Ռուսաստանի»:

    ԵՀՄՖ-ն նշում է, որ «այս տեղեկատվության իրավացիությանը կարելի է կասկածել, կարելի է մասամբ հավատալ և կարելի է ամբողջովին հավատալ: Եթե ելնենք հունիսին արդեն կայացած միջադեպերից և դրան տրված միջազգային հանրության արձագանքից, հատկապես Մինսկի խմբի համանախագահների ու ամերիկյան իշխանության կողմից տրված կողմնակալ և զսպված գնահատականներից, կարելի է այդ տեղեկատվությանը հավատալ:

    Տեղեկատվությանը հավատալուն տրամադրում է նաև ԱՄՆ-ի վարչակազմի Իրանի ադրբեջանական սահմանագծին մոտ զորքեր մտցնելու հավաստի ցանկությունը: Մեզ համար շատ կասկածելի է այսպիսի պայմանավորվածությանը ՀՀ նախագահի մասնակցության տարբերակը: Այստեղ մենք ավելի շատ թուրքական սադրանքի հոտ ենք առնում` սփյուռքին ՀՀ նախագահի հետ հակադրելու միտումով, սակայն ոչինչ չբացառելու սկզբունքով քննարկման ենք ներկայացնում դեպքերի զարգացման բոլոր հնարավոր տարբերակները: Կարծում ենք, որ բոլորովին ավելորդ չի ողջ աշխարհի հայության ուշադրությունը բևեռելու վերոհիշյալ տարբերակների վրա` Արցախի և Հայաստանի գլխին կախված արհավիրքից ազատվելու համար, հատկապես որ արցախյան խնդրի զարգացման վերջին ամիսների գործընթացը բավականին հաստատում է վերը բերված վերլուծության ճշմարտացիությունը»:
    tert.am
    Ադրբեջանը և Թուրքիան մեր պատմական թշնամիներն են և ցանկանում են մեզ ոչնչացնել։ Այսօր նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ նշելով, որ թշնամուն պետք է տալ արժանի հակահարված։ Ըստ նրա՝ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումից հետո հայկական կողմը պետք է լուրջ քննություն իրականացնի, պարզի՝ ովքեր են պատասխանատուները և ինչպես են կարողացել ադրբեջանցիները ներխուժել հայկական դիրքեր։ Ըստ փորձագետի՝ նաև պետք է պարզել, թե ինչպես եղավ, որ հայկական կողմը 4 զոհ տվեց, մեղավորները պետք է պատժվեն խստորեն։ Մասնագետի կարծիքով՝ Հայաստանում ի վերջո մեկ բան պետք է սովորել. վտանգավոր իրավիճակների ժամանակ պատասխանատու պաշտոնյան պետք է գլխով պատասխանատու լինի։

    Մեսրոբյանի կարծիքով՝ հայ-ադրբեջանական ներկայիս լարված իրավիճակը 20 տոկոսի դեպքում եթե ոչ լայնածավալ պատերազմի, ապա մարտական գործողությունների կարող է հանգեցնել, իսկ 80 տոկոսի դեպքում իրավիճակը դիտմամբ է սրվում, քանի որ չի բացառվում, որ ինչ-որ քայլեր են նախապատրաստվում։

    Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի խոսքով, եթե Ադրբեջանը վճռական է տրամադրված, չի բացառվում, որ սա մշտական ռազմական գործողությունների շղթա կլինի, որն էլ կբերի նրան, որ կողմերից մեկի նյարդերը չեն դիմանա և ռազմական գործողություններ կսկսվեն։ Ըստ նրա՝ այսօր բացասական միտումներն ավելի շատ են, քան դրականը։

    Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը նշեց, որ թեև 7-8 ամիս է՝ մամուլում ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ տեղեկատվություն է շրջանառվում, սակայն ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված լարվածությունը այսօր արհեստական է։ Ըստ նրա՝ չի բացառվում, որ դա Հայաստանի համար փորձաքար էր՝ ստուգելու, թե ինչ արձագանք կլինի հայկական կողմից։ Քաղաքագետը նաև չի բացառում, որ այդ փորձաքարի հեղինակը կարող է Ռուսաստանը լինել։

    Tert.am
    Վերջին խմբագրող՝ mkofranc: 24.06.2010, 14:55:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (24.06.2010), Ambrosine (24.06.2010), Magic-Mushroom (24.06.2010), terev (24.06.2010)

  17. #9
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    37
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Astgh շատ ճիշտ ես ասում,բայց եթե ազրիները Ղարաբաղն են ուզում,եկեք մենք էլ Նախիջեւանը ուզենք,դե պարզ է որ նրանք չեն տա,բայց մենք կոզիր կունենանք,ու հենց նրանք տարծքային ամբողջությունից խոսեն մենք էլ Նախիջեւանից կխոսենք,նրա միջոցով կարող ենք ճնշում գործադրել ազրիների վրա,բացի այդ Ղարաբաղը հիմա հայերով է բնակեցված,բայց իրանք իրենց մեջտեղից ճղում ու ուզում են,դե մենք էլ եկեք բարձրացնենք Նախիջեւանի հարցը,որպիսի բանակցություների մեջ հավասարակշռություն լինի,Ղարաբաղը իրենցը չի բայց նայի ինչ հիստերյաի մեջ են ընկել,դե մենք էլ եկեք ամեն հարմար առիթով հիշեցնենք Նախիջեւանի մասին,ինչու չէ!
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (24.06.2010)

  19. #10
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Գոնե ծոռս տենա էտ ամբողջը
    Եթե էսօր մենք մեզ կոտորենք, մենք էլ կտեսնենք
    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Astgh շատ ճիշտ ես ասում,բայց եթե ազրիները Ղարաբաղն են ուզում,եկեք մենք էլ Նախիջեւանը ուզենք,դե պարզ է որ նրանք չեն տա,բայց մենք կոզիր կունենանք,ու հենց նրանք տարծքային ամբողջությունից խոսեն մենք էլ Նախիջեւանից կխոսենք,նրա միջոցով կարող ենք ճնշում գործադրել ազրիների վրա,բացի այդ Ղարաբաղը հիմա հայերով է բնակեցված,բայց իրանք իրենց մեջտեղից ճղում ու ուզում են,դե մենք էլ եկեք բարձրացնենք Նախիջեւանի հարցը,որպիսի բանակցություների մեջ հավասարակշռություն լինի,Ղարաբաղը իրենցը չի բայց նայի ինչ հիստերյաի մեջ են ընկել,դե մենք էլ եկեք ամեն հարմար առիթով հիշեցնենք Նախիջեւանի մասին,ինչու չէ!
    Եթե ընդամենը խաղաքարտ օգտագործենք, հա, շատ լավ կլինի, բայց լուրջ լծվել դրան, պետք չի: Էլի եմ ասում՝ մենք դա միայն զենքով կարող ենք վերցնել
    Բանակցություններում մենք ընդհանրապես խորամանկություն հանդես չենք բերում:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (23.06.2010), Tig (24.06.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •