FIDH-ը դեռ Հայաստանու՞մ ա լինելու: Կարո՞ղ ա հայ համասեռամոլներին էլ դուրս բերեն երթի, որ ցույց տան, թե մեր երկրում սեռական փոքրամասնությունների իրավունքներն էլ են պաշտպանվածՈւ այս անգամ իրոք որ վարչապետին ստիպեն էդ մարդկանց իրավունքների պաշտպան-կազմակերպության նախագահությունը ստանձնի կամ ավելի վատ.... ստիպեն որպես առաջնորդ ներկայանա
![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Kuk (14.04.2010)
բա էսի…Լավ կլինի, քաղաքակիրթ ճանապարհով, քաղաքական ճանապարհով մարդիկ իրենց պայքարը տանեն, իսկ ով կփորձի նման միտք փայփայել իր մտքում, ընդամենը՝ խորհուրդ չեմ տալիս։ Օրորոցում անմիջապես կպատժվի, եթե փորձի հեղափոխական ճանապարհով փորձել ինչ-որ բան փոխել», - հայտարարեց ոստիկանապետը։
…
Ապեր, ասում են էսի դաժե բանաստեղծություն ա գրում… վաղը-մյուս-օր հայ գրականության գրքերում կհայտնվի սրա "ստեղծագործությունները"… խի չէ՞ որ, դոդը որ ակադեմիկ լինի էս էլ բանաստեղծ կլինի… Սաշիկը պատգամավոր Սերժն էլ Նախագահ…ատօժե մնե Նարեկացի
Kuk (16.04.2010)
Աղբյուր՝ Ա1+
ՀՀ 7230 քաղաքացու կամքն այսօր Հայ ազգային կոնգրեսը երթով փոխանցեց Վարչական դատարանին: Վարչական դատարանը, որը գազի գների բարձրացմանը դեմ հայցադիմումի միայն մի մասն է ընդունել վարույթ, որոշել է քննությունն անցկացնել գրավոր կարգով:
Այսօրվա բողոքի երթի մասնակիցները դատարանից պահանջում էին հայցը լսել բանավոր կարգով` բաց եւ թափանցիկ դատավարությամբ:
Մի քանի հազար քաղաքացիներ Գարեգին Նժդեհի հրապարակից երթով շարժվեցին դեպի Վարչական դատարան: Երթն առաջնորդում էին Կոնգրեսի երիտասարդները` «Սերժիկ, գազ տուր, հեռացիր» պաստառով: «Մենք չենք ուզում ապրել մի երկրում, որտեղ իշխանությունները թալանում են մեզ: Ոչ թանկացումներին, ոչ թալանին»,- բարձրախոսով հայտարարում էին երիտասարդները` բոլորին կոչ անելով միանալ իրենց պայքարին:
«Գազի գների թանկացումներին կողմ են միայն նրանք, ովքեր կողմնակի եկամուտներ ունեն: Միայն աշխատավարձով ապրող մարդը չի կարող համակերպվել այդ անօրինական թանկացումների հետ»,- «Ա1+»-ին ասաց երթի մասնակիցներից Եվա Ադամյանը:
Քաղաքացի Կարինե Դավթյանը վստահեցրեց, որ այսօրվա երթը որեւէ քաղաքական նպատակ չի հետապնդում. «Ես այստեղ եմ` իմ կամքով: Գազի գնի թանկացումն անդրադառնալու է բոլորի ընտանեկան բյուջեի վրա: Ինձ համար տարօրինակ է, որ իշխանությունները գովաբանում են գազի գների թանկացումը»:
Ի դեպ, երթի ընթացքում Կոնգրեսի երիտասարդները բարձրախոսով շնորհավորեցին նաեւ ոստիկաններին` մասնագիտական տոնի առիթով: Ջերմ մթնոլորտում երթը շարունակվեց այնքան ժամանակ, քանի դեռ չէին վանկարկել «Սերժիկ մարդասպան, Սերժիկ հեռացիր»:
Ոստիկանները երիտասարդներից պահանջեցին դադարեցնել վանկարկումները, սակայն դրան հաջորդեցին սուլոցներն ու ավելի բարձր վանկարկումները:
Ոստիկանները ստիպված էին երթն ուղեկցել առանց պահանջների: Վարչական դատարանի մոտ ՀՀ 7230 քաղաքացու պահանջը Վարչական դատարանին փոխանցեց Կոնգրեսի իրավաբաններից Վահե Ստեփանյանը: Երթն առաջնորդողներից Հայ Ազգային Կոնգրեսի կոորդինատոր Լեւոն Զուրաբյանը ներկաններին վստահեցրեց, որ Վարչական դատարանը ստիպված կլինի հաշվի նստել հազարավոր մարդկանց պահանջի հետ. «Վարչական դատարան առնվազն պետք է խուլ եւ համար լինի, մեզ չլսելու համար»:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, որը բազմիցս հիմնավորել է գազի գների թանկացման հետեւանքները մեր հասարակության բոլոր շերտերի նկատմամբ` «Ա1+»-ին ասաց. «Առ ժամանակ հետո բոլորը կհասկանան, որ 40 տոկոսով գազի գների թանկացումը հարվածելու է ոչ միայն նրանց գրպաններին, որոնք այսօր մասնակցում են բողոքի ակցիզային: Իհարկե, կան մարդիկ, ովքեր շահագրգիռ են, որ գազի գները թանկանան` սկսած Սերժ Սարգսյանից, Տիգրան Սարգսյանից, Կարեն Կարապետյանից, սակայն ազգաբնակչության 99 տոկոսը դեմ է գազի գնի թանկացմանը: Կարծում եմ` այսօրվա ակցիայի միջոցով մենք մեր ձայնը հարցրեցինք Վարչական դատարանին»:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Երթն առաջնորդողներից Հայ Ազգային Կոնգրեսի կոորդինատոր Լեւոն Զուրաբյանը ներկաններին վստահեցրեց, որ Վարչական դատարանը ստիպված կլինի հաշվի նստել հազարավոր մարդկանց պահանջի հետ. «Վարչական դատարան առնվազն պետք է խուլ եւ համար լինի, մեզ չլսելու համար»:Մդա, չիդեմ խնդամ, թե լամ:Այսօրվա բողոքի երթի մասնակիցները դատարանից պահանջում էին հայցը լսել բանավոր կարգով` բաց եւ թափանցիկ դատավարությամբ:
Դատարանը հաստատ կմերժի էս պահանջը: Կամ եթե ասենք չմերժի էլ, միևնույնն ա հայցը չի բավարավի: Արձանագրենք էս փաստը միջազգային հանրության ու ապագա քաղաքացիական հասարակության համար;
ՈւՀՀ 7230 քաղաքացու կամքն այսօր Հայ ազգային կոնգրեսը երթով փոխանցեց Վարչական դատարանին:
Փաստորեն Հայաստանն ավելի արագ ա դատարկվում քան սպասում էինք: Բնակչության 99%-ը 7230 հոգի ա:ազգաբնակչության 99 տոկոսը դեմ է գազի գնի թանկացմանը
Բիձա (16.04.2010)
Տրիբուն ջան, 1 800 000 ստորագրություն հո չէին հավաքելու:
Ձայնո ջան, բայց 7230 ????
Ես ՀԱԿ-ին չեմ քննադատում էս հարցում ապեր: բայց արձջանագրում եմ, որ ՀԱԿ-ի վարած իներտ ու հարմարվող քաղաքականությունը ի դեմս արտոնված միտինգ-երթ ելույթների հանգեցրել է նրան, որ մարդիկ նույնիսկ թանկացումներից բողոքելու ցանկություն չունեն: Կամ էլ քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին կանգնած ժողովուրդը արդեն վախենում ա նույնիսկ սենց մի հատ չեզոք թուղթ ստորագրելուց:
Ձայնալար (19.04.2010)
7230-ը հայցվորների քանակն է:
99%-ը Վահագն Խաչատրյանի սուբյեկտիվ կարծիքով դժգոհների քանակը:
Բնակչության 99%-ից հանում ենք 7230*4 (միջինում ամեն ընտանիքում 4 հոգի ա) ու ստանում ենք ըստ Վահագն Խաչատրյանի սուբյեկտիվ դիտարկման դժգոհների էն քանակը, որ էս դատական պրոցեսին չի մասնակցում:
Հետո՞:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Առաձնապես ոշշշշ մի բան: Նենց, ալյա Հաագայի դատարան միջոցառում:
Հետո, արձանագրում ենք փաստեր, որ տվյալ պահին քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին կանգնած են 7230 հոգի, իրանց ընտանիքի անդամներով: Մեկը ես էտ քաղաքացիական հասարակության մաս չեմ կազմում, քանի որ գազի գնի թանկացումից չեմ բողոքում: Կառավարությունս դա իրականացրել է օրենքի տառին հետևելով ու իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում:
Հայցադիմումի կես մասը արդեն մերժվել է։
Էսօրվա շոուն ցուցադրական ուղերձ էր, բարի կամքի դրսևորում։ Խնդրանք այսպես ասած։ Սկզբունքորեն հայցադիմումի էական մասի մերժումը պիտի բողոք ու զայրույթ առաջացներ, սակայն այդպես չեղավ, քանի որ ակցիան վերահսկում են միաբանները «Այնթափցի Եղիազար» ծրագրի շրջանակներում։ Ձեռի հետ էլ «Սերժիկ հեռացի՛ր», «պռիվետ ոստիկաննե՛ր»… մի խոսքով անոռուգլուխ, ոնց միշտ։Գազի սակագնի վերաբերյալ ՀԱԿ հայցը մասամբ է ընդունվել վարույթ
ՀՀ Վարչական դատարանի 2010թ. ապրիլի 13-ի որոշմամբ վարույթ է ընդունվել
ընդդեմ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, երրորդ անձինք՝ «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերություն, «Հայռուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին» թիվ 54-Ն որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիներ Հ. Հովսեփյանի, Ա. Գևորգյանի, Հ. Բագրատյանի, Վ. Խաչատրյանի և մյուսների 06.04.2010թ. հայցադիմումը:
Քաղաքացիներ Հ. Հովսեփյանի, Ա. Գևորգյանի, Հ. Բագրատյանի, Վ. Խաչատրյանի և մյուսների 06.04.2010թ. հայցադիմումն ընդդեմ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, երրորդ անձինք՝ «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերություն, «Հայռուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. «Գազամատակարարման» համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների սահմանման մասին» թիվ 53-Ա որոշումը և ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. «Բնական գազի փոխադրման սակագնի սահմանման մասին» թիվ 52-Ա որոշումը անվավեր ճանաչելու պահանջների մասով հայցադիմումի ընդունումը մերժվել է:
Հայցվորների ներկայացրած միջնորդությունները՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու և բանավոր ընթացակարգով գործը քննելու մասին մերժվել է և գործի քննությունը իրականացվելու է գրավոր ընթացակարգով: Այս մասին հայտնում են ՀՀ Վճռաբեկ դատարանից։
Դատարանի կայացրած որոշումը հայցադիմումի ընդունումը մերժելու և հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությունը մերժելու մասերով ենթակա է բողոքարկման ՀՀ Վարչական դատարան, որոշումը ստանալու օրվանից հետո՝ հնգօրյա ժամկետում:
Si vis pacem, para bellum
Չուկ, եթե ես քեզ կողոպտեմ, ինչ ես անելու, քաղաքավարի խնդրելու ես հե՞տ վերադարձնել կողոպտածը, իսկ եթե չվերադարձնե՞մ… Կարող է՞ ասես, թե հայերս ֆրանսիացիքից ավելի քաղաքացիական հասարակություն ենք… Օրինակ նայի.
Փարիզի վարորդները պահանջում են Սարկոզիի հրաժարականը
30.01.09 13:37
Փարիզում տրանսպորտային աշխատակիցների բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանների հետ կատաղի բախումների: Նախ երթի մասնակիցները այրել են աղբարկղերը, ապա շրջել մեքենաներ, ինչի հետեւանքով որոշ ժամանակ խաթարվել է երթեւեկությունը: Ավելի ուշ ոստիկաններին հաջողվել է իրադրությունը վերահսկել: Շուրջ 30 ցուցարար ձերբակալվել է, կան վիրավորներ, այդ թվում` երեք տասնյակից ավելի իրավապահներ: Նշենք, որ բողոքարարները պահանջել են նախագահ Նիկոլա Սարկոզիի հրաժարականը` երկրում ստեղծված տնտեսական խնդիրների ուղղությամբ համապատասխան աշխատանքներ չիրականացնելու համար:
Si vis pacem, para bellum
Խորհուրդ կտաի լարել Ձեր ամբողջ մտային կարողությունները, նոր կարդալ:
«Առավոտ». Ոնց որ հերը ըլնի՝ իրա տան էրեխու, աղջկա մասին փողոցում խոսա
11:07 • 17.04.10
Թերթի տեղեկացմամբ՝ նախորդ օրը Արթիկում ԵԿՄ-ականների հետ հանդիպման ժամանակ գեներալ Մանվել Գրիգորյանը բոցաշունչ մի ելույթ է ունեցել ընդդեմ մամուլի։ Գեներալը շարքային ԵԿՄ-ականներին կոչ անելով թերթեր չկարդալ՝ այնպիսի տպավորություն է ստեղծել, որ եթե չկարողանան Արցախին տեր կանգնել, ապա մեղավորը մամուլն է լինելու։ Մանվել Գրիգորյանը բառացիորեն ասել է.
«Վստահեցնում եմ, որ դուք ճիշտ կարող եք միշտ էլ ըլնել, ապրեք, որպես երկրի տեր, կապ չունի, էլի եմ ասըմ, թե էսօր ով ինչա իրանից ներկայացնըմ, ժամանակի ընթացքում բոլորը մեկա, էսօր պատկերացրեք, էսօրվա բոլոր տեսակի մարդիկ ըստեղից քսան տարի առաջ հեչ կարողա ոչ մի հնարավորություն չեն էլ ունեցել, ամեն ինչ ժամանակը բերելու ա, դնելու ա տեղը։ Խոսալով կամ ասելով կամ մեղադրելով, էդ թերթերը, էդ լրատվությունը մի քիչ քիչ կարդացեք, որովհետև բաներ են գրըմ, չեն հասկընըմ, չի կարելի էլի, ոնց որ հերն ըլնի՝ իրա տան էրեխու, աղջկա մասին փողոցում խոսա, դա բարոյականություն չի, բաներ կան, որ պտի ասվի, բայց ոչ թե աշխարհի առաջ, կամ կայնես քո հորից, մորից, ախպերոջից, ընկերոջից աշխարհի առաջ... Ինչ ուզըմ են, ոնց ուզըմ են, ում հասցեին ուզըմ խոսում են, աշխատեք ինքներդ մտածել, ինքներդ Ձեզ վստահել, դուք պտի ամեն ինչում առաջինը ձեզ վստահեք, նոր մնացածին, ու վստահությունն ա, միասնությունն ա, որ պետք ա մեզ ամուր պահի ու ապագա ստեղծի, մեր, մեր երեխաների ապագայի համար»։
Tert.am
Gayl (18.04.2010), Mephistopheles (18.04.2010), Sagittarius (18.04.2010), Ձայնալար (12.05.2010), Վիշապ (18.04.2010)
Ուսանողական ցույց Երեւանում
Ապրիլի 22-ին, ժամը 13:15-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի հարակից շատրվանների առջև տեղի կունենա ուսանողական բողոքի ցույց:
Այն ընդդեմ ՀՀ Կառավարության այն որոշման է, որով ավելի քան կրկնակիորեն կրճատվել են մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման տեղերի քանակը:
Բողոքի ցույցին կմասնակցեն Երևանի ԲՈւՀ-երի ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմերի ներկայացուցիչներ:
Ցույցի մասին Դանիել Իոաննիսյանի և մի շարք քաղաքացիների իրազեկումը Երևանի քաղաքապետարանի կողմից այսօր ընդունվել է ի գիտություն N 15 որոշմամբ:
murmushka (18.04.2010)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ