Չամիչ (16.06.2010)
էս կոշիկից արմենիկումի հոտ ա գալիս…
Տրիբուն (16.06.2010)
արդեն ահագին շեղվել ենք թեմայից, բայց պիտի ասեմ.... չանցավ... եթե քեզնից եմ որոշակի օգնություն ակնկալում, դա ամենևին չի նշանակում, որ եղածի հետ հարմարվել եմ, ասածիդ մեջ լոգիկա չկա... ընդհակառակը, դրա կարիքը կա, դրա համար էլ քեզ եմ ասում: Դու հլը կոնկրետ մի բան ասա, հետո եթե կտեսնես պոզ-պոչ եմ կպցնում, նոր կասես՝ տեսար, որ մեկա պոզուպոչ ես կպցնում… էսօր ինչքան կամ, ինչի հասել եմ, հաստատ առանց քեզ եմ հասել, դա միանշանակ, բայց կան խնդիրներ, որ նույնիսկ քո խոսքը (կամ առաջարկը) կարող է շատ էլ արժեքավոր լինել դրանք լուծելու գործում... ինչի ես հենց սկզբից ձեռքերդ լվանում, քաշվում մի կողմ, ու սկսում մենակ փաստերի արձանագրությամբ զբաղվել???
Վերջին խմբագրող՝ Chuk: 16.06.2010, 10:16:
Աղբյուր՝ ԼրագիրԱՄԵՆԱՀԻՆ ՉՈՓՆ ՈՒ ԱՆՁԵՌՈՑԻԿԸ
Հայաստանում կարծես թե բռնկվել է “հնագիտական տենդ”: Իրար հետեւից տեղեկություններ են ստացվում եւ ռեպորտաժներ են հրամցվում հանրությանը աշխարհի ամենահին` 5 ու կես հազար տարեկան կոշիկի մասին, որը հայտնաբերվել է Վայոց Ձորում, 4-հազար տարեկան կճուճների մասին, որոնք հայտնաբերվում են Աշտարակի մատույցներում, ուրարտական շրջանի սանհանգույցների մասին, որոնք հայտնաբերվել են Էրեբունիում: Ով գիտե, թե առաջիկայում էլ ինչեր են հայտնաբերվելու: Բայց արդեն իսկ գտածը թերեւս բավական է, որպեսզի ի թիվս այլ կենտրոնների, Հայաստանը դառնա նաեւ տարածաշրջանային հնագիտական կենտրոն: Մնում է միայն հայտարարել, որ ում նախնիները ինչ կորցրել են, հետնորդները կարող են գալ ու գտնել Հայաստանում:
Ըստ երեւույթին, որեւէ մեկին, այդ թվում թե սեփական քաղաքացիներին, թե միջազգային հանրությանը, չունենալով ապագայով կամ ներկայով շահագրգռելու որեւէ շոշափելի բան, միտք, գաղափար, ծրագիր, Հայաստանի իշխանությունը որոշեց հիմնավորապես կառչել անցյալից, մինչեւ որ ապագայում ասենք Հայաստանն ու Թուրքիան նորից կընդգրկվեն Եվրոպայի կամ աշխարհի առաջնության ընտրական նույն ենթախմբում: Կամ մինչեւ ասենք մի որեւէ նոր պահ կձեւավորվի համաշխարհային քաղաքական ասպարեզում, որտեղ կրկին կզգացվի Հայաստանի իշխանության գործուն մասնակցության կարիքն, ու կլինեն հրավերներ Վաշինգտոնից, Փարիզից եւ այլ նշանակալի մայրաքաղաքներից:
Այլապես, գուցե ենթադրությունը թվա միօրինակ, բայց եթե Հայաստանի հեռուստամիջավայրում մի որեւէ թեմա սկսում է լինել դոմինանտ, իսկ պեղումների թեման կարծես թե հենց այդպիսին է դարձել կամ դառնում, ուրեմն գործ ունենք իշխանության մարտավարական մտահղացման հետ: Ենթատեքստը հասկանալի է ու պարզ. հասարակությանը ներշնչել, որ ահա Հայաստանում սկսում են հայտնաբերվել հազարամյակներից եկող քաղաքակրթական նշաններ, ու Հայաստանը շատ շուտով դառնալու է “հնագիտական Երուսաղեմ”, ուր աշխարհից գալու են միլիոնավոր “ուխտավորներ”: Ընդ որում, “հնագիտական Երուսաղեմ” ձեւակերպման հեղինակային իրավունքն իմը չէ: Այն պարզապես հնչել է հեռուստառեպորտաժներից մեկում:
Հայաստանի իրավիճակի, հատկապես Հայաստանի իշխանության գործունեության մասին խոսքերի ու գնահատականների, բնորոշումների եւ դիտարկումների շարքում շատերն են հանդիպել “ջայլամի քաղաքականություն” կամ “ջայլամի կեցվածք” արտահայտությանը: Հայտնի է, որ ջայլամը վտանգի դեպքում գլուխը խոթում է հողի մեջ, եւ չտեսնելով ոչինչ, համարում է, թե վտանգ չկա: Հայաստանի իշխանությունը շատ հարցերում է վարվում այդպես, ու չնկատելու տալով խնդիրները, փորձում է տպավորություն ստեղծել, որ դրանք չկան: Այս դեպքում կարծես թե “ջայլամի քաղաքականությունը” կամ “ջայլամի կեցվածքը” էլ ավելի ակնառու է եւ ցցուն. Հայաստանը բառի բուն իմաստով գլուխը խոթել է հողի մեջ, դրանով փորձելով պատասխանել այն բազմաթիվ մարտահրավերներին, որոնք կան երկրի մակերեւույթին թե ներքին, թե արտաքին ոլորտներում:
Հնագիտությունն իհարկե լուրջ եւ կարեւոր մասնագիտություն է, ու ինչպես բոլոր կարեւոր մասնագիտությունները, հնագիտությունն էլ արժանի է մեդիա միջավայրի ուշադրությանը: Բայց զարմանալի է, որ այդ ուշադրությունը դրսեւորվում է բռնկման տեսքով, միանգամից ու շատ, որ ասենք Խոսրովի արգելոցում ներկայում կառուցվող շինության մասին հեռուստաընկերությունները չեն խոսում գրեթե ոչինչ, իսկ ահա հնագետների ուսումնասիրությունները դարձել են լայն լուսաբանման առարկա:
Թեեւ իհարկե Խոսրովի արգելոցի շինության ժամանակն էլ կգա: Չէ որ հիմա ինչ արվում է, սերունդների համար է արվում, եւ մի 1000 տարի հետո հեռուստաեթերում հպարտ հպարտ կներկայացվի, թե ինչպես ասենք արգելոցի պեղումների ժամանակ հայտնաբերվել է հազարամյա մի ատամի չոփ եւ մի ճմռթված անձեռոցիկ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նորից ու նորից կրկնում եմ, որ գտածոն արժեքավոր է, կարևոր ու լավ բան է: Բայց ժողովուրդ ջան, մենք կանգնած ենք մի խայտառակ կարևոր ու մեզ կործանման տանող խնդրի առջև, վերջերս այդ միտքը լավ ձևակերպել էր Հրանտ Տեր-Աբրահամեանը, գուցե ոչ բառացի, բայց կրկնեմ.
Ու սա իսկապես էդպես է: Այսօր շատ ավելի կարևոր է, որ մենք կարողանանք աշխարհին ասելիք գտնել, այլ ոչ նորանոր պատմելիքներ, ինչքան էլ որ պատմելիքները հրաշալի ու լավ բաներ լինեն, ինչքան էլ որ ամեն մի նոր պատմելիքը դրական բան լինի, միևնույն է, կարևորը (մեր հետագա զարգացման համար) ասելիք գտնելու հրամայականն է:Այսօր մենք ունենք աշխարհին պատմելու բան, բայց չունենք ասելու բան:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ու գիտե՞ք ինչն ա ամենատհաճը, որ սենց մի բան կարողա մեկ այլ երկրում գտնվի, բայց նրանք նենց սիրուն ձևով դա մատուցեն աշխարհին, որ կարդաս քեֆդ բերի, բայց որ մեր մոտ ա նման բան լինում, սկսում են գործել մեր ազգային բարդույթները, ուզում ենք ինքնահաստատվել, հիշում ենք, որ մեր ազգի հալալ կեսը համայն մարդկության պապան ա, մնացաց կեսն էլ՝ մաման, ու սկսում ենք գոռալ՝ փառք մեզ, փա՛ռք: Լավ, մի բան չեմ հասկանում, ասենք՝ ապացուցեցինք ամբողջ աշխարհին, որ մենք իրանց պապան ենք, ի՞նչ ա լինելու, ինչ որ բան փոխվելու ա դեպի դրականը՞, բոլոր ազգերից մարդիկ են գալու ու իրենց գոյության համար մեզ շնորհակալություն ե՞ն հայտնելու, թե՞ հոգատար զավակի պես պահելու են մեզ՝ տասնքանի հազար (ճիշտ ե՞մ ասում տարիքը, հո քիչ չեմ ասում) տարեկան տատի-պապիներիս:
Վերջին խմբագրող՝ Kuk: 20.06.2010, 02:32:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Yevuk (21.06.2010)
Իսկ էտ քրջի կտորը իմն ա, եթե կան մարդիկ, որ իրենց էնքան բարձր են դասում, որ միայն բուրգ ստեղծող մշակույթ կրող ժողովրդի ժառանգի դերում կուզեին իրենց տեսնել, ապա ազատ ընտրության հնարավորությունը միշտ կա, փառք Աստծո եգիպտոսի դռներն էլ միշտ բաց են:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Գաղթական (20.06.2010)
Չամիչ ջան, ինձ հետաքրքիր է, դու չե՞ս հասկանում դիմացինիդ տեսակետը, թե՞ պարզապես նման պատասխաններ տալը հաճելի է:
Նորից փորձեմ հակիրճ ասել:
Այստեղ մարդիկ կան, բազում, ովքեր ոչ թե ուզում են անցյալով ապրել, այլ ներկայով, ուզում են ոչ թե միայն պատմելիք ունենալ, այլ նաև (ու գլխավորապես) ասելիք: Ու ամեն մի գտնված պատմելիքից ինքնամոռացության մեջ չընկնեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ ջան, քանի՞ հոգու ես տեսել ով գտածոի վերաբերյալ լուրը լսելով ընկել է ինքնամոռացության մեջ
Կամ ո՞վ ասեց, որ եթե մարդիկ նման գտածոները գնահատում են կնշանակի անցյալով են ապրում, ներկայի ոչ մի պրոբլեմ չեն տեսնում:
Կարծում եմ խրոնիկ սգավորի կեցվածքը՝ ներկայի բարելավմանը ուղղված առողջ լուծումներ գտնելուն այնքան էլ չի նպասի:![]()
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
1. Շատերին եմ տեսել (նաև այս թեմայում) ովքեր գերագնահատում են գտածոն (այդ թվում՝ դու),
2. Գտածոն գնահատելն ու գերագնահատելը տարբեր բաներ են,
3. Թեմայում շատ են նաև թերագնահատողները, որը ինչքան էլ որ չեմ ընդունում, հասկանում եմ, որ գերագնահատմանը հակազդեցություն է ընդամենը,
4. Ոչ մեկը սգավորի կեցվածքով չէ, բայց այ շատերն իրականությունը կորցրած են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Kuk (20.06.2010)
Ի՞նչ մշակույթ է՞: Ո՞ւր ա ըտեղ մշակույթ: Հերիք ա ամեն ինչ արժեզրկեք ամեն փալասի համար. էդ կաշվի կտորը մշակույթ չի, բուրգն ա մշակույթ, Գառնիի տաճարն ա մշայկույթ, ջհանդամ թե 5000 տարվա հնություն չունի, Չարենցի թողածն ա մշակույթ, Թումանյանի թողածն ա մշակույթ… Ամեն հին բան մշակույթ չի, չի կարելի արհեստական սարքել էդ բառը, ու ինչը հազար տարվա հնություն ունի, մշակույթ սարքել: Հիմա որ գտնվի (կներեք արտահայտությանս համար) 7000 տարվա պրեզերվածիվ կամ 8000 տարի առաջ ապրած պուտանկի տռուսիկ, պետքա ասենք էս մեր մշակույթն ա՞: Թարգեք էլի, մենք հարուստ մշակույթ ունենք, մի տրորեք դա էս քրջոտ տրեխներով:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Yevuk (21.06.2010)
Կոշկակարությունը արհեստ է, ունի նրբություններ: Նախ ընտրում են կաշին կան լավ և վատ կաշիներ, ինքը կաշին մի քանի շերտ ունի և հետո այն մշակել է պետք, կարելը նույնպես հեշտ բան չի և եթե 5500 տարի առաջ մարդիկ տիրապետել են կոշկակարության, որոշ գաղտնինքների ապա կարելի է զարմանալ,մարդը չի կարող «քրջոտ տրեխ» կարի, եթե չունի գիտելիքներ, իսկ դա նույնպես մշակույթ է, պարտադիր չի «Գառնու տաճար» սարքել, որ ասենք ըհը էսի մշակույթա, մանավանդ որ Գառնու տաճարը ես իմ ինչ էլ չի:
Ապեր սա անվանում ես արհեստ, ԳԱռնու տաճարն ասում ես՝ եսիմ ինչ չի: Սենց նայում եմ Գառնու տաճարին, նայում եմ էդ կաշվի կտորին, ոչ մի կերպ չեմ կարողանում էդ կաշին մշակույթ համարել, իսկ տաճարի մասին ասել՝ եսիմինչ չի: Միգուցե այլ ենթատեքստում տաճարն էլ եսիմինչ չի, օրինակ՝ բուրգերի հետ համեմատելիս, բայց այ էս չստիկի կողքը որ դնում ես, հաստատ մեծ բան ա:
---------- Ավելացվել է՝ 04:19 ---------- Սկզբնական գրառումը՝ 04:16 ----------
Հա, մեկ էլ ասեմ, որ տռուսիկ կարելն էլ էդքան հեշտ չիՆենց որ պուտոյի տռուսիկը հանգիստ կարանք մշակույթի տեղ անցկացնենք, մնում ա գտնենք:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ