Rhayader-ի խոսքերից
Պատկերացնում եմ, վաղը-մյուս օրը ինչ-որ մեկը նույն համոզվածությամբ կասի, որ քանզի հրեայի (նեգրի, հոմոսեքսուալի, ռոքերի, ՁԻԱՀ/ՄԻԱՎ վարակակրի) ներկայությունն իսկապես վնաս է, ապա դրանց դեմ պայքարը պիտի համակարգված լինի, ոչ թե ամեն անհատ ինքն իր համար պայքարի, բաժակով ջուր լցնի գլխին և այլն: Հետևաբար, կասի նա, պետության կողմից օրենքների ու կարգերի սահմանումը, որ այսինչ ու այնինչ տեղում հրեայի գտնվելը չի կարելի, ոչ միայն նորմալ է, այլև ՃԻՇՏ է: Ու կավելացնի, որ ուրիշ հարց է, եթե անցնում են սահմաններն ու հրեաների համար հատուկ վայրեր չեն նախատեսում, հիմնարկներում հատուկ հրեական սրահներ չեն նախատեսում, հյուրանոցերում, ռեստորաններում հրեաների պահանջները բավարարող տեղեր, սենյակներ, համարներ չեն նախատեսվում, դա ծայրահեղություն ու աննորմալություն է: Ու կավարտի իր բոցաշունչ ճառն ասելով, որ միայն թե ծայրահեղություն է նաև կարծելը, թե պետությունը չպետք է հիմնարկների աշխատասենյակներում հրեաների ներկայությունն արգելող որոշում ընդունի:
Էջանիշներ