Հայկ ջան, մարդուն հավատալու համար Անճանաչելին, ճանաչելի ատրիբուտներ են պետք, որը և նա ստեղծել է, ի վերջո, բոլոր ծեսերը գալիս են արմատներով դեռ այն ժամանակներից, երբ մարդկային հասրակությունը հոտերով էր ապրում, ծեսը, արարողակարգը, արհետսականությունը մարդու բնական պահանջներից է, ինչպես շնչելը, ուտելը, խմելը, առանց դրա չէին առաջանա արվեստները, գրականությունը, թատրոնը, կինոն և իհարկե կրոնները… Իհարկե, այն ամենը ինչ ստեղծվել է մարդու կողմից, այդ թվում՝ կրոնը, արհեստական է, բայց արի՝ փորձենք վերադառնալ բնականին, ինչպե՞ս ես դա պատկերացնում… Խնդիրը քոնն է, թե ինչի կհավատաս, նույնիսկ, եթե հավատում ես, որ Ոչինչ էլ չկա, դու հավատում ես Ոչնչին, որ նույն Աստվածը կլինի քո համար, չհավատալ պարզապես չես կարող, հիմա տարբերությունը ո՞րն է. այդ Աստվածը արտահայտված լինի Աստծո որդի Հիսուս Քրիստոսի մարդու համար ընկալելի, ճանաչելի գծերով, թե՞ լինի անճանաչելի, անհասկանալի Ոչինչ: Այդ բոլոր արհեստականությունները հեշտացնում են Աստծո ընկալումը:
Դու մաթեմատիկա ես ուսումնասիրում, չէ՞: Թվերն ինքնին գոյություն ունե՞ն, թե դրանք արհեստական նշաններ են, որոնք ինչ-որ իրականություններ են խորհրդանշում, որոնց օգնությամբ մենք շատ բան կարողանում ենք ընկալել, ինչը առանց դրանց երբեք չէինք կարող: Միգուցե թվերի օրինակը անհաջող ստացվեց, նույն մաթեմատիկայում որքան հաճախ ենք օգտագործում «դիցուք» բառը, ահա դիցուք Հիսուս Քրիստոսը Աստծո Միածին որդին է, Սուրբ Երրորդության դրսևորումներից մեկը, մարդկային կերպարանք առած Աստված… Իսկ եթե դու քո հավատքի համար կարիք չունես Աստծուն օժտելու մարդկային գծերով, համենայն դեպս եթե այդ երևույթը եղել է, ուրեմն դրա կարիքը եղել է, եթե այդ երևույթը շարունակվում է, ուրեմն դրա կարիքը դեռ կա

Միլիարդավոր մարդկանց հավատալու համար պահանջվել է, որ Աստծո որդին ծնվի մարդկային մարմնից, ապրի երկրի վրա, զոհաբերվի, հարություն առնի ու համբարձվի և դա կատարվել է, որովհետև չէր կարող չկատարվել, որովհետև մարդը չէր կարող ապրել առանց հավատալու մեր թվարկության սկզբին, և չի կարող ապրել ապրել առանց հավատալու այսօր, այսօր քեզ չի բավարարում Հիսուսի ծնունդը, զոհաբերումը, հարությունն ու համբարձումը, բայց հավատքի պահանջ ունես ու փնտրում ես. վստահաբար կգտնես

Էջանիշներ