DavitH (11.05.2010)
Դե չէ բայց որ շատ չխորանանք ասեմ
հավաքվում են 3 հոգով ու ընդամենը կա 18 փայտ այսինքն եթե բաժանենք 3-ի կլինի մարդա 6 հատ քանի որ 3-րդը չի բերել փայտ ապա համարենք որ մյուսներն են բերել իրա տեղը=>առաջինը իրա տեղը բերել ա 4 իսկ երկրորդը 2 կտոր փայտ ուրեմն ինքն էլ պիտի խնձորները բաժանի 2:1 այսինքն 6 հատ առաջինին 3 հատ երկրորդին
VisTolog (11.05.2010)
Ունենք միևնույն երկարության երկու մոմ: Մոմերից մեկը վառելուց հետո կարող է լրիվ հալվել 5 ժամում, իսկ մյուսը՝ 4:Մոմերը միաժամանակ վառելուց որոշ ժամանակ անց հանգցրեցին:Հանգցնելուց հետո մի մոմից մնաց 4 անգամ երկար կտոր քան մյուսից:Քանի՞ ժամից հանգցրեցին:
Փորձեքեք խնդիրը լուծել առանց հավասարում կազմելու:
ՄԻ հատ կբացատրես լուծումտ?
Վերջին խմբագրող՝ DavitH: 14.05.2010, 11:07:
t-ն այն ժամանակն ա, որ դեռ կվառվեր 2-րդ մոմը, եթե չհանգցնեին: Ժամում 1/4-ն էր վառվում, ուրեմն մնացել ա 2-րդ մոմի t*1/4-ը, եթե բազմապատկես 4-ով՝ 4*t*1/4, կստացվի հավասար առաջինի չայրված մասին՝ (t+1)*1/5 (դե սրան (t+1) ժամ էր մնացել այրվելու, ժամում 1/5 արագությամբ)
Հ.Գ. Սպասենք petros59-ը գա, տեսնենք առանց հավասարման ի՞նչ լուծում ա առաջարկում:Էսքանը մտքում էլ կարելի էր անել, բայց էլի հավասարումներով էի մտածում:
![]()
Վերջին խմբագրող՝ matlev: 14.05.2010, 11:35: Պատճառ: Հ.Գ.
A կետերից B կետ միաժամանակ դուրս եկան երկու հեծանվորդ (ասենք ես ու Ռուֆուսը): t1 ժամ հետո Ձայնալարին մնացել էր մինչև B կետը 4 անգամ ավելի շատ ճանապատհ անցնել, քան Ռուֆուսին: Գտնել t1 -ը, եթե հայտնի է, որ Ռուֆուսը հասավ B կետ 4 ժամում, իսկ Ձայնալարը՝ 5: Այ էս հաստատ դպրոցական դասագրքից ա: Բայց առանց հավասարում ո՞նց կլուծվի
![]()
*e}|{uka* (14.05.2010)
Առանց հավասարում կազմել նշանակում է փոփոխականներ չմցնել:
Խնդիրը նախկին 5-րդ դասարանի դասագրքից է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ