Մի առակ կա՝ «վիրտուալ-իրական», նաստռադամուսոտ երազներ տեսնող թագավորի, քոքված-հոգեվերլուծական ձևով երազներ մեկնաբանող մարդու և ամենագետ-տելեպատ օձի մասին. կարողա՞ ինչ-որ մեկը գիտի, թե որտեղից կարող եմ ճարել, հը՞։
Բովանդակությունը մոտավորապես սենց ա. թագավորը երազ ա տեսնում, որ երկնքից գառներ են թափվում, հրաման ա տալիս, թե ով որ կարողացավ մեկնաբանել լիքը փող կստանա նույն իրանից՝ թագավորից (թագավորի բարձր հովանու ներքո կմտնի)։ Էս մի մարդը ռաստ ա գալիս, թե ես գնամ հասկանամ։ Հանդիպում ա մի օձի, որը մեկնաբանում ա երազը, բա թե՝ միամիտների դար ա գլաիս։ Մարդը փողերը ուտում ստանում ա ու կիսվում օձի հետ, ինչպես և նախօրոք պայմանավորվել էին։
Հետո թագավորը էլի ա երազ տեսնում՝ էս անգամ, ասենք, աղվեսներ են երկնքից ընկնում (բայց աղվեսները ամենավերջին երազում են ընկնում) ու տենց մի քանի անգամ… Ու ամեն անգամ մարդը օձից ճիշտ ինֆորմացիա էր քաղում ու հասցնում թագավորին։ Սակայն վերջին անգամ, երբ աղվեսներով անձրև է գալիս թագավորի երազում, մարդը իսկապես փողերն ուտում ա ու օձի հետ չի կիսվում։ Հետո մի երազ էլ ա լինում ու մարդը, քանի որ ինքնուրույն չի կարողանում վերլուծի, գնում ա օձից ներողություն ա խնդրում, որ տենց խոզություն ա արել։ Ու օձը…ներում ա։ Ինչի՞։ Որովհետև նա անբազ-մանբազ օձ չէր, որ մանակ իր կաշին փոխելով ա մարդկանց զարմացնում գազանանոցներում ու ոչ էլ փղեր էր ուտում, որ գլխարկի տեղ դնեն իրեն ու մասկիռովկա լինի, այլ ճշմարիտ օձ մն էր։ Պարզվում ա, որ մարդու գործողությունները համապատասխանում էին թագավորի տեսած երազներին. երբ գառներ էին թափվում, միամտության դար էր և նա միամիտ էր, երբ աղվեսներ էին թափվում՝ խորամանկության և նա խորամանկ էր ու այդպես շարունակ։

Առակս կցուցանե… չէ էդքանը արդեն դուք ինքներդ пораскиньте мозгами ու գլխի ընկեք, բայց եղեք զգոն ու հուշեք ինձ որտեղից կարող եմ ճարել իրական տարբերակը…