User Tag List

Էջ 6 9-ից ԱռաջինԱռաջին ... 23456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 129 հատից

Թեմա: Որտեղի՞ց են լինում երեխաները

  1. #76
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Որտեղի՞ց են լինում երեխաները

    Քանի որ ինձնից փոքր եղբայր ունեմ, բնականաբար, կասկած էլ չէր կարող առաջանալ, որ երեխաները մամայի փորի մեջ են առաջանում, նույնիսկ երբ եղբայրս ծնվեց, հայրիկիս ու տատիկներիս հետ ինձ էլ են տարել հիվանդանոց, դե բնականաբար հասկանում էի, որ եղբայր հիվանդանոցում է ծնվել, դե ծնվելը որն է, չէի հասկանում, մի քիչ անհետաքրքրասեր երեխա էի, երբեք հարցեր չէի տալիս
    Իսկ երեխաները որտեղից են "առաջանում", այդ մասին մոտավորապես ութերորդ դասարանում եմ իմացել ու շատ մեծ շոկ եմ տարել։ Ու ոչ միայն ես, այլ նաև իմ դասարանցիներից շատերը քանի որ մեր դասարանում մի աղջիկ կար, ով բոլորիցս տեղեկացվածն էր, ու երևի որոշել էր բոլորիս "իրազեկել", ու ասեմ, որ բոլոր դասարանցիներս հիմա նրան վատ են հիշում, որովհետև բոլորի համար ինչ–որ հոգեբանական "տրավմայի" հետ է ասոցացվում այդ աղջիկը
    Հետո, հիշում եմ, որ երբ երեխաներից մեկը մի ավել բան էր իմանում ու պատմում էր իր տարեկիցներին, նրան չէին հավատում ու ծաղրում էին, կամ էլ վերաբերվում էին որպես ֆրիքի, այնպես որ, այդքան էլ լավ չի լինի, որ երեխան իր հասակակաիցներց շատ իրազեկված լինի, ավելի լավ է բնականոն աճ ունենա, քիչ–քիչ տեղեկանա ամեն ինչից։

    Իսկ եթե ժամանակից ուշ է իմանում, դա էլ լավ չէ։ էդ դեպքում էլ էլի իր հասակակաիցներից հետ է ընկնում ու նորից կարող են իր համար վատ հետևանքներ լինել։

    Թեման կարդալով մի եզրակացության եկա. երեխաներին տեղեկացնելու ֆունկցիան պետք է կատարի դպրոցը, որպեսզի կարողանա հավասար պայմաններում նույն տարիքային խմբերի երեխաներին գիտական գիտելիքներ տա, բացատրի, քանի որ, ինչպես տեսնում եմ, ծնողներից շատերը ոչմիայն պատրաստ չեն դա անել, այլ նաև ի վիճակի չեն։
    Համ էլ, պատկերացնում եք, եթե ծնողների մեջ ով ասես կարող է հանդիպել՝ կոմպլեկսավորվածներ, աննորմալներ, մանիակներ, տգետներ... ու պատկերացնում եք՝ ինչեր կարող են իրենց երեխային սովորեցնել, կամ հակառակը՝ չկարողանան սովորեցնել։

    Իսկ ծնողի ֆունկցիան ոչ միայն պետք է լինի երեխային տեղյակ պահելը, այլ նրան ճիշտ դաստիարակություն տալը, բացատրելը, որ սեռական կյանքը շատ պատասխանատու բան է, սիրո արտահայտում է, ոչ թե հաճույքի միջոց, այդ ամենի կապը ամուսնության հետ...
    Թե չէ շատերի մոտ դա շեղված է, մարդիկ սխալ են հասկանում ամեն ինչ ու հետո սկսում են սխալ բաներ անել...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (08.04.2010), Minerva (08.04.2010)

  3. #77
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Որտեղից են լինում երեխաները?

    Մեջբերում SSS-ի խոսքերից Նայել գրառումը
    օրինակ ես էլ չգիտեմ,կամ հրաշք է կատարվել...
    Մի խորհուրդ, էլի… Էս «ես էլ չգիտեմ» տարբերակը պետք ա երեխային այն ժամանակ ասել, երբ ամուսինը մոտակայքում չի: Թե չէ՝ կարող ա ինքը սկսի հարցնել, թե որտեղից հայտնվեց երեխան, ու արդեն կաղամբով ու արագիլով խաբել չի լինի:

    Թեմայի հարցին պատասխան չունեմ տալու, քանի որ չեմ առնչվել այս խնդրի հետ. երեխաներ չունեմ:
    Անձամբ ես իմացել եմ, թե որտեղից եմ հայտնվել կենդանաբանության դասընթացից Այնտեղ պատմվում էր, թե ինչպես են կենդանիները ձագեր ունենում, ես էլ մտածեցի, որ նման ձևերից մեկով էլ ես եմ հայտնվել: Ձվից դուրս գալու տարբրակն անհավանակն էր, քանի որ ոչ ձվի կճեպն էր պահպանվել, ոչ էլ այդքան մեծ չափերի ձու կայի տեսած, որ ես մեջը տեղ անեի: Ուրեմն մնում էր կաթնասունների բազմացման տարբերակը:
    Բայց չեմ հիշում, որ այդ հարցն ինձ հետաքրքրեր փոքր ժամանակ… Ինձ ավելի շատ հետաքրքրում էին տիեզերական մարմիններն ու բույսերը:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.04.2010), Rhayader (08.04.2010), SSS (08.04.2010)

  5. #78
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Որտեղից են լինում երեխաները?

    Ես էդ էտապը չեմ հիշում, որ հետաքրքրվեի, թե ես որտեղից եմ դուրս եկել, երևի թե հենց սկզբից ասել են, որ մամայի փորի միջից։ Հետո որ Ձայնալարիկն էր ծնվում, հիշում եմ, որ լրիվ գիտակցում էի, որ մամայի փորի մեջ քուրիկս ա (էն ժամանակ էխո–մեխո չկար, վստահ էինք որ աղջիկ ա ): Բայց այ էդ հիշում եմ, որ հարցնում էի, թե կինը ոնց ա հղիանում։ Էդ ժամանակ առաջին դասարան էի։ Մեծ եղբորս հարցրեցի չասեց։ Լացելով գնացի, ասեցի մեկ ա ես կիմանամ։ Սկսեցի գրապահարանը քանդել և, այ քեզ հրաշք, մի գիրք գտա՝ Մենք երեխա ենք ունենալու։ Համարյա վստահ էի, որ էդտեղ գրված կլինի հղիանալու ձևը։ Բայց չէ։ Հղիության պրոցեսին ամբողջովին ծանոթացա, հետո ծննդաբերության պրոցեսին, կինը ոնց պառկի, ոնց շնչի, որ հեշտ լինի։ Մի խոսքով, կարդացի–կարդացի, ու տենց էլ չիմացա, թե ոնց են հղիանում։ Ու մինչև հիմա էլ չգիտեմ
    When life gives you lemons, make lemonade

  6. #79
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Որտեղից են լինում երեխաները?

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի խորհուրդ, էլի… Էս «ես էլ չգիտեմ» տարբերակը պետք ա երեխային այն ժամանակ ասել, երբ ամուսինը մոտակայքում չի: Թե չէ՝ կարող ա ինքը սկսի հարցնել, թե որտեղից հայտնվեց երեխան, ու արդեն կաղամբով ու արագիլով խաբել չի լինի:

    Թեմայի հարցին պատասխան չունեմ տալու, քանի որ չեմ առնչվել այս խնդրի հետ. երեխաներ չունեմ:
    Անձամբ ես իմացել եմ, թե որտեղից եմ հայտնվել կենդանաբանության դասընթացից Այնտեղ պատմվում էր, թե ինչպես են կենդանիները ձագեր ունենում, ես էլ մտածեցի, որ նման ձևերից մեկով էլ ես եմ հայտնվել: Ձվից դուրս գալու տարբրակն անհավանակն էր, քանի որ ոչ ձվի կճեպն էր պահպանվել, ոչ էլ այդքան մեծ չափերի ձու կայի տեսած, որ ես մեջը տեղ անեի: Ուրեմն մնում էր կաթնասունների բազմացման տարբերակը:
    Բայց չեմ հիշում, որ այդ հարցն ինձ հետաքրքրեր փոքր ժամանակ… Ինձ ավելի շատ հետաքրքրում էին տիեզերական մարմիններն ու բույսերը:
    Արս, սըբանեցիր))))

    Ախր ես էլ եմ դա ասում: Չեմ պատկերացնում երեխա, որին սկսի խորությամբ հետաքրքրել, թե ինչպես են առաջանում երեխաները և այլն: Իսկ իմ ծնողները, որոնց, ի միջի այլոց, ես չէի էլ տվել այդ հարցը (ծնողներիս տրված հարցերն ավելի շատ ուրիշ բնույթի էին), հերիք չի իրենց ակվարիումի հեքիաթն էին պատմել, մի հատ էլ ամեն առիթով էլի էին այն պատմում՝ ծաղկեցնելով ու ընթացքում մանրամասներ ավելացնելով: Արդյունքում ասես իմ սեռական բնազդները կապեին, արգելափակեին:
    Ինչպես խիստ արդարացիորեն նկատեց Տիգը, շատ երեխաներ տեսնում են, թե ինչպես են բազմանում կենդանիները, դրանից հասկանալով, թե ինչպես են բազմանում մարդիկ: Ընդ որում, նրանք հաճախ տեսնում են դա բոլոր մանրամասներով, թեկուզ փողոցային շների վրա: Ու դեռ ոչ մի երեխա դրանից շոկ չի ապրել: Ընդհանրապես, ես չգիտեմ որևէ երեխա, որը հենց իմանա սեքսի մասին (եթե իրեն նախորոք ոչ մի բանով չեն խաբել)՝ շոկ ապրի: Ու ընդհակառակը, շատ երեխաներ շոկ են ապրում, երբ իմանում են, որ իրենց այդ առումով արագիլակաղամբային գիտելիքները սուտ են:
    Ինձ թվում է՝ ծնողներն ավելի շատ վախենում են այդ պրոցեսի ընթացքում շոշափել իրենց սեփական մանկական կոմպլեքսները ու հենց իրենք հոգեբանական տրավմա ստանալ
    SSS, ես վերևում վիդեո էի դրել սեռականա դաստիարակության մասին, մի հատ նայիր
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (08.04.2010)

  8. #80
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Որտեղից են լինում երեխաները?

    Ինչքան փորձում եմ հիշել, թե ինչ ձևով եմ իմացել էդ մասին, չեմ կարողանում: Կարծում եմ, պետք չէ ձգտել երեխային ասել այդ մասին, իսկ երբ իմ երեխան որոշի հարցնել, ուղղակի կասեմ, բալես, երբ մաման ու պապան իրար շատ - շատ են սիրում, մամայի փորիկի մեջ պուճուր բալիկ ա առաջանում...

  9. #81
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Որտեղի՞ց են լինում երեխաները

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ծնողի ֆունկցիան ոչ միայն պետք է լինի երեխային տեղյակ պահելը, այլ նրան ճիշտ դաստիարակություն տալը, բացատրելը, որ սեռական կյանքը շատ պատասխանատու բան է, սիրո արտահայտում է, ոչ թե հաճույքի միջոց, այդ ամենի կապը ամուսնության հետ...
    Թե չէ շատերի մոտ դա շեղված է, մարդիկ սխալ են հասկանում ամեն ինչ ու հետո սկսում են սխալ բաներ անել...
    Էդ ու՞մ ես ակնարկում Ֆրեյ, ինչ էլ ասես, փաստը մնում է փաստ՝ սեքսը հաճելի է, այն կարելի է անել գրեթե ցանկացած չափահաս մարդու հետ՝ անկախ սիրելուց կամ չսիրելուց, ամուսնանալով կամ առանց ամուսնանալու, մնացած ամեն ինչը սուբյեկտիվ բաներ են, որոնք պետք չի պարտադրել երեխային: Համ էլ՝ սեքսը ոչ միայն երեխա ունենալու համար է: Երբ ժամանակը գա (տասնմեկից տասնհինգ տարեկանում, իմ կարծիքով, երբ երեխան առաջին սեռական «experience»-ներն է ունենում՝ թեկուզ թաց երազների ու մաստուրբացիայի տեսքով), դա էլ է անհրաժեշտ նրան բացատրել, որ հասկանա սեռական հիգիենայի ու կոնտրացեպցիայի միջոցների անհրաժեշտությունը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. #82
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Որտեղի՞ց են լինում երեխաները

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը

    Քիչ քիչ հասնում ենք սեռական դաստիարակության կարևորությանը,որն էլ ըստ իս սկսվում է"որտեղից են առաջանում երեխաները",և ես կարծում եմ,որ եթե ծնեղն ի վիճակի չէ բացատրել երեխային'զուրկ է ինտելեկտից և դա անելու է ցենզուրայի սահմաններից դուրս,ապա թող պատմի կաղամբի հեքիաթը,բայց եթե դու կարող ես երեխային տալ մինիմալ ինֆորմացիա'նրան հետքրքրասիրությունը մաքսիմալ բավարաելով,ապա ինչու չանել դա
    Վերջին խմբագրող՝ SSS: 08.04.2010, 10:58:
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  11. #83
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Որտեղի՞ց են լինում երեխաները

    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան փորձում եմ հիշել, թե ինչ ձևով եմ իմացել էդ մասին, չեմ կարողանում: Կարծում եմ, պետք չէ ձգտել երեխային ասել այդ մասին, իսկ երբ իմ երեխան որոշի հարցնել, ուղղակի կասեմ, բալես, երբ մաման ու պապան իրար շատ - շատ են սիրում, մամայի փորիկի մեջ պուճուր բալիկ ա առաջանում...
    Չիլլի, իսկ, ասենք, ձեր միայնակ մայր հարևանուհու (ենթադրենք թե) մասին ի՞նչ ես ասելու: Ասենք, նա այդ գիշեր այդ մարդում շա՜տ է սիրել, փորիկի մեջ պուճուր բալիկ է առաջացել, բայց մյուս առավոտը չէ՞ր ուզում այդ մարդու վրա նայել Սիրելը կապ չունի, ուրեմն սիրելը մի խառնեք: Որովհետև երբ երեխան իրեն պատմածի նկատմամբ հավատը կորցնի, սիրո նկատմամբ նրա վերաբերմունքն էլ կարող է դրանից տուժել: Այ սերը, կարծում եմ, մի թեմա է, որից ոչ մեկը չպետք է երեխայի հետ խոսի, մինչև նա ինքը դա չզգա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. #84
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Որտեղի՞ց են լինում երեխաները

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ ու՞մ ես ակնարկում .....
    Չէ, քեզ չեմ ակնարկում… չեմ պատրաստվում քեզ դատեմ, քո գործն ա Չնայած՝ ով գիտի, հնարավոր ա քեզ էլ ուրիշ ձևի բացատրած լինեին, մանիակ չլինեիր
    Ու ընդհանրապես, լիքը երեխաներ կան, որ իրենք իրենց են դաստիարակվել։ Ու հենց էդ ա, որ պրոբլեմը էն չի, թե երեխային ինչպես տեխնիկական գիտելիքներ տալ, դա կարաս մի հատ գիրք էլ շպրտես, կարդա, իմանա։ Կարևոր ա էն մնացածն էլ բացատրել, կյանքի գիտելիքներ տալ։
    Դրա համար էլ հիմա սաղ աշխարհում խայտառակ վիճակ ա, երեխաները հենց իմանում են սեքսի մասին, /մոտ 11 տարեկանում/ սկսում են փորձարկել

    Դե շատ բան էլ իհարկե հենց իրենից– մարդուց ա գալիս, մարդու մեջից։

    Ֆրեյ, ինչ էլ ասես, փաստը մնում է փաստ՝ սեքսը հաճելի է, այն կարելի է անել գրեթե ցանկացած չափահաս մարդու հետ՝ անկախ սիրելուց կամ չսիրելուց, ամուսնանալով կամ առանց ամուսնանալու, մնացած ամեն ինչը սուբյեկտիվ բաներ են, որոնք պետք չի պարտադրել երեխային:
    Շատ վիճելի ա... նախ, իսկ երկրորդը, դա պարտադրանք չի, բնականաբար, ոչ ոքի հնարավոր չի նման բաներ պարտադրել, բայց չափանիշներ ու արժեքներ հնարավոր ա ձևավորել։ Ինչ արժեքներ ձևավորես, դրանք էլ մարդու համար ուղեցույց կլինեն կյանքում։ Դա մարդուն այնպիսի գիտելիք տալ ա, որը նրան օգնում ու պաշտպանում ա կյանքում տհաճ բաներից, անախորժություններից ու ճիշտ ուղղուց չի թողնում շեղվել։ Ու ընդհանրապես, շատ մեծ կապ ունի երջանկության հետ։

    Չեմ կարծում որ իր կյանքը մի քանի հազար սիրեկանների հետ վատնած մարդը երջանիկ ա
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  13. #85
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Որտեղի՞ց են լինում երեխաները

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար էլ հիմա սաղ աշխարհում խայտառակ վիճակ ա, երեխաները հենց իմանում են սեքսի մասին, /մոտ 11 տարեկանում/ սկսում են փորձարկել
    Ֆրեյ, երեխաներն էսպես թե էնպես դրա մասին իմանում են, նամանավանդ հենց էդ անտերը սկսում ա պատեհ-անպատեհ կանգնել ու շատ մարդիկ, եթե մի քիչ ավելի ազնիվ լինեին, կարող էին պատմել իրենց փոքր ժամանակվա հետերո- ու հոմոսեքսուալ փորձերի մասին: Այնպես որ՝ քո ասածն իր ակտուալությունը վաղուց է կորցրել: Ասենք՝ քարի դարում: Ուֆ, «Լոլիտա» կարդացած մարդ ես, ինչի՞ պիտի ես քեզ սա ասեմ:
    Շատ վիճելի ա... նախ, իսկ երկրորդը, դա պարտադրանք չի, բնականաբար, ոչ ոքի հնարավոր չի նման բաներ պարտադրել, բայց չափանիշներ ու արժեքներ հնարավոր ա ձևավորել։ Ինչ արժեքներ ձևավորես, դրանք էլ մարդու համար ուղեցույց կլինեն կյանքում։ Դա մարդուն այնպիսի գիտելիք տալ ա, որը նրան օգնում ու պաշտպանում ա կյանքում տհաճ բաներից, անախորժություններից ու ճիշտ ուղղուց չի թողնում շեղվել։ Ու ընդհանրապես, շատ մեծ կապ ունի երջանկության հետ։
    Պատկերացրու, որ կարող ես քո արժեքները պարտադրելով դժբախտացնել երեխայիդ: Ասեմ քեզ, որ շատ ծնողներ համարում են՝ ջհանդամիս թե դժբախտ չլինի, մենակ թե «ճշտով» ապրի (որ վերջում դրախտ ընկնի)
    Չեմ կարծում որ իր կյանքը մի քանի հազար սիրեկանների հետ վատնած մարդը երջանիկ ա
    Չես իմանա, մինչև իրանից չհարցնես: համ էլ՝ հազարն ի՞նչ թիվ ա, հազարին ես եմ արդեն մոտենում (լավ, գլուխ չգովամ, հինգհարյուրից նոր եմ անցել)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. #86
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Որտեղի՞ց են լինում երեխաները

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը

    Չես իմանա, մինչև իրանից չհարցնես: համ էլ՝ հազարն ի՞նչ թիվ ա, հազարին ես եմ արդեն մոտենում (լավ, գլուխ չգովամ, հինգհարյուրից նոր եմ անցել)
    Կրդացել ես չէ "Вспоминая моих грустных шлюх"
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  15. #87
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Որտեղի՞ց են լինում երեխաները

    Նախընտրում եմ Ջակոմո Կազանովայի «Histoire de ma vie»-ն
    Բացի դրանից՝ ես դժվար թե իմ սիրուհիներից որևէ մեկին երբևէ իմ «շլյուխա» անվանեմ
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. #88
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Որտեղի՞ց են լինում երեխաները

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆրեյ, երեխաներն էսպես թե էնպես դրա մասին իմանում են, նամանավանդ հենց էդ անտերը սկսում ա պատեհ-անպատեհ կանգնել ու շատ մարդիկ, եթե մի քիչ ավելի ազնիվ լինեին, կարող էին պատմել իրենց փոքր ժամանակվա հետերո- ու հոմոսեքսուալ փորձերի մասին: Այնպես որ՝ քո ասածն իր ակտուալությունը վաղուց է կորցրել: Ասենք՝ քարի դարում: Ուֆ, «Լոլիտա» կարդացած մարդ ես, ինչի՞ պիտի ես քեզ սա ասեմ:
    Նո քոմենթս
    հ.գ. ոնց որ Լոլիտան էլ մի ինչ ա՞ Չեմ սիրում ես էդ գիրքը... Լրիվ կոմերցիոն պրոյեկտ ա, թքով կպցրած ու իրական կյանքին ու հոգեբանությանը ընդհանրապես չհամապատասխանող

    Պատկերացրու, որ կարող ես քո արժեքները պարտադրելով դժբախտացնել երեխայիդ: Ասեմ քեզ, որ շատ ծնողներ համարում են՝ ջհանդամիս թե դժբախտ չլինի, մենակ թե «ճշտով» ապրի (որ վերջում դրախտ ընկնի)
    Չէ, բայց ինչի ես խցկում ստեղ պարտադրել բառը։ Դու ոչ ոքի էլ քչինչ չես պարտադրում։ Դու ուղղակի ցույց ես տալիս քո, այո՛, հենց ՔՈ տեսանկյունից ճիշտ պահվածքը, որովհետև դու ես ծնողը, դու ես պատասխանատու երեխայիդ համար, իսկ երբ փոքր տարիքում նրան սովորացնում ու բացատրում ես, դա պարտադրանք չի։

    Հակառակը, կակռազ բախտավոր լինելու համար հեչ պարտադիր չի, որ հազար հոգու հետ պրակտիկ գիտելիքների յուրացմանը մասնակցած լինի...

    Ուղղակի, իմ կարծիքով, երբ երեխան հարցնում ա "որտեղից ա ինքը եղել", պետք ա դրա հետ միասին ծնողները բացատրեն ֆիզիկական ասպեկտներին չվերաբերող բաները, բարոյական, երևի։

    Համ էլ՝ շատ ծնողներ, երբ երեխաները հարցեր են տալիս, սկսում են ներվայնանալ, ասում են՝ ամոթ ա, էդ ինչեր ես խոսում... ու երեխայի մոտ միանգամից ամոթի ու վատ արաքի հետ ա տպավորվում դա։ Իսկ եթե տեղը տեղին բացատրեն իմ ասածները (սեր, բարոյականություն, նորմալ պահվածք, ընդունված ձև, դրա ժամանակը.... ) տենց բան չի առաջանա։ Երեխան կհասկանա, որ երբ դրա ժամանակը գա՝ դա ամոթ չի լինի։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  17. #89
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Որտեղի՞ց են լինում երեխաները

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նո քոմենթս
    հ.գ. ոնց որ Լոլիտան էլ մի ինչ ա՞ Չեմ սիրում ես էդ գիրքը... Լրիվ կոմերցիոն պրոյեկտ ա, թքով կպցրած ու իրական կյանքին ու հոգեբանությանը ընդհանրապես չհամապատասխանող
    Օ, մինչև կյանքում չհանդիպես, չես հասկանա բայց ամենայն անկեղծությամբ, ես կասեի, որ շատ երեխաների մոտ առաջին սեռական փորձը լինում է մանկապարտեզում: Լրիվ լուրջ եմ ասում: Ոչ լրիվ բացահայտ, բայց բնույթով նույնն ա: Չես հավատում՝ մի հավատա:
    Չէ, բայց ինչի ես խցկում ստեղ պարտադրել բառը։ Դու ոչ ոքի էլ քչինչ չես պարտադրում։ Դու ուղղակի ցույց ես տալիս քո, այո՛, հենց ՔՈ տեսանկյունից ճիշտ պահվածքը, որովհետև դու ես ծնողը, դու ես պատասխանատու երեխայիդ համար, իսկ երբ փոքր տարիքում նրան սովորացնում ու բացատրում ես, դա պարտադրանք չի։
    Քերրին հիշեցի ամենալավ խորհուրդը, որ այս առումով կարելի է տալ՝ take it easy, dude
    Հակառակը, կակռազ բախտավոր լինելու համար հեչ պարտադիր չի, որ հազար հոգու հետ պրակտիկ գիտելիքների յուրացմանը մասնակցած լինի...
    Ընդհանրապես պարտադիր չի: Բայց դժբախտ լինելու համար էլ պարտադիր չի: Ու գիտելիքների առկայությունը, նամանավանդ լիարժեք ու առողջ, կպաշտպանի իրան սեռական չարաշահումներից: Այլ կերպ ասած՝ եթե դու չխոսես երեխայիդ հետ սեքսից, ինքն էլ քո հետ չի խոսելու այդ մասին ու իր պատկերացումներն ինքնուրույն է կազմելու: Այդ պատկերացումները ոչ միշտ են լինելու ճիշտ: Արդյունքում՝ դեռահասների հղիություն, սեռավարակներ, սեռական չարաշահումներ, մարմնական տրավմաներ, վատ սիրեկաններ և այլն:
    Ուղղակի, իմ կարծիքով, երբ երեխան հարցնում ա "որտեղից ա ինքը եղել", պետք ա դրա հետ միասին ծնողները բացատրեն ֆիզիկական ասպեկտներին չվերաբերող բաները, բարոյական, երևի։
    Կսահմանե՞ս, թե ինչն է բարոյական, ինչը՝ ոչ:
    Համ էլ՝ շատ ծնողներ, երբ երեխաները հարցեր են տալիս, սկսում են ներվայնանալ, ասում են՝ ամոթ ա, էդ ինչեր ես խոսում... ու երեխայի մոտ միանգամից ամոթի ու վատ արաքի հետ ա տպավորվում դա։ Իսկ եթե տեղը տեղին բացատրեն իմ ասածները (սեր, բարոյականություն, նորմալ պահվածք, ընդունված ձև, դրա ժամանակը.... ) տենց բան չի առաջանա։ Երեխան կհասկանա, որ երբ դրա ժամանակը գա՝ դա ամոթ չի լինի։
    Նախ՝ դա արդեն ծնողի հոգեբանության պրոբլեմն է: Պետք չի այն երեխայի հոգեբանության պրոբլեմ դարձնել: Երկրորդ՝ եթե մի բան ամոթ է, ապա դա ամոթ է՝ անկախ տարիքից (իհարկե, բացի տակն անելուց):
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. #90
    Մշտական անդամ Tornado-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2009
    Գրառումներ
    237
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Որտեղից են լինում երեխաները?

    Դե եթե խոսքը գնում ա մինչեւ վեց-յոթ տարեկան երեխաների մասին, ապա նրանց ուղեղը թերեւս այնքան զարգացած դժվար լինի, որ հարցնեն թե որտեղից հայտնվեցին մայրիկի փորում, բայց եթե հարցնեն էլ, էդ մի մեծ ողբերգություն չի. կարելի է ասել, որ մայրիկն ու հայրիկը շատ ուզեցան, շատ եկեղեցինորում մոմ վառեցին / /, եւ դու առաջացար մայրիկի փորում, ինչպես ծաղիկում եւ պտուղ է տալիս բույսը: Էս ձեւերով կարելի ա մինչեւ ինը-տաս տարեկանը ձգել, մինչեւ որ դրսի էրեխեքից կլսի, ու կգա ծնողների վրա կռիվ… Ըտենց ավելի լավ ա, քան ճիշտը հենց երեք տարեկանից ասելը:
    Հ.Գ. Բայց դե նայած երեխա, նայած երկիր, նայած ծնող…

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Pherion (10.04.2010), Rhayader (08.04.2010), VisTolog (08.04.2010)

Էջ 6 9-ից ԱռաջինԱռաջին ... 23456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լինում է չի լինում... impression-ն է ծնվում
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 03.07.2012, 20:03
  2. Երբ տղամարդը լաց է լինում...
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 23.03.2012, 23:39
  3. Այդպես չի լինում
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 09.11.2009, 23:43
  4. Որտեղի՞ց գնեմ այս գիրքը
    Հեղինակ՝ Cannibal, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 08.04.2008, 07:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •