Չէ: Նկատի ունեմ, որ կյանքում երևույթներ կան, որ պիտի հավատաս կամ ընդունես առանց մանրամասնությունների մեջ խորանալու, պիտի հավատաս, որ դա էդպես է ու վերջ, որովհետև եթե սկսես խորանալ, ոչնչի չես հասնի, կհանգես նրան, որ ավելի լավ է չմտածել դրա մասին ու շարունակել հավատալ ու անվանել երևույթը էնպես, ոնց անվանել ես մտածելուց առաջ:
Ախր ինչի՞ ոչ հենց այս դեպքի համար:
Լավ Վիստ ջան, ասելս ոչ թե նա է, որ ինչ-որ բան քեզ ապացուցեմ, այլ ասեմ, որ չարժե էդ «կուրորեն հավատալով» ծիծաղել մեր վրա, մենք բոլորս էլ ինչ-որ բանի կուրորեն հավատում ենք, եթե չենք հավատում Աստծուն, կարողա հավատում ենք, որ թեկուզ պարզ օրինակ` «լավ օրեր կգան» կամ «մի օր երջանիկ կլինենք» կամ սրա պես հազար ու մի այլ բաներ (այդ թվում նաև շատ ավելի լուրջ հասկացություններ):
Եվ դու պատկերացրու, եթե ինչ-որ մեկը փորձի էն ամենի վրա, ինչին որ դու հավատում ես` ծիծաղել, դու կըմբոստանաս, եթե չհակառակվես էլ, գոնե քեզ մի փոքր վիրավորված կզգաս: Ասում եմ, որ հենց թեկուզ` Հիսուս Քրիստոսի անունը փոքրատառ գրելուց առաջ մտածես, որ կան մարդիկ, որ նրան հավատում են ու եթե Հ.Ք.-ն նույնիսկ Աստծո որդի էլ չի, հաստատ Ինքը Իր փիլիսոփայությամբ ու Իր մարդկային արժեքներով արժանի ա մեծատառով գրվելուն:
Վերջին խմբագրող՝ Դատարկություն: 28.03.2010, 15:47:
Հրեական լեգենդի հերոսը։ Որը իբր իր արյունը տվեց հանուն մարդկության, ըստ իս լրիվ անիմաստ։ Մեկ է Երկիր մոլորակը մարդիկ ոնց դժոխք էին սարքում, նույն կերպ շարունակում են դժոխք սարքել։ Մարդկանց մի մասը Երկիր մոլորակի զավակներն են, իսկ մյուս մասն էլ եկվորներ են, բայց բոլորն էլ ուրացել են իրենց սկզբնաղբյուրները, ու սկսել են պաշտել իրենց կողմից հնարած կերպարներին։ Նպատա՞կը… Երևի թե իրական Աստծու կողմից լքվածության սինդրոմ, կամ արատ, կամ ինչ–որ թերի բան, ծրագրում սբոյներ…
Si vis pacem, para bellum
Ըհը, վիրավորեցի և ՀՔ-ին, և որոշ մարդկանց. տեսնենք հետս մի բան կլինի, թե՞ չէ. (Կարապետի գրառմանը պատասխան)
Իսկ ընդհանրապես, հավատալ, որ լավ օրեր կգան, ավելի հավանական է, քան հավատալ մի բանի, որն ուղղակի վերացական է, անտեսանելի ու ստեղծված է մարդկանց հույս, եսիմ ինչ հավատ ու նման բաներ ներշնչելու համար:
Չգիտեմ ինչիա արժանի, բայց որ իմ համար նա աստված կամ աստծո որդի չի, դա հաստատ:![]()
Ես քեզ չեմ էլ խնդրում ու ապացուցում, որ հավատաս, ես պարզապես ուզում էի ասեմ, որ արժե հարգել, կամ գոնե զսպվածություն ցուցաբերել ուրիշների արժեքների նկատմամբ, մանավանդ, եթե էդ արժեքը հանդիսանում է էն կրոնի հիմքերից մեկը, որին հաստատ քեզ շրջապատող, քեզ հարազատ մարդկանց մի մասը հավատումա![]()
Այստեղ մի հետաքրիր դեպք հիշատակեմ: Սիրիայում, էն վետերանների նման ա ստացվում, որ ասում ա՝ հիշում եմ, պատերազմի ժամանակ, ինչևէ, Սիրիայում ես ու ընկերս սովորություն ունեինք գրպանի Աստվածաշունչ ձեռքներիս պահելու, մի անգամ մի մոլի հավատացյալ արաբ, դավանանքով՝ մուսուլման ալավի, խնդրեց Աստվածաշունչը, որ նայի, փոխանցեցի, վերցրեց, համբուրեց կազմը, բացեց ու սկսեց ուսումնասիրել… Ես ու ընկերս զգացված էինք մինչև հոգու խորքը, մենք նվիրյալ հավատացյալ չէինք, Աստվածաշունչը մեզ մոտ պահելը երևի մեր կողմից մուսուլմանական երկրում ենթագիտակցորեն պաշտպանական ռեակցիա էր, ընդամենը, մենք չէինք սպասում, որ մուսուլմանը համբուրի մեր Սուրբ Գիրքը, սակայն սեփական արժեքների հանդեպ օտարի հարգալից վերաբերմունքը իհարկե չէր կարող չշոյել մեր զգացմունքները: Դրանից հետո մզկիթ այցելելիս առանձին սիրով ու հարգանքով էինք կատարում մզկիթ մտնելիս կոշիկները հանելու ու լվացվելու ծեսերը: Դիմացինի արժեքները հարգելը նրբանկատության հարց է նախ և առաջ, Հիսուս Քրիստոսի մասին, ոչ երբեք ՀՔ-ի, հարգալից պետք է խոսել ոչ թե նրա համար, որ հանկարծ Աստված չպատժի, այլ նրա համար, որ Հիսուս Քրիստոսը միլիարդավոր մարդկանց համար բարձրագույն արժեք է, սրբություն անկախ նրանից՝ մոլորված են այդ մարդիկ, թե ճշմարիտ ուղու վրա են: Սա իմ կարծիքն է: Իմ լավ բարեկամ Սառհ Սալման ալ-Հոմսիի ականջն էլ կանչի:
My World My Space (28.03.2010), Rammstein (28.03.2010), Sagittarius (28.03.2010), Tig (29.03.2010), Դատարկություն (28.03.2010)
Շինարար (28.03.2010)
Իսկապես Քրիստոսը իսլամում Ալլահի մարգարեներից է, Ղուրանում նրան Իսա ալ-Մասիհ են ասում, հմմտ.՝ Իսա-Հիսուս, Մասիհ-Մեսիա, բայց չէի ասի, թե դրանք իրարից բաժանված կրոններ են, երկուսի համար էլ հիմք են ծառայել միաստվածության մասին սեմական գաղափարները, երկուսն էլ սնվել են նույն ավանդազրույցներից, առաջացել են նույն տարածաշրջանում, ուստի նույն հերոսներն ունենալը բնական է, իսլամն ավելի ուշ է առաջացել, դրա համար էլ Հիսուս Քրիստոսն իրենց մոտ կա, իսկ Մուհամմադը քրիստոնեության մեջ կարծես, թե չկա, չնայած եթե նայենք աստվածաշնչյան մարգարեություններին ու շատ ցանկանանք, Մուհամմադի մասին մարգարեություններ կարող ենք գտնել Նոր Կտակարանում![]()
My World My Space (28.03.2010)
ՈՒրեմն թող ուրիշներն «իրենցից դուրս» բաներ չհորինեն, չհորինեն իրենց աստծո վատ ու լավ կողմերը, նրա բնավորության գծերը, նրա վարվելակերպը տարբեր իրավիճակներում.. որ հավատքն էլ հարգվի, ոչ թե ասվի «եթե վիրավորես աստծո որդուն, ուրեմն շատ վատ վերջ կունենաս»...
Ի՞նչ գիտեք ՀՔ-ի մասին:
Երևի իմ մասին ավելի շատ բան գիտեք..
Ճիշտ է, էական ինչ-որ բան չի փոխում, բայց չքրիստոնյաներն ավելի շատ են:
ՀԳ Բարեհաջող հասանք գործի:
Վերջին խմբագրող՝ VisTolog: 28.03.2010, 17:26:
Հա բայց դու ի՞նչ գիտես հորինում ենեթե դու չես տեսնում ինչ-որ բան, ինչ մյուսները տեսնում են (էական չի, տվյալ դեպքում դա գոյություն ունի թե ոչ) ոնց կարող ես ասել, որ հորինում են դրա հատկանիշները:
Դե գիտեմ էնքան, որ հավատում եմ (հնարավոր է քիչ գիտեմ), եթե դու ես ինչ-որ բան ուզում իմանաս, թեման սկզբից կարդա, իսկ եթե քո մասին ավել էլ գիտեմ, դա չի խանգարի նաև մերժեմ քո գոյությունը իմ համար, եթե շատ ցանկանամ![]()
յոգի (28.03.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ