Աշխարհի 10 ամենահիմար հանցագործները
9-րդ հորիզոնական
Կինը ձերբակալվում է սկաուտային հավաքի ժամանակ, որում մասնակցում էր իր տղան: Մինչ կինը նայում էր, թե ինչպես է ոստիկանը ցուցադրում թմրադեղ որոնող շան աշխատանքը.... շունը այդքան տենչալի թմրադեղը գտնում է նրա պայուսակում
8-րդ հորիզոնական
Մի երիտասարդ հրացանով մտնում է խանութ և պահանջում ամբողջ գումարը:Այն բանից հետո, երբ ամբողջ գումարը հայտնվում է իր պայուսակի մեջ, հանցագործի աչքը ընկնում սեղանին դրված վիսկիի շշին և պահանջում է, որ վաճառողը այն ևս դնի գողոնի պայուսակի մեջ, սակայն ստանում է մերժում
վաճառողը ցանակնում է համոզվել, որ գողն ունի վարորդական իրավունքներ և, որ խմիչքի չափաբաժինը թույլատրելի է նրա համար:
Հանցագործը առանց երկար մտածելու նրան է տալիս իր վարորդական իրավունքները, որը մանրամասն ուսումասիրելուց հետո վաճառողը նրան այն ետ է վերադարձնում, փաթեթավորում վիսկին և բարի ճանապարհ մաղթում հանցագործին:
Երկու ժամ անց հանցագործին բռնում են իր սեփական բնակարանում: Վաճառողը վարորդական իրավունքների վրա կարդացել էր նրա հասցեն և հաղորդել ոստիկանությանը
7-րդ հորիզոնական
Մի կին դիմում է ոստիկանություն հայտնելով, որ իր մեքենան գողացել են, որի մեջ է մնացել նաև բջջային հեռախոսը:Ոստիկանը իրեն չի կորցնում, զանգնում են կնոջ համարով և հայտնում, որ ինքը թերթում տված հայտարարության համաձայն է զանգում և որ իր վաղեմի երազանքն է այդ մակնիշի մեքենա ունենալը
Հանդիպում են նշանակում, շարունակությունը գիտեք
6-րդ հորիզոնական
Մի ամերիկացի որոշում է բանկ թալանելԳնում է Bank of America և բանկի բլանկի վրա գրում՝ "Սա գողություն է, դրեք ամողջ գումարը պայուսակի մեջ
" և կանգնում հերթի մեջ, սակայն նրա մեջ կասկածներ են ընկնում, բա որ ինչ որ մեկը տեսած լինի ինչ է գրել ու ոստիկանություն զանգած լինի արդեն և այդ մտային տվայտանքների մեջ դուրս է գալիս բանկից և ուղևորվում Wells Fargo Bank, որը հանդիպակաց մայթին է գտնվում: Մտնելով բանկ, մոտենում է աշխատակցուհուն և նրան ուղղում երկտողով բլանկը
աշխատակցուհին հասկանալով, որ դիմացինը ինտելլեկտով առանձնակի չի փայլում , պատասխանում է, որ երկտողն ընդունել չի կարող, քանի որ այն գրված է Bank of America-ի բլանկի վրա և նա պետք է կամ արտագրի երկտողը Wells Fargo բանկի բլանկի վրա կամ վերադառնա Bank of America
Հանցագործը, որքան էլ որ տարօրինակ է դուրս է գալիս բանկից, իսկ աշխատակցուհին զանագահարում է ոստիկանություն: 5 րոպեից հանցագործին բռնում են, և որտեղ կլիներ նա ըստ Ձեզ?Իհարկե, հակառակ մայթին գտնվող Bank of America-ի մասնաճյուղում, հերթի մեջ
5-րդ հորիզոնական
Մի անգլիացու մեքենա, ֆիքսվում է ավտոմատ ռադարի կողմից և արագության չարաշահման համար շուտով վարորդի հասցեյով նամակ է գալիս 40 ֆունտ շտրաֆի վերաբերյալ և նրա մեքենայի լուսանկարը: Վճարելու փոխարեն վարորդը ոստիկանություն է ուղարկում 40 ֆունտի լուսանկար: Շուտով ոստիկանությունից նոր նամակ է գալիս, կրկին լուսանկարով, բայց այս անգամ...... ձեռնաշղթաների
Այս լուսանկարի գեղարվեստական ազդեցությունը այնքա՜ն մեծ էր, որ վարորդը 40 ֆունտ շտրաֆը վճարում է հենց նույն օրը
շարունակելի...
Էջանիշներ