User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Սեռասպանություն. Համաշխարհային պատերազմն ընդդեմ աղջիկ երեխաների

  1. #1
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սեռասպանություն. Համաշխարհային պատերազմն ընդդեմ աղջիկ երեխաների

    Հասարակություններում տեխնոլոգիաները, ծնելիության նվազումը և անցյալի նախապաշարմունքները սեռային բնական հավասարակշռության խախտման պատճառ են դառնում
    Չինացի գրող Հինրան Հյուն նկարագրում է իր այցելությունը Յիմենգ շրջանի Շանդոնգ գավառի մի գյուղական ընտանիք: «Կինը ծննդաբերում էր: Մենք մի կերպ նստած էինք խոհանոցում,- գրում է նա,- երբ լսեցինք կողքի սենյակից եկող ողբագին ճչացող կնոջ ձայնը. նրա լացուկոծն ավելի ու ավելի բարձր էր դառնում, և հանկարծ դադարեց: Հետո լացը վերածվեց հեկեկանքի , ապա տղամարդու կոպիտ ձայնը մեղադրական տոնով ասաց` անպետք բան է»:
    «Հանկարծ կարծես թխկոց լսեցի հետևում դրված կեղտաջրով լի դույլի մեջ»- հիշում է Հինրան,- շուռ եկա և սարսափեցի` տեսնելով դույլի պռունկից կախված փոքրիկ երեխայի ոտքը: Կարծեցի, թե քույրը կենդանի-կենդանի այդ երեխային գցել է մեջը: Ինքնամոռաց ինձ գցեցի դույլի վրա, բայց ոստիկանները, որոնք ուղեկցում էին ինձ, ամուր բռնելով արմունկներիցս, կանխեցին իմ այդ պոռթկումը ասելով. «Մի շարժվեք, արդեն շատ ուշ է , փրկել չեք կարղ»: « Բայց սա սպանություն է, և դուք ոստիկաններ եք»: Փոքրիկ ոտքը դույլի մեջ անշարժացավ: «Աղջիկ երեխա ունենալը մեծ բան չէ այս կողմերում»,-մխիթարական տոնով ասաց տարեց մի կին: «Բայց չէ՞ որ դա կենդանի երեխա է»- դողացող ձայնով ասացի` նայելով դույլին: «Դա երեխա չէ,- ուղղեց ինձ կինը, – դա աղջիկ երեխա է, և մենք չենք կարող նրան պահել: Այս կողմերում չես կարող յոլա գնալ առանց որդու: Աղջիկ երեխաները հաշիվ չեն»:
    2010 թ. հունվար ամսին Չինաստանի սոցիալական գիտությունների ակադեմիան (ՉՍԳԱ) ցույց տվեց, թե ինչ կարող է պատահել երկրին, երբ աղջիկ երեխաները «հաշիվ չեն»: Ըստ ակադեմիայի տվյալների` 10 տարվա ընթացքում 5 երիտասարդ տղաներից 1-ի համար անհնար կդառնա կին ճարելը, ինչը աննախադեպ երևույթ է խաղաղ պայմաններում գտնվող երկրի համար:
    Սեռասպանություն (genderside) եզրույթը, որ առաջին անգամ օգտագործվել է 1985 թ. Մարի Աննա Ուարենի հեղինակած գրքում, Չինաստանի «մեկ երեխա» քաղաքականության հետևանք է, որ առաջադրվել է 1979 թ.: Եվ ինչպես պարզվում է, աղջիկ երեխաների դեմ պատերազմը չի սահմանափակվում միայն Չինաստանով:
    Հնդկաստանի որոշ շրջաններում սեռային հարաբերակցությունը շատ չի տարբերվում հարևան Չինաստանից: Մյուս արևելյան ասիական երկրները` Հարավային Կորեան, Սինգապուրը և Թայվանը նույնպես տղա երեխաների ծնելիության բավական մեծ ցուցանիշ ունեն: Այս նույն երևույթը նկատվում է նաև Կովկասում և Բալկանների արևմտյան երկրներում, նույնիսկ Միացյալ Նահանգների բնակչության որոշ խմբերում:
    Իրական պատճառը, ըստ ամերիկացի ժողովրդագետ Նիկ Էբերստադի, ոչ թե պետք է փնտրել որևէ երկրի հատուկ քաղաքականության, այլ տղա երեխա ունենալու համատարած նախապատվության, արագորեն տարածվող տեխնոլոգիաների (նախապես սեռը պարզող) և ծնելիությունը նվազեցնող միջոցների մեջ:
    Տղա երեխաների վաղ հասակում մահացության ցուցանիշը մի քիչ ավելի բարձր է, քան աղջիկ երեխաներինը: Որպես փոխհատուցում` ավելի շատ տղա երեխաներ են ծնվում քան աղջիկ երեխաներ, որպեսզի սեռական հասունության շրջանում հավասար քանակով կանայք և տղամարդիկ լինեն: Այն հասարակություններում, որտեղ ծնունդները գրանցվում են, յուրաքանչյուր 100 ծնված աղջկա դիմաց մոտ 103-106 տղա է ծնվում:
    Այդ օրնաչապությունը, սակայն, վերջին 25 տարիների ընթացքում հիմնովին փոխվեց: Չինաստանում սեռային հարաբերակցությունը 1985-1989 թթ. սերնդի համար 108 էր, 2000-2004 թթ. սերնդի համար` 124 տղա 100 աղջկա դիմաց: Ըստ ՉՍԳԱ- ի, այսօր այդ թիվը 123/100 է: Եվ այս տարբերությունը տարեցտարի աճում է: Նման հարաբերակցությունը, առանց մարդու միջամտության, կենսաբանորեն անհնարին է:
    Այլ երկրներում նույնպես սեռային հարաբերակցությունը շեղվել է: Թայվանում այդ հարաբերակցությունը հասել է 110-ի, Հարավային Կորեայում սեռային հարաբերակցությունը` հօգուտ արական սեռի, 1990 թ. հասավ 117-ի, ապա դարձավ աշխարհում ամենաբարձրը և ի վերջո իջավ համեմատաբար ավելի նորմալ մակարդակի:
    Չամուսնացած տղամարդկանց մեծ թիվն այս հարուստ երկրում հանգեցնում է նրան, որ տղամարդիկ սկում են հարս բերել այլ երկրներից: 2008-ին ամւսնությունների 11%-ը խառնամուսնություններ էին, մեծ մասամբ կորեացի տղամարդկանց և օտարազգի կանանց միջև: Սա լարման պատճառ է դառնում մինչ այդ համասեռ եղած հասարակության մեջ, ինչը հաճախ դաժանաբար է անդրադառնում այդ ընտանիքներում ծնված երեխաների վրա, որոնց արդեն «Kisian» կամ կորեա-ասիականներ են անվանում:
    1991 թ. Խորհրդային Միության փլուզումից հետո սեռային մեծ անհավասարակշռություն սկսվեց Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Սեռային հարաբերակցությունը` հօգուտ տղա երեխաների, 1991-2000 թթ. այս պետություններում նորմալից աճեց մինչև 115-120: Այս նույն աճը Հարավսլավիայի քանդվելուց հետո ի հայտ եկավ նաև Բալկանյան որոշ պետություններում: Սերբիայում և Մակեդոնիայում այս հարաբերակցությունը հասավ 108-ի: Սեռային անհավասարության նշաններ են նկատվում են նաև Ամերիկյան տարբեր ասիա-ամերիկյան խմբերում: 1975-ին, ըստ պրն Էբերստադի հաշվարկների, սեռային անհավասարակշռությունը չինա-, Ճապոնա-, Ֆիլիպինյան ամերիկացիների շրջանում 100-106 էր, իսկ 2002-ին 107-109:
    Բայց ամենաուշագրավ ռեկորդը սահմանում է մեկ այլ գերհսկա երկիր` Հնդկաստանը:
    2001-ին 6 տարեկանից բարձր երեխաների մեջ հարաբերակցությունը կենսաբանորեն անառարկելի 104-ից աճել է կենսաբանորեն անհնարին 108-ի: Իսկ մի շրջանում 1991-ին սեռային անհավասարակշռությունը 125-ից բարձր էր:
    Նման անհավասարության պարագայում տրամաբնությունը թելադրում է, որ սա ավանդապահ երկրներին հատուկ հետամնացության կամ (Չիանաստանի պարագայում)_ մեկ երեխա ունենալու քաղաքականության հետևանք է: Հետևաբար կարելի է ենթադրել, որ քաղաքականության բարեփոխումները կամ հասարակության արդիականացումը (ասենք` կանանց դիրքի բարձրացումը) կարող են սեռային հարաբերակցությունը բերել հավասարակշռության: Բայց դա միշտ չէ, որ հաջողվում է. սեռային նորմալ հարաբերակցության հասնելու ճանապարհը դեռևս ոլորապտույտ ու խորդուբորդ է:
    Այն հասարակություններում, որտեղ ընտանեկան գիծն անցնում է որդու միջոցով, և տղայի պարականությունն է հոգ տանել ծնողների մասին, երբ վերջիններս մեծանան, տղան ավելի մեծ արժեք ունի, քան աղջիկը: Այս հասարակություններում աղջիկն այլ ընտրություն չունի, քան ամուսնանալուց հետո միանալ իր ամուսնու ընտանիքին: Եվ համարվում է, որ նա կորած է իր ծնողների համար: Ինչպես հնդկական ասացվածքն է ասում. «Աղջիկ մեծացնելը նույնն է, ինչ ջրել հարևանի բոստանը»:
    Տղային նախապատվություն տալը երևում է նաև հարցումների ժամանակ: 1990-ին Հնդկաստանի կառավարությունը հարցում էր անում կանանց շրջանում, թե ինչ սեռի երեխա կուզենան: Դեռևս երեխա չունեցող կանանց 1/3-ը նախընտրում էր տղա, 2/3-ը որևէ նախընտրություն չուներ և միայն հատուկենտ կանայք էին աղջիկ երեխա ունենալու ցանկություն հայտնել: Պակիստանում և Եմենում անցկացված հարցումները նույնն են ցույց տալիս: Որոշ զարգացող երկրներում 10 կանանցից 1-ն է միայն ցանկություն հայտնում աղջիկ երեխա ունենալ:
    Մինչև 1980- ականներն աղքատ երկրների բնակիչները շատ քիչ բան կարող էին անել սեռային ընտրութան հարցում: Մինչ երեխայի ծնունդը բնությունն իր գործն անում էր: Սակայն 1980 ականներին ուլտրաձայնային ստուգումը (scanning) և սեռը որոշող այլ մեթոդների ի հայտ գալը շատ բան փոխեցին: Հնդկաստանի բժիշկները սկսեցին ուլտրաձայնային ստուգումը գովազդել հետևալ կարգախոսով «Վճարիր այսօր 5000 հնդկական ռուպի (110$) և խնայիր 50000 ռուպի վաղվա համար» (խնայողությունը աղջկա ապագա օժիտի հաշվին է): Այսպիսով, այն միլիոնավոր ծնողները, ովքեր որդի էին ցանկանում ունենալ, բայց դեմ էին աղջիկ երեխային սպանելուն, ընտրում էին արհեստական վիժեցումը:
    Հնդկաստանում 1994-ին և Չինաստանում 1995-ին սեռային ընտրությամբ պայմանավորված արհեստական վիժեցումն արգելվեց: Այս երևույթն անօրինական է գրեթե բոլոր երկրներում (սակայն Շվեդիան 2009-ին օրինականացրել է դա): Քանի որ գրեթե անհնարին է ապացուցել արհեստական վիժեցման պայմանավորվածությունը երեխայի սեռով, այս գործելակերպը դույզն-ինչ չի նվազում: Ուլտրաձայնային չափորոշումն արժե 12 դոլար, ինչը թե՛ չինական, թե՛ հնդկական ընտանիքների մեծ մասի համար մեծ գումար չէ:
    Սեռը կանխորոշող տեխնոլոգիաները ոչ միայն նպաստեցին սեռային անհավասարության աճին, այլև մեկ այլ մինչ այդ առեղծվածային երևույթի բացատրությունը տվեցին: Սեռային անհավասարակշռությունը միտված է աճելու եկամուտների և կրթության աճին զուգընթաց: Փաստորեն սնանկ է այն ենթադրությունը, թե սեռային անհավասարակշռությունը լոկ հետամնացության հետևանք է: Հնդկաստանում ամենաբարեկեցիկ նահանգներից մի քանիսը, օրինակ` Մահարաշտրան, Փենջաբը, Գուջարան, աչքի են ընկնում սեռային խիստ անհավասարակշռությամբ: Չինաստանում որքան բարձր է շրջանի կրթվածության մակարդակը, այնքան ավելի անհավասարակշռված է սեռային կազմը:
    Այսպիսով, արդիականացումը` իր աճող եկամուտներով, ավելի հեշտ և ցանկալի է դարձնում երեխայի սեռն ընտրելը: Ավելին, համեմատաբար փոքր ընտանիքներն ավելի մեծ եռանդ են ներդնում տղա երեխա ունենալու համար: Երբ ընտանիքը մեծ է. մի տղան էլ բավական է, որ շարունակի ընտանիքի գիծը: Բայց եթե ընտանիքում միայն մեկ կամ երկու երեխա պիտի ծնվի, ապա դրանց սեռի հարցը դժվար է թողնել բախտի քմահաճույքին:
    Մարդկության ամբողջ պատմության ընթացքում հանցագործությունների ու բռնությունների մեծ մասի հեղինակը երիտասարդ տղամարդիկ են եղել, հատկապես ամուրի տղամարդիկ: Մանավանդ այն երկրներում , որտեղ մարդու հասարակական դիրքը և հեղինակությունը մեծապես կախված են ամուսնացած լինելուց և երեխաներ ունենալուց, ինչպես, օրինակ` Չինաստանում և Հնդկաստանում, ֆրուստրացիա ապրող ամուրի տղամարդկանց թվի այսպիսի աճը հղի է մեծ վտանգներով: Չինաստանում անցած 20 տարիների ընթացքում հանցագործություններն աճել են գրեթե երկու անգամ` ներառելով հատկապես այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են աղջիկ առևանգելը, կանանց թրաֆիքինգը, բռնաբարությունները և մարմնավաճառությունը:
    Բռնությունն ու հանցագործությունները, սակայն, միակ հետևանքը չեն: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO)` Չինաստանում կանանց ինքնասպանության թիվն աշխարհում ամենաբարձրերից է: Լրագրող Հուան Հյուն կարծում է, որ ինքնասպան կանայք չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ արհեստականորեն վիժել կամ սպանել են իրենց դուստրերին:
    Մոտ ապագայում սեռային ընտրողականության հետ կապված խնդիրներն ավելի կսրվեն: Սոցիալական հետևանքներն ավելի ակնառու կդառնան, այսուհանդերձ իրավիճակն անհուսալի չէ, քանի որ և՛ Չինաստանը, և՛ Հնդկաստանն ու Հարավային Կորեան սկսել են լրջորեն գիտակցել վտանգը և քայլեր են ձեռնարկում իրավիճակը շտկելու համար:
    4 մարտ, 2010 թ.
    «Էկոնոմիստ» ամսագիր
    Այս հոդվածը կարդալու ժամանկ հիշեցի դեռ մանկությունից իմ վրա ահավոր ծանր տպավորություն թողած մի դեմք: Գյուղ էինք գնացել ու մի ծանոթի տանը հյուր էինք: Նկատեցի, որ տան տղամարդը ինչ որ կարևոր գործով էր զբաղված, իսկ տան երեխանները նրան օգնում, աղմուկով իրար էին անցել: Այդ պահին լսեցի շան ձագերի ծմրտոց ու փորձում էի հասկանալ թե ինչ է կատարվում: Քանի որ անծանոթ տեղ էր, չէի համարձակվում տնից դուրս գալ, բայց հետաքրքրությունս հաղթեց, մոտեցա տնից քիչ հեռու հավաքված երեխաների ու տեսա , թե ոնց են նայում իրենց ոտքերի մոտ շարժվող հողի կողքը վեր ու վար անող ու անսովոր ձայնով ողնացող շանը: Այդ պահին ես չհասկացա, թե ինչ էր կատարվում, և երբ հարցրեցի, երեխաներից մեկը շատ անտարբերութամբ պատասխանեց, հեչ, շան ձագերին ենք թաղել, ու իմ շուրթերին քարացավ < ո?ղջ –ողջ> բառը:Մինչև հիմա էլ այս պատմությունը հիշելիս մարմնովս սարևսուռ է անցնում, իսկ այս դեպքը…….
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (13.04.2010), Adriano (13.04.2010), aerosmith (13.04.2010), CactuSoul (13.04.2010), Cassiopeia (15.04.2010), E-la Via (13.04.2010), Gayl (14.04.2010), h.s. (13.04.2010), Harcaser (13.04.2010), Rhayader (13.04.2010), Sophie (13.04.2010), Tig (13.04.2010), Yellow Raven (13.04.2010), Դատարկություն (13.04.2010), Երկնային (13.04.2010), Ժունդիայի (14.04.2010), Մանոն (13.04.2010), Մանուլ (13.04.2010), Ռուֆուս (13.04.2010)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՍԵՌԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. Համաշխարհային պատերազմն ընդդեմ աղջիկ երեխաների

    Իմ կարծիքով՝ դժվար է մեղադրել հենց նոր տեխնոլոգիաները նման երևույթների մեջ: Հինրանի գրած դեպքն էլ սարսափելի էր
    Հայաստանում մի քանի առաջ վիճակագրությունն այնպիսին էր, որ մի տղային հինգից վեց աղջիկ էր բաժին ընկնում, բայց ասում էին՝ տղաների ծնելիությունը բարձրացել է: Հիմա, այս հոդվածը կարդալուց հետո մտածում եմ՝ իսկ ի՞նչ միջոցներով, ի՞նչ գնով:
    Ես ինքս աղջիկ երեխա եմ ուզում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (13.04.2010), Magic-Mushroom (13.04.2010), Մանոն (13.04.2010)

  5. #3
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՍԵՌԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. Համաշխարհային պատերազմն ընդդեմ աղջիկ երեխաների

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով՝ դժվար է մեղադրել հենց նոր տեխնոլոգիաները նման երևույթների մեջ: Հինրանի գրած դեպքն էլ սարսափելի էր
    Հայաստանում մի քանի առաջ վիճակագրությունն այնպիսին էր, որ մի տղային հինգից վեց աղջիկ էր բաժին ընկնում, բայց ասում էին՝ տղաների ծնելիությունը բարձրացել է: Հիմա, այս հոդվածը կարդալուց հետո մտածում եմ՝ իսկ ի՞նչ միջոցներով, ի՞նչ գնով:
    Ես ինքս աղջիկ երեխա եմ ուզում:
    Մեթոդը շատ պարզ ու շատ հայավար է, քեզ դա չի օգնի, հղիության երկրորդ ամսում արդեն սեռը որոշակի հնարավոր է տարբերել ու եթե աստված մի արացսե աղջիկ է, դատավճիռը պարզ է, աբորտ…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  6. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՍԵՌԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. Համաշխարհային պատերազմն ընդդեմ աղջիկ երեխաների

    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեթոդը շատ պարզ ու շատ հայավար է, քեզ դա չի օգնի, հղիության երկրորդ ամսում արդեն սեռը որոշակի հնարավոր է տարբերել ու եթե աստված մի արացսե աղջիկ է, դատավճիռը պարզ է, աբորտ…
    Իսկ ո՞վ կարող է իմ փոխարեն որոշել, կամ ստիպել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. #5
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՍԵՌԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. Համաշխարհային պատերազմն ընդդեմ աղջիկ երեխաների

    Ինչ ասեմ, դարերով եկած այն կարծիքը, թե այս աշխարհում ապրելու ու վայելելու իրավունք ունի միայն տղամարդը շարունակվում է մինչ օրս: Իհարկե երկիր մոլորակը խնդիր ունի բնակչության գերհագեցման, սակայն նորից մեղավորը աղջիկներն են?: Կարծում եմ անարդրացի է, նույն հաջողությամբ կարելի է տղա երեխաներին վերաբերվել: Փաստորեն թվում է թե աշխարհը առաջ է գնացել, սեռերի հավասարություն գոյություն ունի, սակայն նորից կրկնվեն դարերից եկող այն միտքը թե տղամարդը իրավունք ունի միայն վայելելու, իսկ մնացածը հեչ շարունակվում է: Ընդհանուր առմամբ այս խնդիրը գալիս է ոչ թե այն պատճառով որ բարձր տեխնոլոգիաները առաջ են անցել և ասում են սեռը, այլ մարդկանց հնավուրց մտածելակերպից: ԵՍ կարծում եմ երեխային նախքան ծնվելը կամ հենց ծնվավ սպանելը, այն բանի համար, որ նա աղջիկ է ծանրագույն հանցագորշություն է: Ինչու, որովհետև կինը հանդիսանլով հետագա սերունդի զարգացման սկսզբնաղբյուր փաստորեն կորցնում է այդ հնարավորությունը հենց սկզբից, այդպիսով տեղի է ունենում բազմահազրանոց մարդկային հասարակության սպանություն, որն մահապատժի ենթարկվելու բան է: Օրինակ ինչպես է այս հարցը ՀՀ-ում շատ հետաքրքիր է: Ես էլ շատ կուզենամ մի համով աղջիկ ունենամ, ինչա եղել, երեխա լինի պահենք, թե չէ ընկել են տղա աղջիկ են անում: Ես եզրափակելով խոսքս ասեմ, կոչ անեմ մեզ ու մեր հասարկությանը, թողնել այդ պապենական նախապաշարմունքները, երեխան աստծու տվածն է, ինչ սեռի էլ լինի լավա, մարդկության խնդիրը ոչ թե կայանում է այս մակերեսային հարցերը, այլ ավելի խորն է գնում, մարդիկանց փաստորեն զարգացումն էլ չի փրկում, անհրաժեշտ է ընդհանրապես փոխել մարդկային աշխարհայացքը կյանքի նկատմամբ, ժամն է եկել փոխել լրիվ կրոնական համակարգը, ընդհանրապես մարդկային զարգացման հիմնական ուղիները, այսիքն արժեքային ողջ համակարգը, քանզի հինը արդեն պիտանի չէ , այն իրեն սպառել է:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (13.04.2010), Cassiopeia (15.04.2010), Chilly (13.04.2010), E-la Via (13.04.2010), Rhayader (13.04.2010), Yellow Raven (13.04.2010), Երկնային (13.04.2010), Մանոն (13.04.2010)

  9. #6
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    38
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՍԵՌԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. Համաշխարհային պատերազմն ընդդեմ աղջիկ երեխաների

    նոր տեխնոլոգիաները կապ չունեն,հիմա դուք ումեք մարդասպան ասում նետահարին,թե նետին,նոր տեխնոլոգիաները դրանք ուղղակի գործիք են,lili-4 գրածը սասափելի է,ես կարծում եմ որ կինն ու տղամարդը պետք է հավասար լինեն,որ ներդաշնակություն լինի,ես անձամբ աղջիկ երեքա եմ ուզում:
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (13.04.2010), Rhayader (13.04.2010), Sophie (13.04.2010), Դատարկություն (13.04.2010)

  11. #7
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՍԵՌԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. Համաշխարհային պատերազմն ընդդեմ աղջիկ երեխաների

    …դեմ էին աղջիկ երեխային սպանելուն, ընտրում էին արհեստական վիժեցումը:
    Էս մասը չհասկացա: Նույնը չե՞ն:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. #8
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՍԵՌԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. Համաշխարհային պատերազմն ընդդեմ աղջիկ երեխաների

    Հոդվածի պահով ավելացնեմ, որ դա դարերեով եկած ավանդույթներ են, իսկ հնդկացիները, նաեւ չինացիները ավանդույթները հարգող եւ ավանդույթներով ապրող ազգեր են: Հին Հնդկաստանում ամուսնությունը համարվել է գույքային գործարք, որի արդյունքում տղամարդը ապագա աներոջից գնում էր կնոջը եւ նա դառնում էր ամուսնու սեփականությունը՝ հետեւաբար ամուսինը իրավունք ուներ նրա հետ վարվել իր հայեցողությամբ՝ այսինքն ենթարկվել ամուսնուն այնպես ինչպես Աստծուն: Չնայած, որ նրանց միջեւ դխարման հռչակվում էր որպես « մինչեւ մահ երկուսի մրջեւ հավատարմություն» այնուամենայնիվ տղամարդը իրավունք ուներ ունենալ մի քանի կին, ամուսնալուծվել կնոջից, ինչից որ զրկված էր կինը՝ անգամ եթե ամուսինը թողել կամ վաճառել էր կնոջը՝ նա էլի մնում էր տղամարդու սեփականությունը: Նույնիսկ վկայություններ տալուց կնոջ խոսքը հիմք չի ընդունվել: Էստեղից կարանք եզրակացնենք, որ կինը միշտ էլ համարվել է «ցածրագույն», հպատակ «անձ»: Մյուս կողմից էլ տղան ընտանիքը շարունակողն է համարվել, ծուխը ծխացնողը:

    Չեմ կարծում որ զարգացող տեղնոլոգիաներն են էական դեր տանում, պարզապես հիմա էտ տեղնոլոգիաները օգնում են «ավելորդ բեռից» ազատվելուն՝ ավելի հեշտ ու դյուրին ձեւով:

    Ի դեպ հայկական իրակնությունում էլ տղայապաշտ մտածելակերպը կարծրացած է, բայց ոնց որ ես եմ նկատում վերջի շրջանում մարդկային գիտակցությն առաջընթացին համահունչ նաեւ այդ կարծրատիպերն են վերանում:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.04.2010), Cassiopeia (15.04.2010), Sophie (13.04.2010)

  14. #9
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՍԵՌԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. Համաշխարհային պատերազմն ընդդեմ աղջիկ երեխաների

    Ահավոր բան է: Իսկապես եթե ծնողը որոշել է սպանել իր երեխային ինչ կապ ունի ծնվելուց առաջ է սպանում, թե հետո: Աբորտը նույնպես սպանություն է ըստ ինձ: Հայաստանում այդ քայլին դիմում են հիմնականում 2րդ կամ 3րդ երեխա ունենալուց, երբ առաջին/ները աղջիկ էին:
    Ամբողջ պատճառն այն է, որ կնոջ դիրքը հասարակության մեջ շատ ցածր է դեռ դասվում: Հետո ինչու՞ պետք է ծնողների մասին միայն տղան հոգ տանի, դա հասկանալի է լավ, եթե տղա կա ասենք տուն տեղը նրան են թողնում: Բայց եթե չկա, ի՞նչ է աղջիկը չի կարող հոգ տանել: Լիքը այդպիսի ընտանիքներ գիտեմ, որ աղջիկն է ամուսնու հետ խնամում ծնողներին ծերության ժամանակ, վերջապես փեսան էլ դեմ չէ այսպես ասած տուն տեղն էլ իրենց է մնում... իհարկե տհաճ բան է այս բանը դիտել շահադիտական կողմից , բայց ուզում եմ ասել, որ դա հեչ էլ անձեռնատու չէ: Բացի այդ հիմնականում աղջիկը ավելի հոգատար ու հարգալից է լինում ծնողների հանդեպ քան ասենք տղան կամ հարսը:
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  15. #10
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՍԵՌԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. Համաշխարհային պատերազմն ընդդեմ աղջիկ երեխաների

    Էս ինչ ահավոր հոդված էր: Քիչ ա մնում լաց լինեմ
    Բայց խի՞ են տարբերություն դնում սեռերի միջև: Վերջիվերջո երեխան երեխա էլի:
    Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում

  16. #11
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՍԵՌԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. Համաշխարհային պատերազմն ընդդեմ աղջիկ երեխաների

    Չինաստանում տարեկան 15միլիոն արհեստական վիժեցում է կատարվում: Բայց դրա հիմնական պատճառը ոչ թե սեռայինն է, այլ ընտանիքում մի երեխա ունենալը, որը օրենքով է սահմանված: Այսինքն այդ քայլին դիմում են արդեն մեկ երեխա ունեցող կանայք, որովհետև ընտանիքը հետագայում չի կարող բարձր հարկեր մուծել:
    Հոդվածը ճիշտա շատ սրտաճմլիկ էր, բայց իմ կարծիքով շատ էր չափազանցեցված, ոչ թե թվերը, այլ դրա նկարագրած տխուր հետևանքները:
    Ինչևէ, շատ երեխաներ ունեցեք, ամենևին ուշադրություն չդարձնելով սեռին:Մենք Հայաստանում այդ խնդիրը չունենք: Երեխան մեծագույն պարգևն է կյանքի:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.04.2010), Ժունդիայի (14.04.2010)

  18. #12
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    38
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՍԵՌԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. Համաշխարհային պատերազմն ընդդեմ աղջիկ երեխաների

    Երեքան դա բնության հրաշքն է,ես դեմ եմ աբորտներին,Սինգապուրում որ ամուսնանաս բարձրագույն կրթություն չունեցող աղջկա հետ,ապա պետք է վճարես մեծ տուգանք ու օրենքով արգելվում է երեքա ունենալ:
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  19. #13
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՍԵՌԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. Համաշխարհային պատերազմն ընդդեմ աղջիկ երեխաների

    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Սինգապուրում որ ամուսնանաս բարձրագույն կրթություն չունեցող աղջկա հետ,ապա պետք է վճարես մեծ տուգանք ու օրենքով արգելվում է երեքա ունենալ:
    Այ քեզ ապուշություն: Մարդիկ ինչ էշություն ասես կհնարեն կյանքը բարդացնելու համար: Հետաքրիրա Սինգապուրում բանվորական դաս չկա՞, թե բոլորը բարձրագույն ավարտներ են:
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  20. #14
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սեռասպանություն. Համաշխարհային պատերազմն ընդդեմ աղջիկ երեխաների

    Իսկ չեն փորձել սոցիալական ռեֆորմ անել ու ապահովել իրենց քաղաքացիների ծերությունը՞

    Ինչ ուզում են անեն, հնարավոր չէ անհետևանք խառնվել բնության գործերի մեջ։ Հիմա էլ կարող է սկսեն պարտադրել, որ տղա երեխաներից "ազատվեն" ու միայն աղջիկներին մեծացնեն, ըստ էության՝ հարցը չի լուծվում։

    Եթե մարդիկ համոզված լինեն, որ իրենց ծերությունը կապահովի պետությունը, չեմ կարծում՝ մեծ տարբերություն դնեն երեխաների սեռի միջև։ Ամեն ինչ գալիս է սոցիալական խայտառակ վատ պայմաններից։
    Ինչ–որ չափով էլ նշանակություն ունի այդ երկրներում հետամնաց քաղաքական մտածելակերպը ու բռնակալությունը։
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 13.04.2010, 13:27:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (29.04.2014), Rhayader (13.04.2010), Մանոն (13.04.2010)

  22. #15
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    38
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՍԵՌԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. Համաշխարհային պատերազմն ընդդեմ աղջիկ երեխաների

    Մեջբերում Sophie-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ քեզ ապուշություն: Մարդիկ ինչ էշություն ասես կհնարեն կյանքը բարդացնելու համար: Հետաքրիրա Սինգապուրում բանվորական դաս չկա՞, թե բոլորը բարձրագույն ավարտներ են:
    Նույնիսկ Սինգապուրոմ ոստիկանները ցուցակներով շրջում են տներով ամեն օր ու ով որ բարձրագույն կրթություն չունի պահպանակ են բաժանում
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (13.04.2010), Ֆրեյա (13.04.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աղջիկ-աղջիկ ընկերություն
    Հեղինակ՝ Mar, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 127
    Վերջինը: 16.12.2019, 01:02
  2. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  3. Տղա՞, թե՞ աղջիկ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 24.08.2013, 02:06
  4. Ջրի համաշխարհային օր
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 23.03.2011, 14:04
  5. Հայ և համաշխարհային մշակույթները
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.01.2010, 22:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •