Շատ բաներ կան, որ վանում են, բայց կառանձնացնեմ նրանք, որոնք ամենաշատն են նեռվայնացնում: Զզվում են բոլոր էն տղաներից, որոնց բառապաշարում առկա են "ցավդ տանեմ", "կյանք", "քաղցրս", "ջանս", "ջիգյար", "ինշշշ կա?" և նմանատիպ այլ գարշելի արտահայտություններ: Զզվում եմ, երբ որ տղան քայլում ա, ու գլուխը պարբերաբար տատանողական շարժում ա կատարում` շեղվելով հավասարակշռության դիրքից մի 30-40 աստիճան անկյան տակ: Զզվում եմ, երբ որ մոտներով անցնում ես ինչ-որ դեբիլ երաժշտոթյուն են բարձր ձայնով միացնում, թե իմաստը որն ա, երևի իրանք էլ չգիտեն: Մեկ էլ կարմիր երանգի մաշկով տղաներից եմ զզվում:
Էջանիշներ