“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Վարդ, ինձ թվում է՝ քո ասած այդ «Ներող, ախպերս...» և նմանատիպ արտահայտությունները մարդիկ ավելի հաճախ օգտագործում են ոչ այնքան լուրջ առիթների դեպքում, ասենք, մեկի ոտքն են տրորել կամ, ասենք, մի բան են խնդրել, չես կարողացել անել և այլն։
Ամենադժվար կորզելի «ներողություններից» մեկը, կարծում եմ, թունդ (բանա)վեճի ընթացքում կամ հետո ասվող «ներողությունն» է, երբ երկար ժամանակ իր տեսակետը համառորեն պնդողներից մեկը հանկարծ գիտակցում է, որ ինքը սխալ է, դիմացինն է ճիշտ, և ընդունելով իր սխալ լինելը՝ ներողություն է խնդրում։ Սա իսկապես խիստ հազվադեպ հնչող «ներողության» տեսակ է, ցավոք... Համոզված եմ, որ բազմաթիվ դեպքեր են լինում, երբ նման վեճերի ընթացքում կողմերից մեկը սկսում է գիտակցել, որ սխալ է, բայց իր պատվից ցածր է համարում խոստովանել դա, մտածում է՝ ո՞նց, բա էսքան իզու՞ր էի քյալլա տալիս, որ հիմա էլ ասածիցս հետ կանգնեմ...»։ Մարդիկ ուղղակի չեն գիտակցում, որ իրականում հենց այսպիսի իրավիճակներում ներողություն խնդրելն է իրենց պատիվ բերում, քանի որ դա խոսում մարդու լայնախոհության ու չկաղապարված մտածողության մասին։ Անձամբ ես շատ մեծ հարգանքով եմ լցվում նման մարդկանց հանդեպ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
EgoBrain (29.05.2010)
Լինում են դեպքեր, երբ դու գիտես, որ ճիշտ ես, բայց տվյալ դեպքում մեկ ներողությունը կարող է շատ բան փոխել
Անձամբ ճանաչում եմ մի քանի տենց պրինցիպիալ մարդկանց ու մի դեպք եմ հիշում(չնայած ծիծաղս էլ գալիսա), երբ <<անիմաստ>> ներողություն խնդրեցի, բայց ընդհանրապես չեմ փոշմանել` փոխարենը պահպանեցի կապը էդ մարդու հետ
![]()
Անձամբ ես ներողությւն հազվադեպ եմ խնդրում, բայց երբ զգում եմ, որ էդ մի բառը կարող է շա բան փոխել, մի կողմ եմ դնում հպարտությունս ու ասում եմ դա։
Արծիվ (28.05.2010)
VisTolog (28.05.2010), Yellow Raven (28.05.2010), Արծիվ (28.05.2010)
Ներողություն խնդրելը դա մի հզոր զգացմունք է երբ դու մի կողմ ես դնում քո մարդկային (Ադամական) հպարտությունը և փորձում ես հարաբերություններտ վերհաստատել: Ներողություն խնդրելու առաջ պետք է հասկանաս քո սխալը և դաս քաղես դրանից որպիսի դա նորից չկրկնվի և ամենակարևորը եթե սիրում ես տվյալ անձին և եթե նա շատ թանկ է քեզ համար ապա քեզ համար դժվար չի լինի ներողություն խնդրելը, իսկ եթե դա չկա ապա անհնար է ներողություն խնդրելը:
Դեռ շատ վաղուց երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին Եդեմի պարտեզում այն ժամանակ Աստված նրանց հանդիմանեց դրա համար և նրանցից ոչ մեկը ներողություն չխնդրեց Աստծուց այլ մեկը մյուսի վրա գցեց իր գործած հանցանքը և այդ ամեն ինչի ժառանգորդներն էլ մենք ենք որ չենք կարողանում ներողություն խնդրել դիմացինից մեր սխալ արարքների համար:
KiLa (29.05.2010)
Միայն ուժեղ անձնավորությունը կարող է ներողություն խնդրել դիմացինից իր սխալի համար, այնպես որ երբ ներողություն ես խնդրում ժողովրդական խոսքով ասաց պագոններտ չի ընկնումիսկ եթե դիմացինտ ծիծաղա քո վրա դրա համար ուրեմն նա կույր ողորմելի է:
Ամեն մեկը պետք է իր արաքին ՏԵՐ լինի թե իր ՃՇՏԻՆ և թե իր ՍԽԱԼԻՆ: Այնպես որ եթե մեկը իր սխալ արարքը չի ընդունում նա թույլ անձնավորություն է:
Վերջին խմբագրող՝ Արծիվ: 28.05.2010, 21:49:
Gayl (28.05.2010)
Եթե գիտակցում ես, որ սխալ ես եղել, ներեղություն խնդրելը լավագույն լուծույն լուծումն է: Ոչ մի վատ բան չկա ներեղություն խնդրելու մեջ: Բոլոր մարդիկ էլ սխալական են: Ես հարգում եմ այն մարդկանց, որ գիտակցում են իրենց սխալը և ներեղություն են խնդրում: Բայց առավել հաճախ մարդիկ, գիտակցելով իրենց սխալը, ամաչում են ներեղություն խնդրել, համարում են դա ստորացում... ես ձեզ հավաստիացնում եմ, որ ներեղություն խնդրելը ոչ թե ստորացում է, այլ մեծահոգություն, իսկ ամաչել պետք է սեփական սխալները չընդունելու և չգիտակցելու համար, ոչ թե ներեղություն խնդրելու:
Արծիվ (28.05.2010)
Ճիշտ ժամանակին, պարզ ու հստակ, առանց քաշվելու ու ամաչելու, կատարած սխալի համար անկեղծ ներեղություն խնդրելը, հատուկ է ուժեղ և բարեհոգի մարդուն: Ինքս երբեք չեմ ամաչել կատարած սխալիս համար ներեղություն խնդրել, ու բացի այդ, դրանով եմ զանազանել մարդուս որոշակի տեսակը:
Դուրս շատ եկավ Արծվի բերած օրինակը Ադամի ու Եվայի հետ կապված...Նրանց ներեղությունից իրոք որ շատ բան կարող էր փոխվել...![]()
Հանուն ընդհանուր շահի կարելի է ներողություն խնդրել: Իդեպ, եթե նույնիսկ այդ պահին չես գիտակցում, որ սխալվել ես կամ կասկածում ես, էլի չես փոշմանի, որ ներողություն խնդրես: Երբեմն ներողությունը սիրո արտահայտման ձև է: Երբ սխալվողը դժվարանում է ներողություն խնդրել, երբ ինքն է սխալը, ինքներդ ներողություն խնդրելով, համարյա ներում եք իրեն, ինքն էլ շնորհակալ է լինում դրա համար: Շատ նուրբ հոգեբանական վիճակ է:
Արծիվ (29.05.2010)
Ֆետոն ջան, ես ինքս ներողություն խնդրելու կողմնակից եմ: Արած սխալի համար ներեղություն խնդրելը միայն գովասանքի է արժանի: Բայց ես գտնում եմ, որ չպետքա ներեղություն խնդրեն սեփական շահերի համար: Օրինակ, եթե ինչ-որ մեկը ներեղություն է խնդրում, որովհետև գիտակցում է, որ իր սխալի հետևանքով կարող է ինչ-որ բանից զրկվել, ես դա ճիշտ չեմ համարում: Ներեղություն պետք է խնդրել, երբ գիտակցում ես քո սխալը, անկեղծորեն զղջում ես ու էլ նույն սխալը չես կրկնի...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ