Քանի որ ինձնից փոքր եղբայր ունեմ, բնականաբար, կասկած էլ չէր կարող առաջանալ, որ երեխաները մամայի փորի մեջ են առաջանում, նույնիսկ երբ եղբայրս ծնվեց, հայրիկիս ու տատիկներիս հետ ինձ էլ են տարել հիվանդանոց, դե բնականաբար հասկանում էի, որ եղբայր հիվանդանոցում է ծնվել, դե ծնվելը որն է, չէի հասկանում, մի քիչ անհետաքրքրասեր երեխա էի, երբեք հարցեր չէի տալիս![]()
Իսկ երեխաները որտեղից են "առաջանում", այդ մասին մոտավորապես ութերորդ դասարանում եմ իմացել ու շատ մեծ շոկ եմ տարել։ Ու ոչ միայն ես, այլ նաև իմ դասարանցիներից շատերըքանի որ մեր դասարանում մի աղջիկ կար, ով բոլորիցս տեղեկացվածն էր, ու երևի որոշել էր բոլորիս "իրազեկել", ու ասեմ, որ բոլոր դասարանցիներս հիմա նրան վատ են հիշում, որովհետև բոլորի համար ինչ–որ հոգեբանական "տրավմայի" հետ է ասոցացվում այդ աղջիկը
Հետո, հիշում եմ, որ երբ երեխաներից մեկը մի ավել բան էր իմանում ու պատմում էր իր տարեկիցներին, նրան չէին հավատում ու ծաղրում էին, կամ էլ վերաբերվում էին որպես ֆրիքի, այնպես որ, այդքան էլ լավ չի լինի, որ երեխան իր հասակակաիցներց շատ իրազեկված լինի, ավելի լավ է բնականոն աճ ունենա, քիչ–քիչ տեղեկանա ամեն ինչից։
Իսկ եթե ժամանակից ուշ է իմանում, դա էլ լավ չէ։ էդ դեպքում էլ էլի իր հասակակաիցներից հետ է ընկնում ու նորից կարող են իր համար վատ հետևանքներ լինել։
Թեման կարդալով մի եզրակացության եկա. երեխաներին տեղեկացնելու ֆունկցիան պետք է կատարի դպրոցը, որպեսզի կարողանա հավասար պայմաններում նույն տարիքային խմբերի երեխաներին գիտական գիտելիքներ տա, բացատրի, քանի որ, ինչպես տեսնում եմ, ծնողներից շատերը ոչմիայն պատրաստ չեն դա անել, այլ նաև ի վիճակի չեն։
Համ էլ, պատկերացնում եք, եթե ծնողների մեջ ով ասես կարող է հանդիպել՝ կոմպլեկսավորվածներ, աննորմալներ, մանիակներ, տգետներ... ու պատկերացնում եք՝ ինչեր կարող են իրենց երեխային սովորեցնել, կամ հակառակը՝ չկարողանան սովորեցնել։
Իսկ ծնողի ֆունկցիան ոչ միայն պետք է լինի երեխային տեղյակ պահելը, այլ նրան ճիշտ դաստիարակություն տալը, բացատրելը, որ սեռական կյանքը շատ պատասխանատու բան է, սիրո արտահայտում է, ոչ թե հաճույքի միջոց, այդ ամենի կապը ամուսնության հետ...
Թե չէ շատերի մոտ դա շեղված է, մարդիկ սխալ են հասկանում ամեն ինչ ու հետո սկսում են սխալ բաներ անել...![]()
Էջանիշներ