User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 130 հատից

Թեմա: Ինքնուրույն ապրելակերպ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չես ծնվում ծնողիդ խնամելու համար, ծնվում ես ապրելու համար, ունես բազմաթիվ պարտականություններ այս կյանքում:
    Մարդը ոչ մեկին ոչինչ պարտական չէ:

    ---------- Ավելացվել է՝ 18:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:09 ----------

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես ուրիշ բան ասացի՞, ամոթ էն զավակին ով իրա ծնողին բեռ է համարում, հաստատ ծնողդ ավելի շատ է քո համար չարչարվել քան դու պետք է անես:
    բա քեզ ինչի համարա մեծացրե՞լ:
    Ամեն ծնող իրա երեխայի լավն է ուզում (որոշ բացառություններ անտեսենք) և ցանկանում է որ իր զավակը մարդ մեծանա, խոսքս հենց սրա մասին էր:
    Օրինակ, մի անգամ տաքսիով տեղ էի գնում, տաքսիստի խոսք գնաց էմիգրացիայի մասին: Էս տաքսիստը ասաց. "հա, տղաս էլ է ուզում գնալ, ասում է այնտեղ ավելի լավ է կյանքը, աշխատանքի հնարավորությունները, ես էլ իրեն ասացի` այ շան տղա, դու գնաս, ինձ ո՞վ տիրություն անի: Տղաս ասում է` չէ, պապա, հո անտեր չեմ թողնի, փող կուղարկեմ: Բայց դե հո ամեն ինչը փողով չէ, բա կարոտը":

    Խոսքս այս դեպքերի մասին է, որը ես սխալ եմ համարում:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (15.06.2010), Yevuk (15.06.2010), Ֆոտոն (15.06.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդը ոչ մեկին ոչինչ պարտական չէ:
    Ուզում ես ասել, երբեք պարտադրված լավություն կամ վատություն կամ չգիտեմ ինչ չես արե՞լ:

  4. #3
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում ես ասել, երբեք պարտադրված լավություն կամ վատություն կամ չգիտեմ ինչ չես արե՞լ:
    Արել եմ ոչ թե այն պատճառով, որ պարտավոր էի անել, այլ որովհետև եթե չանեի, ինձ համար ավելի վատ կլիներ: Ասենք, խիղճս կտանջեր:

  5. #4
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Արել եմ ոչ թե այն պատճառով, որ պարտավոր էի անել, այլ որովհետև եթե չանեի, ինձ համար ավելի վատ կլիներ: Ասենք, խիղճս կտանջեր:
    Չէ խիղճ-միղճ դրեցինք մի կողմ: Շատ հասարակ հարց եմ տվել ու կապ չունի քո համար վատ կլիներ թե լավ եթե պարտադրված ինչ որ բան ես արել ուրեմն քո վերևի գրառումը սխալ է դուրս գալիս և հանգում ենք այն տեսակետին, որ բոլորս էլ ունենք պարտավորություններ:Իսկ ծնողին ստիպված խնամող անձին ուղղակի չեմ հարգում(իհարկե գոյություն ունեն բացառություններ), բայց ինչքան էլ ֆռֆռանք ինչ անուն էլ տանք, անունը դնենք ինքաթիռ կամ էլ բանան միևնույննա իրականում դա նույնպես համարվում է «պարտք»:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (23.06.2010), Արևածագ (19.06.2010)

  7. #5
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արևածագ, էդ ո՜նց եք սահմանափակել Ձեր տղայի ազատությունը : Ես չէի դիմանա ) Չնայած էս վերջերս հաճախ եմ բողոքում, որ սահմանափակում են ազատությունս, բայց էդ աստիճանի չէ, էլի: Կարող ա Ռուսաստանում ուրիշ ա, եսի՞մ:

    Կարծում եմ, որ առանձին ապրելը ճիշտ ա: Իսկ ծեր ծնողների հարցը... հմմ.. Ընդունված ա, որ ընտանիքն ապրի ամուսնու ծնողների հետ, չէ՞: Բա էդ դեպքում, եթե կնոջ ծնողները ուրիշ երեխաներ չունեն, ո՞նց են մենակ մնում: ՈՒրեմն հնարավոր ա, չէ՞: Թող նույն ձևով էլ ամուսնու ծնողները մենակ ապրեն : Ուրիշ հարց ա, եթե ծնողները առողջական խնդիրներ ունեն: Չեմ ասում, որ երեխաները պարտավոր են ծնողներին խնամել, բայց կարծում եմ, որ ոչ մի երեխա հանգիստ խղճով չի ապրի, եթե ծնողը հիվանդ ա, ու խնամող էլ չկա:


    Մեկ էլ մի հարց տամ. էդ որ էդքան ասում եք «ինքնուրույնություն», ինչ-որ մեկը կասի՞, թե դա կոնկրետ ինչ ա ներառում: Ուզում եմ տեսնել՝ ես ինքնուրո՞ւյն եմ, թե՞ չէ :
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  8. #6
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը


    Մեկ էլ մի հարց տամ. էդ որ էդքան ասում եք «ինքնուրույնություն», ինչ-որ մեկը կասի՞, թե դա կոնկրետ ինչ ա ներառում: Ուզում եմ տեսնել՝ ես ինքնուրո՞ւյն եմ, թե՞ չէ :
    Ինչքան էլ վարդագույն քող գցենք «ինքնուրույնություն» հասկացության վրա, դա.
    ա. Ֆինանսական անկախությունն է:
    բ. Որոշումներ կայացնելու ունակությունը:
    գ. Կայացրած որոշումների ու կատարած գործերի հետևանքների համար պատասխանատվությունը:
    Այս կետերով, սիրելի Մանուլ, կարող ես ստուգել քո ինքնուրույնության աստիճանը:

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (04.07.2010), Magic-Mushroom (23.06.2010), Sophie (23.06.2010), Tig (23.06.2010), Մանուլ (23.06.2010)

  10. #7
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան էլ վարդագույն քող գցենք «ինքնուրույնություն» հասկացության վրա, դա.
    ա. Ֆինանսական անկախությունն է:
    բ. Որոշումներ կայացնելու ունակությունը:
    գ. Կայացրած որոշումների ու կատարած գործերի հետևանքների համար պատասխանատվությունը:
    Ուրեմ ես ինքնուրույն եմ, գիտեի բայց ինչքան լավ ա, որ մեկը կա, որից կարող ես ինչ-որ չափով կախված լինել, մի տեսակ հենարան լինի, հենվես էն ինքնուրույնության տանջահար գործից հոգնած պահերին...
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (28.08.2010)

  12. #8
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ուրիշ կողմից էլ քննենք այս թեման:
    Տղայիս որոշ հարցերում սահմանափակում էինք: Ասենք՝ ուրիշի տանը չգիշերել, մինչև ժ.10-ը անպայման տուն վերադառնալ: Նա էլ.« ե՞րբ է այս ամենը վերջանալու»: Ասում էի՝ կդառնաս 18 տարեկան, իրավունքներդ կավելանան: 18 ը լրանալուն պես մի երկու շոր վերցրեց, կոմպերից մեկն ու՝ «տեղափոխվում եմ ուսանողական հանրակացարան»: Հարևան քաղաքում է, տրանսպորտով մի ժամվա ճամփա: Սիրտս ճմլվում էր, բայց համաձայնեցինք, իրերը տարանք: Կես տարվա ընթացքում ,բարեբախտաբար ,10 անգամ չի մնացել հանրակացարանում, բայց թե մի օր էլ մնում է, սկսում եմ զանգել, պատմել ինչ համով- համով բաներ եմ եփել (քաղցած ուսանողի ամենաթույլ տեղը), այնպես եմ կանչում տուն, ասես տարիներով չեմ տեսել:Նա էլ վեր է կենում, գալիս է: Ուզում եմ, որ ինքնուրույն լինի, բայց իսկապես իմ եփած- թխածից մի կտոր անգամ կոկորդս չի գնում, երբ տղաս տանը չի: Այսպես նրան կապելով կարող է սարքեմ «մամայի բալա», չսիրածս երևույթներից մեկը: Բայց իրեն սիրելո'վ եմ այդպես վարվում: Գու՞ցե մեր ծնողներն էլ հաճախ սիրո ու կապվածության պատճառով մեզ ազատ չեն թողնում:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (15.06.2010), Yevuk (15.06.2010), Ձայնալար (15.06.2010), Ֆոտոն (15.06.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ եք կարողանում ինքնուրույն պատրաստել
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 102
    Վերջինը: 13.12.2012, 21:46
  2. service mysql - ը ինքնուրույն առանց պատճառի stop է լինում
    Հեղինակ՝ david, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.07.2012, 16:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •