30 սմսի եղածը ինչա? օռանժը 1000 չէր տալիս?
30 սմսի եղածը ինչա? օռանժը 1000 չէր տալիս?
Hda (20.07.2010)
Rammstein (20.07.2010)
Beeline-ը դարձել է «Արի տուն» նախագծի գործընկերը
Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը դարձել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» նախագծի գործընկերը:
Նախագծի շրջանակներում Beeline-ը ապահովում է ծրագրի մասնակիցներին եւ կազմակերպիչներին բջջային կապով:
«Արի տուն» ծրագիրը կշարունակվի 6 ամիս: Դրան մասնակցում է սփյուռքի շուրջ 600 ներկայացուցիչներ Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Եգիպտոսից, Սիրիայից, Թուրքիայից եւ այլ երկրներից:
Աղբյուրը
Ապրի Բիլայնը![]()
![]()
Ժողովուրդ, Բիլայնը ի՞նչ փաթեթ ունի կանխավճարային բաժանորդների համար, որ գոնե մեկ համարի հետ անվճար խոսես:
davidus (26.07.2010)
«Ազատ շփում» կանխավճարային փաթեթում 4500 եւ ավելի լիցքավորելու դեպքում 30 օրով տրամադրվում է 1000 անվճար րոպե ցանցի ներսում: Մնացած զանգերը ու անվճար րոպեների սպառվելուց հետո կատարվող ներցանցային զանգերը` 59 դրամ/րոպե: Ինետը` 1ՄԲ=90 դրամ:
«Ազատ շփում +» հետվճարային փաթեթում ամսական բաժանորդային վճարը կազմում է 5500 դրամ, դեպի Բիլայնի ցանց տրամադրվում է 1000 անվճար րոպե, դեպի այլ ՀՀ ու ԼՂՀ բջջային ցանցեր` 100 անվճար րոպե: Մնացած զանգերը ու անվճար րոպեների սպառվելուց հետո կատարվողն զանգերը` 39 դրամ/րոպե: Ինետը` 1ՄԲ=29 դրամ:
davidus (26.07.2010)
Դավ ջան շփոթել էս ապեր: Վիվան ունի. օրվա համար վճարելով 48 դրամ ու ակտիվացնելով 18000 զանգ ծառայությունը, 24 ժամ՝ այսինքն մեկ օր կարող էս խոսել անվճար:
Վիվան նաև ունի Կլասիկ քարտերի համար անվճար: Ստեղծելով փաթեթ ու վճարելով ամսական 2000 դրամ կարող էս խոսել այդ փաթեթի համարների հետ անվճար:
Ի՞նչ տարբերություն` մի համարի հետ անճվա՞ր, թե՞` ամբողջ ցանցում, սենց թե նենց էդ մի համարն էլ պիտի ցանցի ներսից լինի:
Վիվան ունի «Կլասիկ Ֆլեքսի» հետվճարային փաթեթ, որտեղ կարաս ստեղծես խումբ 1-15 համարից բաղկացած ու իրանց հետ խոսես անվճար (կարաս նաեւ խոսես 5 կամ 10 դրամով, որը կնվազեցինի ամսավճարը): Կարաս ընտրես ցանցի ներսի գինը` 20 կամ 30 դրամ/րոպե: Մեկ էլ կարաս ընտրես ներցանցային անվճար րոպեների չափը`0, 500, 750 կամ 1000: Կարճ ասած` մտնում ես http://vivacell.am/index.php?menu=3645&lng=1 ու բզբզում ես, տեսնում ես ինչ ընտրելու դեպքում ինչ ամսավճար ա սահմանվում: Խմբի ներսում անվճարը սկսվում ա ամսական 1500 դրամից: Բայց անկախ ամեն ինչից դեպի այլ բջջային ցանցեր 1ր=40 դրամ, դեպի Երեւան քաղաքային, մարզեր քաղաքային ու ԼՂՀ (քաղ., բջջ.) համապատասխանաբար 30, 35 ու 39 դրամ/րոպե: Մեկ էլ պիտի երաշխիքային կանխավճար մուծես` 5000 դրամ:
ուրեմն օրանժը ունի , ընտրոըմ ես մեկ համար ու ամեն ամիս 1000 րոպե ամեն մեկիդ անվճար (եթե րեպեների քանակը շփոթաց լինեմ կներեք)
Դեպի քաղաքային համար զանգը ի սկզբանե անվճար րոպեների մեջ ներառված չէ և արժե 39 դրամ:
Beeline - հետվճարային փաթեթներում նույնպես գործում է "փակ խումբ" ծառայությունը` համապատասխան ամսավճարով: Մանրամասն կարող ես ծանոթանալ փաթեթներին` այստեղ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ