Ողջույն,
իմ մոտ չգիտեմ ինչու ընդհանրապես չի ստացվում միանալ Arminco-ի հեռախոսահամարներով։ Զանգելուց հետո պատւոհանիկի վրա գրվում է «ստուգվում է օգտագործողի անունը և գաղտնաբառը», հետո «համակարգիչը միանում է ցանցին» ու դրանից հետո միանգամից անջատվում է գիծը ու վերջ։
Իսկ երեկոյան Xternet-ի համարներով ընդհանրապես չի միանում, գրում է թե
username: freenet
Password: freenet
տվյալները սխալ են, այդ իսկ պատճառով չի միանում։
Հուսամ սրանք միայն ժամանակավոր ու միայն տեխնիկական խնդիրներ են և պրովայդերներից յուրաքանչյուրը քանակային սահմանափակումներ չի դրել Ֆրեենետ-ից օգտվողների համար։

Հարգանքով
Մարատ

Հ.Գ. Իսկ որ ֆրեենետը խանգարում է «հայական ինտերնետի զարգացմանը», համաձայն չեմ։ Այն զարգացման միտումներ դրսևորելու դեպքում առանց Ֆրեենետ-ի «խանգարիչ» գործունեության էլ կզարգանար։ Գնային այս քաղաքականության և մատուցվող ծառայությունների այս որակի ու տեսականու դեպքում դեռ բավականին մեծ անելիք կա առանց Ֆրեենետին փնովելու էլ։