Beeline «Շարժական գրասենյակ» Հայաստանի շրջաններում
31 մայիս 2010 Գործարկեց Beeline «Շարժական գրասենյակ» ծրագիրը Հայաստանի մարզերում: Վաճառքի և սպասարկման գրասենյակին անհրաժեշտ սարքավորումներով համալրված ավտոմեքենան բաժանորդներին սպասարկելու համար կերթևեկի Հայաստանի հեռավոր և սահմանամերձ շրջաններ:
Ծրագիրը մեկնարկում է Լոռվա և Արագածոտնի մարզերում: Հետագայում նախատեսվում է ընդլայնել «գրասենյակ անիվների վրա» ծրագրի աշխարհագրությունը` գործարկելով այն հանրապետության մյուս մարզերում ևս: «Շարժական գրասենյակ»-ը կտրամադրի ընկերության կողմից մատուցվող ծառայությունների լայն շրջանակ. բաժանորդները կարող են վճարել ամրակցված և բջջային հեռախոսակապի, ինչպես նաև ինտերնետ կապի ծառայությունների համար, վերալիցքավորել հաշիվը, ձեռք բերել SIM-քարտեր, հեռախոսներ, միանալ ընկերության կողմից առաջարկվող ծառայություններին, ստանալ հաշվի վերծանում և այլն:
Երեք ամիսների ընթացքում վաճառքի և սպասարկման շարժական գրասենյակը կայցելի Լոռվա և Արագածոտնի շրջանների հեռավոր վայրեր, իսկ բնակչությունը նախօրոք կտեղեկացվի իրենց գյուղում շարժական գրասենյակի աշխատանքային օրերի և ժամերի վերաբերյալ:
«Շարժական գրասենյակ»` որակյալ և հարմարվետ ծառայություն ձեր բնակության վայրում` առանց լրացուցիչ ծախսերի:
010 զանգելու դեպքում 060 ինչ գնով են հաշվելու կասես?
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
այստեղ ամեն ինչ կա դրա մասին http://www.akumb.am/showthread.php/5...A5%D6%80/page2
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Ժող մտնում եմ ստեղ ,նորմալ լրացնում եմ,սենց ա բացում ինչ անեմ?
![]()
Ոնց հասկացա Mozilla Firefox ես օգտագործում: Դիր Вид -> Кодировка -> Юникод (UTF-8):
Կամ IE-ից օգտվի:
«Էքսկլուզիվ +»` շահավետ հետվճարային փաթեթ
01 հուլիս 2010 Beeline սակագնային փաթեթ «Էքսկլուզիվ +»` հարմար հետվճարային համակարգ և ամենամատչելի սակագները դեպի այլ ցանցեր: Նախ խոսում եք, հետո` վճարում:
«Էքսկլուզիվ +» սակագնային փաթեթի միացման արժեքն է 1000 դրամ:
Զանգերը դեպի այլ ցանցեր` 29,99 դրամ/րոպե:
Մանրամասն «Էքսկլուզիվ +» սակագնային փաթեթի մասին տես:
---------- Ավելացվել է՝ 12:45 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:44 ----------
Մարզային սակագնային փաթեթներ բոլոր մարզերում
01 հուլիս 2010 Միացեք «Beeline» մարզային սակագնային փաթեթներին ձեր մարզում և շփվեք «Beeline» ցանցում` չմտածելով խոսակցության տևողության մասին:
Դուք վճարում եք ընդամենը 9 դրամ մեկ ելքային զանգի համար, իսկ թե որքան կխոսեք` մեկ րոպե, թե մեկ ժամ, նշանակություն չունի: Խոսակցության տևողությունը հաշվարկվում է 0 դրամ/րոպե:
Եթե դուք գտնվում եք ձեր տարածաշրջանից դուրս, ապա Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 19 դրամ է:
Մանրամասն սակագնային փաթեթների մասին տես:
---------- Ավելացվել է՝ 12:46 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:45 ----------
Ընտրե´ք «Ազատ շփում+»
01 հուլիս 2010 Միացեք «Ազատ շփում+» հետվճարային սակագնային փաթեթին, և ստացեք 1000 րոպե անվճար խոսելաժամանակ մինչև ամսվա վերջ «Beeline» բջջային ցանցի ներսում և ևս 100 րոպե` դեպի այլ բջջային օպերատորներին:
Մանրամասն սակագնային փաթեթի մասին տես:
Beeline` ազատ շփում ցանցի ներսում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ