Ես էլ Չինաստանից եմ սպասում: Ամսից ավել ա անցել, բայց հլը չի հասել...
EMS-ում դեռ չկա.... Ով գիտի, մինչև EMS-ի պահեստներ հասնելը, էդ ծանրոցները մաքսատնով են անցնում???
Ես էլ Չինաստանից եմ սպասում: Ամսից ավել ա անցել, բայց հլը չի հասել...
EMS-ում դեռ չկա.... Ով գիտի, մինչև EMS-ի պահեստներ հասնելը, էդ ծանրոցները մաքսատնով են անցնում???
EMS-ի պահեստ ասվածը կայարանում մոտակայքում գտնվող նախկին ЖДСП ի շենքն է, որը ընդունում է նաև սովորական փոստով ուղարկված ծանրոցները…Այնտեղից նոր "կասկածելի" ապրանքները ուղևորվում են մաքսատուն: EMS-ով ուղարկելիս ուղարկողը թրաքինգ համար պետք է ունենա որով կարող ես ստուգել, թե որտեղ է, ես անձամբ Չինաստանից 1 ամիս առաջ ծանրոց եմ ուղարկել ու 15 օրում EMS-ով նոր հասավ, չգիտես ինչու 3 օր Մոսկվայի մաքստանն էր թափառել երևան գալուց առաջ...
Ապրանքս եկավ.... մոտ 40 օրվա ընթացքում....հիմարները խաբել էինXFX nVIDIA GeForce 6200 256 MB AGP վիդեո քարտ էի պատվիրել, բաըց ուղարկել էին անհայտ 6200 256 MB PCI վիդեո քարտ.... նկարեցի, ուղարկեցի, ասեց դու հետ ուղարկի, հենց հասավ ու մենք համոզվեցինք, որ սխալ քարտ ենք ուղարկել, նորը հետ կուղարկենք.... ես էլ ջղայնացա, մի հատ հավեսով ուշունցեցի, բացասական ֆիդբեքն էլ տվեցի... լավա գոնե քարտը աշխատող էր... միացրեցինք, նորմալ աշխատեց
Էս մի անգամ, պատվիրած ապրանքս Չինաստանից եկավ 18 օրում ներառյալ ոչաշխատանքային օրերը
Էս արդեն 2 անգամա, Չինաստանից ապրանքս գալիսա ու ծրարը բացա լինում, վրան էլ մի հատ կնիքա լինում, որի վրա գրվածա լինում «ՀՀ Ստուգողական ԾԾ»:
Տեղյակ եք էտ ինչա նշանակում, կարողա համը հանել եմ![]()
դե պարունակությունը եթե լրիվ է,խնդիր չեմ տեսնում
չեմ էլ բացառում,որ օրերից մի օր թյուրիմացություն էլ կառաջանա
մի հարց էլ ես--
50 000 դրամ լսել եմ որ չի մաքսվում…Դա ապրանքի մաքուր գինը նկատի ունեն՞ ,առանց Ա.Ա.Հ (ասենք Եվրոպայում արԺի 120 եվրո,երբ առաքում են Հայաստան Ա.Ա.Հ-ն հանում են 20եվրո և ես վճարում եմ 100 ) էտ 100-ը չիպիտի գերազանցի լիմիտը՞
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Դե փաստացի իրանք ոչ 100 -ն են հիմք ընդունում, ոչ էլ 120-ը: Ինչ գնահատեցին, դա էլ ընդունում են որպես ապրանքի գին, դրան էլ գումարած բեռնաձոխադրման արժեքը, որը էլի իրենք են սահմանում:
Բայց դե շունը տիրոջը չի ճանաչում, բախտ ունեցար էժան կպրծնես:
Ասեմ իմ դեպքը: Պատվիրել եի 325 $ ապրանք և 57$ վճարել եի փոխադրման համար:
Իմ բախտից, խանութը ինվոյսի մեջ ապրանքի գինը գրել էր 70$, իսկ փոխադրման գին չկար:
Մաքսատանը իմ ապրանքը գնահատեցին 110$ , իսկ փոխադրման գինը ըտենց էլ չիմացա ինչքան հաշվեցին:
Կարճ ասած, պետական մուծեցի 24500 ու 15000 էլ ետ լրացնող աղջկան տվեցի: Լսել եի, որ 10000-ով էլ եմ պրծնում, բայց որ էտ աղջկան ասել եի իրական գինը, էլ ձեն չհանեցի:![]()
Hda (31.05.2010)
ասինքն 1 դոլարանոցը ապրանքը որ հրթիռով ուղարկեն դրա գինն էլ ա գումարվում՞
ինչ էշություն: 110$ -ի համար 24500 -ն ահավոր մեծ թիվ ա: էտենց էլ բյուջե ենք լցում,որ տղեքը լավ շխատավարձ ստանան-քար են քաշում
մեկ էլ եթե իրանց խելքը չի էլ հասնում թե դա ինչ է՞
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Ետ 24500 -ը մենակ ԱԱՀ-ն չէր, երկու թիվ էր իրար գումարած, արդեն չեմ հիշում որը ինչ էր:
Իսկ քո ապրանքի հետ կապված, հետները խոսա թող ինվոյսի մեջ մի 50$ գրեն, հենց փոստում էլ կհամոզես, որ էժան ապրանքա ու էլ չես գնա մաքսատուն:
Ճիշտն ասած ես առաջին անգամ եի ապրանք ստանում, դրա համար էլ փոստում ճիշտ ճիշտ հենց սկզբից էլ ասեցի գինը: Թէ չէ որ իմանաի ինվոյսի մեջ 70$ գրած, կհամոզեի, էլ մաքսատուն չեին ուղարկի:
ուզում ես ասես տյուներդ փոստում էր, գինը որ ասեցիր քեզ մաքսատուն ուղարկեցին, իսկ ապրանքը իրանց մոտ մինչ այդ: Բա մաքսատանը առանց ապրանքը նայելու
մի քիչ լավ չմբռնեցի,եթե զահլա ունես մանրակրկիտ ընթացքով
-ծանուցագիրը որ գալիսա,փաստորեն փոստ ես ներկայանում՞
-ապրանքը ժիվոյ որտեղ է գտնվում այդ ժամանակ՞
-եթե փոստում, ապա առանց ապրանքը տեսնելու գնահատեցին մաքսատանը՞
ապրանքս արդեն ճամփին ա
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Ուրեմն, մեր մոտի փոստային բաժանմունքից (որտեղից որ թոշակ են տալիս) զանգեցին, ասեցին, որ ծանրոց ունեմ ստանալու: Գնացի այդտեղ, մի հատ ծանուցագիր տվեցին, որի վրա գրված էր թէ որտեղից է գալիս (երկիրը), United States Postal Service - Priority Mail International -ի կոդը և Տիգրան Մեծի վրա գտնվող կենտրոնական փոստային բաժանմունքի հասցեն:
Այդ ծանուցագրով, անձնագրով և սոց. քարտով գնացի կայարանի մոտի կենտրոնական փոստային բաժանմունք(կոորդինատները 40.158309, 44.508887):
Այդտեղ աշխատում են մաքսավորներ, բայց մաքսազերծում այդտեղ չեն իրականացնում: Այդտեղ է փոստի պահեստը և այդտեղ է գալիս Priority Mail International -ով ուղարկված ծանրոցները:
Ծանուցագիրով գտնում են քո ծանրոցը: Առաջին հարցերը, ինչ՞ է, որտեղից՞ է և ինչ՞ արժի: Որից հետո քո ներկայությամբ բացում են ծանրոցը: Ծանրոցը նայելուց հետո, այն սկոչով փակում են և դնում են պոլկաներին:
Այստեղ ես ամեն ինչ ճիշտ ասեցի: Դե երբ իմացան որ թանկանոց ապրանք է, ասեցին որ պիտի մաքսազերծեմ: Ես էլ համաձայնվեցի:
Բայց մարդիք կաին, որ ասում էին ընկերս է գնել և իմ համար ուղարկել: Այնպես որ ոչ մի տվյալ չեին տալիս այդտեղի մաքսավորներին:
Մեկին խոհանոցային կոմբայն եին ուղարկել, համոզեց որ այն 70$-ից ավել չարժի և առանց մաքսազերծելու ապրանքը վերցրեց:
Չնայած որ ես ամեն ինչ ասել եի, բայց նրանք իմ ասածներից ոչինչ չգրեցին մաքսազերծման թերթիկի վրա: Մաքսազերծման թերթիկի վրա գրում են ծանուցագրի տվյալները և ծանրոցում գտնվող ապրանքի մոդելը:
Դրանից հետո գնացի մաքսատուն (40.169807, 44.487408): Այստեղ այդ մաքսազերծման թերթիկով ներկայացա գործակալին (կամ բրոկեր): Ինքն էլ տվեց նույն հարցերը, և քանի որ առնչություն չեի ունեցել մաքսայինի հետ, ուղարկեց իմ անունով մաքսային կոդ հանելու, նույն շենքի նկուղային հարկում:
Կոդը բերելուց հետո, նայեց տեսավ, որ իմ ապրանքից իրենց բազայում չկա, փաստորեն գինը որոշված չէր: Ասեց որ հաջորդ օրը գնամ, քանի որ իրենք պարտավոր են 24 ժամվա մեջ ապրանքի գինը որոշեն:
Քանի որ դեմը շաբաթ-կիրակի էր, երկուշաբթի գնացի: Գործակալը ժպիտը դեմքին դիմավորեց և տեղեկացրեց որ իմ ապրանքը 110$ են գնահատել:
Մի երկու թուղթ էլ գործակալը գրեց, տարա բանկ մուծեցի: Բանկը գտնվում է հենց մաքսայինի շենքի ներսում: Եվ մաքսազերծման թերթիկը կնքեց ու մուծման չեկերի հետ տվեց ինձ: Դրանցով վերադարձա նորից կենտրոնական փոստային բաժանմունք:
Ասեմ որ այս ամբողջ ընթացքում ծանրոցը գտնվում էր կենտրոնական փոստային բաժանմունքի պահեստում:
Մի խոսքով թղթերը տվեցի իրանց: Ծանրոցս ոնց դրած էր պոլկաների վրա, այնպես էլ մնացել էր (համ սկոչելուց եի ուշադրություն դարձրել, թէ ոնց են սկոչում, համ էլ դրված դիրքի վրա եի ուշադրություն դարձրել, հաստատ ձեռք չեին տվել):
Ծանրոցս տվեցին ինձ, խնդրեցին որ ստուգեմ, ամեն ինչ տեղում է: Մի հատ էլ թուղթ ստորագրել տվեցին, որ ես ապրանքս նորմալ վիճակում վերցրել եմ:
Այսքանը: Հարցեր առաջանան ասա:
One_Way_Ticket (31.05.2010), Zangezur (09.06.2010), Աթեիստ (31.05.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ