Արտասահմանյան ամսագրում տպագրվելը բնավ չի նշանակում վաճառել քո ստեղծածը այդ երկրին: Իսկ եթե Հայաստանի որևէ համալսարանում կամ գիտահետազոտական ինստիտուտում գործող թիմը իր հետազոտությունները կարողանում է տպել հեղինակավոր միջազգային գիտական պարբերականներում, դա նշանակում է, որ նրանց ստեղծած գիտական արդյունքը մրցունակ է: