ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է
Ներկա պահին, երբ «Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան» հավասար միավորներով կիսում են առաջին հորիզոնականը, ակամայից երկու ակումբների ներկայացուցիչները և երկրպագուները հիշում են
59/60 թ մրցաշրջանը: Այն ժամանակ «Ռեալը» նույնպես մոտեցավ Կլասիկոյին որպես առաջատար: Կլասիկոյից հետո թիմերին մնում էր անցկացնել ևս 5 հանդիպում: Այդ տարի թիմերը առաջնությունը ավարտեցին հավասար միավորներով` համապատասխանաբար հավաքելով 46-ական միավոր: Նրանց միջև հանդիպումներով էլ թիմերը հավասար արդյունքներ էին ցույց տվել: Չեմպիոն դարձավ «Բարսելոնան», որը գոլերի ավելի լավ արդյունք էր ցույց տվել:
Այդ մրցաշրջանում «Բարսան» դարձավ 86 գոլի հեղինակ և բաց թողեց 28-ը, մինչդեռ «Ռեալը» դարձել էր 92 գոլի հեղինակ և բաց էր թողել 36 գոլ: Միջին ցուցանիշով «Բարսան» առավելություն ուներ` միջինը մեկ խաղում 3,07 գոլ, իսկ «Ռեալի» միջին ցուցանիշը մեկ խաղում կազմում էր 2,55 գոլ: 1990 թվականին այդ համակարգը փոփոխման ենթարկվեց:
Ամեն դեպքում, եթե նույնիսկ այդ տարի չեմպիոնի կոչումը որոշեին ներկայիս համակարգով, ապա նորից չեմպիոն կդառնար «Բարսան»` իր ակտիվում ունենալով գոլերի +58 դրական տարբերություն: Եթե ուշադիր լինենք, ապա կարող ենք համեմատականներ տանել այդ տարվա առաջնության և ներկայիս առաջնության միջև:
Հիմա, եթե և' միավորներով, և' միմյանց միջև անցկացված հանդիպումներով թիմերը հավասար արդյունքներ ցույց տան, ապա չեմպիոն կհռչակվի այն թիմը, որը ավելի լավ գոլերի դրական արդյուք ցույց տված կլինի (ներկա պահին ` +57 «Ռեալ» և +56 «Բարսա»): Եթե այդ ցուցանիշով էլ թիմերը հավասար արդյունք ցույց տան, ապա չեմպիոնի կոչումը կորոշվի լրացուցիչ հանդիպումով: Հիշեցնենք, որ նման դեպք դեռևս չի եղել Լա Լիգայի պատմության մեջ: «Ռեալը» ցանկանում է այս տարի վրեժխնդիր լինել…
ApetH, © realmadrid.am 2010
ՌեալՄադրիդ.ամ
Էջանիշներ