Իմ կարծիքով այս էջի « http://escdaily.com/articles/1541 » վրաի գուշակությունը ավելի , արհեստավարժ և անկողմնապահ անձանց կողմից է արված , քան այս ակումբի անդամներն են :
Հատուկ շնորհակալություն Anahit jan - ին այս լինքը մեզ տրամադրելու համար :
Իմ կարծիքով այս էջի « http://escdaily.com/articles/1541 » վրաի գուշակությունը ավելի , արհեստավարժ և անկողմնապահ անձանց կողմից է արված , քան այս ակումբի անդամներն են :
Հատուկ շնորհակալություն Anahit jan - ին այս լինքը մեզ տրամադրելու համար :
Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :
Հարգելի բարեկամս, բնավ չվիճարկելով այն հարցը, որ այդ գուշակությունը կարող է ավելի արհեստավարժ ու անկողմնապահ մարդկանց կողմից է արված, քան այս ակումբի անդամներն են, ուզում եմ մի քանի հարց տալ:
Հարց 1. Մինչ այսօր երբևէ լսե՞լ էիք այդ կայքի մասին:
Հարց 2. Ունե՞ք որևէ հիմք պնդելու, որ այնտեղ արհեստավարժ կարծիքներ են հնչում:
Հարց 3. Տեղյա՞կ եք արդյոք, թե այդ կայքն ինչքանո՞վ է հեղինակավոր:
Հարց 4. Տեղյա՞կ եք արդյոք, որ կան հազարավոր կայքեր, որոնցում որպես հաղթող այլոց անունն է նշված, այդ թվում ոչ հիմնական քննարկվող թեկնածուներից:
Հարց 5. Գիտե՞ք արդոք, որ այդ գնահատականը կոնկրետ հեղինակի գրառում է, ինչ-որ անձի սուբյեկտիվ (գուցե և ճշմարիտ) տեսակետ, այլ ոչ հետազոտական-վերլուծական թիմի տեսակետ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
kyahi (29.05.2010), Norton (29.05.2010), Skeptic (29.05.2010), Yellow Raven (29.05.2010), Ժունդիայի (29.05.2010)
Ժող, ոնց որ թե լավ ա երգել, հա՞: Ես չնայեցի, բայց կողքի սենյակից լսում էի, վատ չէր: Ո՞նց մթնոլորտ ա ընդհանրապես, կարող ա՞ հանկարծ կարող ա պատահի, թե՞ կարող ա պատահի կամ էլ թե չէ
:
DIXIcarpe noctem
Առնվազն 3-րդ տեղ կունենա:
http://www.oddschecker.com/specials/...anced-win-only
Hayazn (29.05.2010), Yellow Raven (29.05.2010)
Չկա, չկա, մի բան էլ ես ասեմ, մանավանդ, որ Հայաստանի ելույթը նայել եմՉնայած երաժշտական գիտելիքներով և ճաշակի նրբությամբ աչքի չեմ ընկնում, բայց կարծեմ Եվրատեսիլը այն մրցույթը չի, որի մասին կարծիք հայտնելու համար առանձնահատուկ հղկված ճաշակ է պետք: Այս վերջին մի քանի տարվա Եվրատեսելներից մի եզրակացության եմ եկել, որ մասնակից երկրների ուղարկած ներկայացուցիչներն ու երգերը մեծավ մասամբ` դեպքերի իննսուն տոկոսում, նույն որակի, կարգի ու մակարդակի վրա են` չնչին ու անէական բացառություններով: Ու էդ չնչին ու անէական բացառություններն էլ հիմնականում, բայց ոչ միշտ, հաղթող են ճանաչվում: Էն որ Անգլիան կամ, Ֆրանսիան ավելի քիչ կարևորություն են տալիս էս մրցույթին, քան Հայաստանը, բնական է 2 պատճառներով.
1. Մենք նոր ենք մասնակցում Եվրատեսիլին, բոլորը ոգևորված են, քանի դեռ չեն ձանձրացել և ձանձրացրել մյուսներին,
2. Անգլիայի կամ Ֆրանսիայի լուրջ երգիչները միջազգային ճանաչման, եվրոպական շուկա մտնելու համար Եվրոտեսիլի կարիքը չեն զգում, հայ երգիչների համար այդ շուկայի դախլի ամենաչերևացող թարեքին երևալու թերևս միակ հնարվորությունը Եվրատեսիլն է:
Ես նախընտրական փուլում Էմիին էի բալետ անում, որի երկրպագուն երբեք չեմ եղել, չգիտեմ, ինչ-որ չբացատրված, սուբյեկտիվ համակրանք էի տածում, աչքիս առաջ մեծացած երեխու հանդեպ հայկական բարդույթն էր թերևս պատճառը, մինչև հիմա էլ ափսոսում եմ իր չանցնելու համար, խղճիս մի տեսակ չի տալիս, բայց հիմա բնականաբար սրտանց ուզում եմ, որ Եվան հաղթի, ինքը լավն էր, լավ երգեց, համենայն դեպս մասնակիցներից և ոչ մեկին չէր զիջում, ոչ մեկից պակաս չէր, Ադրբեջանն էլ լավ երգ ուներ, այսինքն միջինից բարձր, լավից ցածր, ինչպես և մերը, բայց կարծում եմ, որ օբյեկտիվությունը ոչ մի կերպ չի տուժի, եթե այդ փուլում հաղթի Հայաստանը և ոչ թե Ադրբեջանը կամ Դանիան կամ մյուսը, որովհետև մեր երգը ու աղջիկը գուցե մյուսներից լավը չէր, բայց ոչ մեկից վատն էր չէր:
Վերջում ավելացնեմ, որ սա իմ անձնական համեստ ու գուցե սխալ կարծիքն էր, բայց ես համոզված եմ դրանում![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 29.05.2010, 02:26: Պատճառ: Եվրոտեսիլը դարձրեցի Եվրատեսիլ տառակերների քարկոծումից խուսափելու համար
Երեկ չեի նայել, նոր նայեցի ինետում:
Բա դրանք չեին ուզու՞մ Կոպերֆիլդին բերեն... ինչ որ, Ջիվանին ուզում էին կորցնեյին, տոլի՝ չինական պարիսպի վայով թռցնեյին: Չկպա՞վ:
Ժող, ես չեմ նայել երեկ... հիմա youtube-ով եմ նայում: Մի քանի Երկրի ելույթները նայեցի... Եթե Թուրքիայի շոուից ավելի դիտարժան բան եղել ա, ասեք նայեմ էլի, թե չկա՝ անկապ ինետ չծախսեմ:
Yellow Raven (29.05.2010)
Նոր դիտեցի ադրբեջանի երգչուհու ելույթը և մի դրվագ հիշեցի Երևանյան կյանքից , տեսնելով այն աստիճանները , որոնց վրաից երգչուհին իջնում էր :
Ուրեմն որ սկսել էին բանգլադեշի բազմահարկները բաժանել ժողովրդին , մարդիք սկսեցին « ռեմոնտ » անել իրենց նոր բնակարանները և ամբողջ շինարարական աղբե լցնել աղբատար խողովակների մեջ , այնքան , որ խողովակները խցանվեցին և այլևս տեղ չկար : Ստիպված « Ժ Է Կ » -ը ձագարանման բունկերներ սարքեց բակերում , գետնից բարձր , որպեսզի աղբատար մեքենան մտնի տակը և բեռը տանի : Այդ բունկերների մեջ աղբը այնքան էր մնում , որ տակից աղբահյութը ծորում էր տարածելով գարշահոտություն : Իսկ այդ բունկերների մեջ աղբ լցնելու համար , կանայք ստիպված էին բարձրանալ նույնատիպ անապահով աստիճաններով ինչպիսին այդ երգչուհու բեմի դեկորացիան է : Եվ ընդհանրապես ես այնտեղ շոու կոչված բանին չհանդիպեցի , պարզապես մի կարճ ոտքերով ադրբեջանուհի աստիճանների վրա ղզղզում էր , սա է իմ տպավորությունը այդ ելույթից : ՈՒ չեմ հասկանում ինչու է այն առժանանում ոմանց հավանությանը : Եթե մինչև անգամ հայաստանը ներկայացուցիչ չունենար Եվատեսիլում , ես միևնույնն է ադրբեջանցու օգտին չէի քվեարկի :
Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Askalaf (30.05.2010)
Google անցած տարի ըստ որոնման արդյունքների փորձել էր գուշակել Եվրոտեսիլի արդյունքները: Տվյալ երկրից իր մասնակցի որոնմնան արդյունքները չեն հաշվվում: Վերցված է միայն Եվրոպական գոտու որոնման արդյունքները: Հաղթողին ճիշտ էր գուշակել, մնացածը չեմ հիշում: Հա, ու Հայաստանի տեղն էլ էր ճիշտ գուշակել:
2010 թ -ի արդյունքներով Հայաստանը 2-րդ տեղում է: http://www.google.ru/intl/ru/landing...ion/index.html
էսպես չի մնա
Helios (29.05.2010)
Ի դեպ, Գերմանիայի վերաբերյալ, հաղթողն է, առանց տարակուսանքի: Նա Ռիբակի աղջիկ տեսակն է, երգը գերող է միանգամից, ու բացի ազգ ու տակ բարեկամ և այլնից, ինչպես մեր դեպքում, երգն է շատ լավը, պարզ, թեթև, կատարողի մասին էլ չեմ ասում, միանգամից ուզում ես ձեռքդ հեռախոս վերցնես ու ասես ապրես որ եդքան լավն ես:
Իսկ մնացած երկրները, հավասար երգեր են, ուստի տեղերը կբաշխվեն արդեն ազգ բարեկամ սկզբունքով:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ