Վելվետը ճիշտ ա մեկնաբանել տարիքի մասով. ես էլ ոստիկանների գործողությունների օրինականության պահը պարզաբանեմ.
խուզարկելու հիմք չեն ունեցել: Կարող են շատ-շատ զննել, բայց ոչ խուզարկել: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ մասի`
բնակարան` շենք կամ շինություն, որը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում է որոշակի անձի կամ անձանց բնակության համար, այդ թվում` սեփական կամ վարձակալած բնակարանը, այգետնակը, հյուրանոցային համարը, նավախցիկը, գնացքի ճամփորդախցիկը, համապատասխանաբար նրանց անմիջական հարող ծածկապատշգամբները, սանդղավանդակները, վերնասրահները, պատշգամբները, ընդհանուր օգտագործման տարածքը, ինչպես նաև դրանց այլ բաղկացուցիչ մասերը, որոնք օգտագործվում են հանգստի, գույքը պահելու, ինչպես նաև որոշակի անձի կամ անձանց այլ պահանջմունքները բավարարելու համար, բնակելի շինության նկուղը և ձեղնահարկը: «Բնակարան» հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև մասնավոր ավտոմեքենան, գետային կամ ծովային նավը, ինչպես նաև ծառայողական անձնական աշխատասենյակը և ավտոմեքենան, արվեստանոցը.
Իսկ նույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`
բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշմամբ:
Ինչ վերաբերվում է այն պահին, որ փորձել են պարզել Ձեր ընկերուհու տարիքը, դա լրիվ օրինական է, նույնիսկ այն դեպքում, եթե նրանք ձեզնից փորձել են բացատրություն վերցնել, դրա իրավասությունն օրենքով նրանք ունեցել են:
Էջանիշներ