Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կասկածիր, քո իրավունքն էիսկ եթե վստահ պնդում ես, որ գիտես, թե ինչ-որ մեկն ինչին է հավատում, ապա իսկապես մեծամիտ ես:
Ապացուցիր, ժխտող օրինակներ բեր, որովհետև չեմ կարծում, որ ժամանակակից ամերիկյան հյուրանոցների նորմերի հարցում այնքան մեծ հեղինակություն կարող ես համարվել (ուղղիր ինձ, եթե սխալ եմ), որ կարող ես միայն քո խոսքով բոլոր փաստերը ժխտել: Եթե գոնե մի քաղաք կա, որտեղ օրինագիծն արգելում է ծխել հյուրանոցներում, գնացքներում կամ ռեստորաններում, դա արդեն բավական հիմք է, որ նախադեպի մասին իմ դրույթը հաստատվի:Ես կարծում եմ, որ թե՛ Անուկը, թե՛ Արիադնան խոսում են մասնավոր բաներից՝ իրենք էլ չիմանալով, որ դա մասնավոր է:
Իհարկե չես կարող: Իսկ որ ես իրականում քո հետ համաձայն եմ, միայն թե ուզում եմ դատարկ տեղը կռիվ անել, չգիտեմ ինչու՝ կարող ես:Իհարկե ես դա չեմ կարող հարյուր տոկոսանոց պնդել, դրա համար էլ ասում եմ, որ կարծում եմ:
Համարիր: Քո իրավունքն է: Ես չեմ պատրաստվում պայքարել, որ դրա դեմ օրինագիծ ընդունեն: Ինչքան էլ դա վիճելի վնաս չհասցնի իմ կամ քո առողջությանը:Բայց քո մտավախությունները համարում եմ արհեստածին, քո հարձակումները ծխելն արգելող օրենքի վրա համարում եմ ծայրահեղականացված
Կոնկրետ ո՞ր հարցին: Առանձնացրու՝ կպատասխանեմ:քո իմ հարցին պատասխանելուց խուսափելը՝ օրինաչափ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այո այդ դեպքում իր համար դա լոկ հմտություն է , իսկ դա շատ ցավալի է: Ավելի շուտ արհեստի նման էլի: Դա իր համար զուտ փող աշխատելու միջոց է ինչպես շատ արհեստներ ու հմտություններ: Դա եմ ես հասկանում ծխող բժիշկ տեսնելուց: Իսկ ես միշտ կարծել եմ, որ բժիշկ լինել նշանակում է առաջին հերթին մարդկանց առողջության մասին մտածող մարդ, այլ ոչ թե ուղակի մի մասնագիտություն ընտրած որով կարելի է լավ էլ հարմար փող աշխատել:
И жили они долго и счастливо, пока не встретились...
Ոչ մի բան էլ չհաստատեցիգնա գոնե մեկ վարորդից իր աշխատանքային ռեժիմի ու մնացած բաների մասին հարցազրույց վերցրու: Ես վերցրել եմ: Ծխելու հակառակորդ մի օրիորդ, որին ես զոռով դիմացա, որ չասեմ՝ ավելի հաճախ սեքսով զբաղվիր՝ կբարիանաս, բողոքում ու մունաթ էր գալիս, որ վարորդն ընդհանրապես ծխում է երթուղայինում: Ինչ է, թե հոտն իրեն դուր չէր գալիս:
Իմ երթուղայինն է (կամ գծի տիրոջը), ուրեմն ես եմ նրա մեջ որոշում, ինչն ինչպես է: Չե՞ս ուզում. նստիր երթուղային, որի վարորդը չի ծխում: Կարծում եմ՝ այս մոտեցումը կամ կբերեր նրան, որ ծխող վարորդները «պասաժիռ» չէին ունենա (ինչը ցույց կտար, որ մարդկանց մեծ մասն իսկապես տհաճությամբ է վերաբերվում երթուղայիններում ծխելուն), ու ստիպված կլինեին թողնել ծխելը: Հակառակ դեպքում ոչինչ էլ չէր փոխվի ու մենք պարզապես կտեսնեինք, որ ինչ-որ ծայրահեղականներ պարզապես փորձում էին իրենց ֆաշիստական ու սեքսի պակասից բխող սահմանափակումներն ուրիշներին փաթաթել:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Quyr Qery (09.01.2012)
Պետք չէ չափազանցնել : Դու ինքդ էլ գիտես, որ դրանք համեմատելու բաներ չէն: Առանց աղի մարդը չի կարող ապրել, և ընդհանրապես քո բերած օրինակները վտանգավոր են միայն չարաշահման դեպքում![]()
Իսկ ընհանուր առմամբ այո "լավ" բժիշկը պետք է վարի առողջ ապրելակերպ : Չէ որ նա առողջապահության ներկայացուցիչ է, առողջության ջատագով ,դա պետք է իր էությունը լինի:
И жили они долго и счастливо, пока не встретились...
Ուլուանա (30.03.2010)
И жили они долго и счастливо, пока не встретились...
Առանց աղի հնարավոր է ապրել ու շատ ավելի օգտակար է երիկամների համար: Կենդանիներից ու մարդկային ցեղերից շատերն են առանց աղի ապրում:
Ու ես ծխող մարդիկ գիտեմ, ովքեր ապրել են մինչև 80-90 տարեկանը: Այնպես որ շատ վիճելի հարց է:
Իսկ բժիշկը հոգում է իր հիվանդների առողջության մասին: Թե ինչ կանի իր սեփական առողջության հետ՝ իր անձնական գործն է: Նա առողջության ջատագով չի: Նա պարզապես մի մարդ է, ում մոտ գնում ես կարկատվելու, երբ վատ ես: Ոչ թե առողջության ֆանատիկ: Նման բժշկի մոտ ես պարզապես չէի գնա (մեկ էլ տեսար՝ սեքսի չարաշահումս սահմանափակելու համար ամորձիներիցս մեկը հեռացրեց)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Quyr Qery (09.01.2012)
Իսկ ես քեզ ասեմ, որ ծուխը նույնիսկ քո ասած ու իրականում տեղի չունեցող դեպքում հավասարապես բաշխվում է խցիկով ու մեկ շնչին բաժին ընկնող նիկոտինի մասսան լրիվ անվնաս է դառնում այն 20-40 րոպեների համար, որ մարդն անց է կացնում այդ միջավայրում:
Իհարկե, կան վարորդներ, որոնք ծխում են ծխնելույզի նման, ու քիչ անց սալոնում մարդկանց աչքերը սկսում են արցունքակալել: Այո, այդպիսիք կան: Կարելի է պարզապես չնստել նրանց վարած մեքենաները (ես ինքս այդպես եմ վարվում, որովհետև ինչքան էլ ծխող լինեմ, ատում եմ, երբ հագուստս ներծծվում է ծխախոտի ծխի հոտով): Բայց կան սահմաններ, որոնք չի կարելի անցնել, կան մեթոդներ, որոնցից չի կարելի օգտվել:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
ժողովուրդ մի պարզ բան պետք է բոլորը ընդունեն, որ ծխողը կծխի ու միշտ դեմ կլինի բոլոր տեսակի օրենքներին, որոնք իրեն արգելում են ծխել / փորձեք այդ մարդկանց էլ հասկանալ/, իսկ չծխողը միշտ դեմ կլինի բոլոր ծխողներին: Դա շատ բնական է, իսկ դուք չեք կարծում, որ մարդու առողջությունը ավելի է վնասվում տարբեր տեսակի արտանետումներից, մեքենաների օրեցօր մեծացող հոսքից, դե եթե այդքան լավ պայքարում եք ծխողների դեմ, ինչու՞ չեք փորձում համոզել մարդկանց մեքենայի փոխարեն օրինակի համար հեծանիվով շրջեն:
Ինչ վերաբերվում է երթուղայինի վարորդներին, ապա ճիշտ է նրանք երբեմն չափից շատ են ծխում/ իմ կարծիքով զուտ ռեֆլեքսի պատճառով/, բայց ավելի մեծ վնաս է, երբ հազար հոգի կանգնած են մարշուտկայում ու տարբեր տեսակի օդակաթիլային բակտերիաներ են փոխանցվում մեզ ու վախ կա, որ ամեն քայլափոխին մեքենան շուռ կգա:
Ծխելը յուրաքանչյուր մարդու իրավունքն է, նրանք կանխավ գիտեն, որ այն վնաս է առողջությանը, դե եթե դրանից հետո նրաք ծխում են դա նրանց խնդիրն է, ավելի լավ է ոչ թե արգելել ծխելը, որի համար շատ տարիներ են պետք, այլ ստեղծել այնպիսի միջավայրներ, որոնք ծխողների համար են:
Կանեցից կանեց վարորդը քանի րոպեում է տեղ հասնում, էլ չեմ ասնում քաղաքից քաղաք տեղափոխող վարորդները, ծխող ես ու բոլորից լավ գիտես, որ գալիս է մի պահ սկսում ես միայն սիգարետի ծխի մասին մտածել, իսկ դա արդեն գործիդ խանգարում է և հետո վարորդների պատուհանը բաց է և դու անգամ կարող է չզգաս, որ վարորդը ծխում է:
Ներկա պահին աշխարհի շատ տեղերում, այդ թվում մեր մոտ դրվածքը այնպիսին չի, որ բժիշկը մտածի մարդկանց առողջության մասին, ասֆալտ անողը մտածի ճանապարհի հարթության մասին, ծառ տնկողը մտածի ծառի հետագա կյանքի մասին եւ այլն։ Ինչ-որ տեղ դա շատ ցավալի է, բայց դե ի՞նչ արած…
Պատկերացնում եմ, թե ինչքան օգտակար են ոչխար վարորդները, որովհետեւ երթուղայինի վարորդը դրան հայհոյելով իրա մեջ ստրեսներն ա հանում, հետեւաբար.
1. Ավելի անվտանգ կվարի,
2. Մեքենայում ավելի բարի մթնոլորտ կտիրի,
3. Եւ վերջապես մի քիչ էլ կջաղնանա, կսկսի արագ քշել, մարդիկ չեն ուշանա գարծից։
Ոչ մեկե հայհոյելով, այն էլ տեղին հայհոյելով սթրես չի հանում. ես կասեի՝ ընդհակառակը, շատ մարդկանց սթրեսների պատճառը հենց դա է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Չգիտեմ առանց աղի մարդիկ ոնց են ապրում, որովհետև աղի պակասության հետևանքով կարելի քոս ընկնել իմ տեղեկությամբ: Օրինակ կենդանիները ընտանի հենց քոս են ընկնում իրանց աղ են տալիս լպստւմ լավանում են : Ես ուզում եմ ասել որ աղը անհրաժեշտ է օգտագործել շատ քիչ քանակներով : Սա աղի մասին:
Բժիշկների մասին մեր պատկերացումներն ու "իդեալները" չեն համնկնում դրա համար չեմ ուզում էլ շարունակել:
Իսկ երթուղայինների հետ կապված ասեմ որ տենց չի եղել որ ես նստեմ մարշուկա ու վարորդը ծխի ես չնեղվեմ: Չգիտեմ ինչի բայց տրանսպորտում էտ ծուխը մի այլ կարգի ուժեղ ու թունավորա ազդում: Ու ես ամեն անգամ չեմ համբերում թե երբ եմ իջնելու որ ազատվեմ այդ հոտից: Նենց որ կարծում եմ դա կապված չի վարորդի ծխելաոճի հետ:
Իսկ դու ո՞նց ես պատկերացնում ասենք կանգնացնում ես երթուղայինը մի հատ ուշադիր նայում ես վարորդի դեմքին ու ըստ իրա կնճիռների քանակության որոշում ես իրա ծխելաոճը ծխնելույզի նմանա թե ոնց ու նոր որոշում ես նստես թե չէ՞Իհարկե, կան վարորդներ, որոնք ծխում են ծխնելույզի նման, ու քիչ անց սալոնում մարդկանց աչքերը սկսում են արցունքակալել: Այո, այդպիսիք կան: Կարելի է պարզապես չնստել նրանց վարած մեքենաները (ես ինքս այդպես եմ վարվում, որովհետև ինչքան էլ ծխող լինեմ, ատում եմ, երբ հագուստս ներծծվում է ծխախոտի ծխի հոտով):![]()
И жили они долго и счастливо, пока не встретились...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ