User Tag List

Ցույց են տրվում 46 համարից մինչև 53 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Զվարճալի տեղեկություններ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զվարճալի տեղեկություններ

    Աշխարհի 10 ամենահիմար հանցագործները

    9-րդ հորիզոնական

    Կինը ձերբակալվում է սկաուտային հավաքի ժամանակ, որում մասնակցում էր իր տղան: Մինչ կինը նայում էր, թե ինչպես է ոստիկանը ցուցադրում թմրադեղ որոնող շան աշխատանքը.... շունը այդքան տենչալի թմրադեղը գտնում է նրա պայուսակում

    8-րդ հորիզոնական

    Մի երիտասարդ հրացանով մտնում է խանութ և պահանջում ամբողջ գումարը: Այն բանից հետո, երբ ամբողջ գումարը հայտնվում է իր պայուսակի մեջ, հանցագործի աչքը ընկնում սեղանին դրված վիսկիի շշին և պահանջում է, որ վաճառողը այն ևս դնի գողոնի պայուսակի մեջ, սակայն ստանում է մերժում վաճառողը ցանակնում է համոզվել, որ գողն ունի վարորդական իրավունքներ և, որ խմիչքի չափաբաժինը թույլատրելի է նրա համար:Հանցագործը առանց երկար մտածելու նրան է տալիս իր վարորդական իրավունքները, որը մանրամասն ուսումասիրելուց հետո վաճառողը նրան այն ետ է վերադարձնում, փաթեթավորում վիսկին և բարի ճանապարհ մաղթում հանցագործին:
    Երկու ժամ անց հանցագործին բռնում են իր սեփական բնակարանում: Վաճառողը վարորդական իրավունքների վրա կարդացել էր նրա հասցեն և հաղորդել ոստիկանությանը

    7-րդ հորիզոնական

    Մի կին դիմում է ոստիկանություն հայտնելով, որ իր մեքենան գողացել են, որի մեջ է մնացել նաև բջջային հեռախոսը: Ոստիկանը իրեն չի կորցնում, զանգնում են կնոջ համարով և հայտնում, որ ինքը թերթում տված հայտարարության համաձայն է զանգում և որ իր վաղեմի երազանքն է այդ մակնիշի մեքենա ունենալը Հանդիպում են նշանակում, շարունակությունը գիտեք

    6-րդ հորիզոնական

    Մի ամերիկացի որոշում է բանկ թալանել Գնում է Bank of America և բանկի բլանկի վրա գրում՝ "Սա գողություն է, դրեք ամողջ գումարը պայուսակի մեջ" և կանգնում հերթի մեջ, սակայն նրա մեջ կասկածներ են ընկնում, բա որ ինչ որ մեկը տեսած լինի ինչ է գրել ու ոստիկանություն զանգած լինի արդեն և այդ մտային տվայտանքների մեջ դուրս է գալիս բանկից և ուղևորվում Wells Fargo Bank, որը հանդիպակաց մայթին է գտնվում: Մտնելով բանկ, մոտենում է աշխատակցուհուն և նրան ուղղում երկտողով բլանկը աշխատակցուհին հասկանալով, որ դիմացինը ինտելլեկտով առանձնակի չի փայլում , պատասխանում է, որ երկտողն ընդունել չի կարող, քանի որ այն գրված է Bank of America-ի բլանկի վրա և նա պետք է կամ արտագրի երկտողը Wells Fargo բանկի բլանկի վրա կամ վերադառնա Bank of America
    Հանցագործը, որքան էլ որ տարօրինակ է դուրս է գալիս բանկից, իսկ աշխատակցուհին զանագահարում է ոստիկանություն: 5 րոպեից հանցագործին բռնում են, և որտեղ կլիներ նա ըստ Ձեզ? Իհարկե, հակառակ մայթին գտնվող Bank of America-ի մասնաճյուղում, հերթի մեջ

    5-րդ հորիզոնական

    Մի անգլիացու մեքենա, ֆիքսվում է ավտոմատ ռադարի կողմից և արագության չարաշահման համար շուտով վարորդի հասցեյով նամակ է գալիս 40 ֆունտ շտրաֆի վերաբերյալ և նրա մեքենայի լուսանկարը: Վճարելու փոխարեն վարորդը ոստիկանություն է ուղարկում 40 ֆունտի լուսանկար: Շուտով ոստիկանությունից նոր նամակ է գալիս, կրկին լուսանկարով, բայց այս անգամ...... ձեռնաշղթաների
    Այս լուսանկարի գեղարվեստական ազդեցությունը այնքա՜ն մեծ էր, որ վարորդը 40 ֆունտ շտրաֆը վճարում է հենց նույն օրը

    շարունակելի...
    Վերջին խմբագրող՝ Norton: 28.03.2010, 21:56:

  2. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.03.2010), davidus (16.07.2010), Firegirl777 (04.04.2010), Freeman (06.08.2010), Gayl (28.03.2010), h.s. (08.04.2010), Hayazn (29.03.2010), LoK® (29.03.2010), Mark Pauler (29.03.2010), Minerva (05.04.2010), ministr (29.03.2010), Monk (29.03.2010), Moonwalker (13.07.2010), Nare-M (06.08.2010), Rammstein (29.03.2010), Sagittarius (01.04.2010), Yellow Raven (02.04.2010), Yevuk (05.04.2010), Արևածագ (28.03.2010), Գաղթական (25.04.2010), Դատարկություն (01.04.2010), Դարք (28.03.2010), Երկնային (06.08.2010), Լուսաբեր (02.04.2010), Հայկօ (28.03.2010), Մանուլ (01.04.2010), Նաիրուհի (30.07.2010), Ռուֆուս (28.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր տեղեկություններ կերպարվեստի պատմությունից
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 19.12.2010, 03:14
  2. Տեղեկություններ Տանձուտ գետի վերաբերյալ
    Հեղինակ՝ Sergo13, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 11.04.2010, 23:16
  3. HTML. տեղեկություններ
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Վեբ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 28.04.2009, 19:04
  4. Տեղեկություններ զոհվածների մասին
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 66
    Վերջինը: 07.03.2008, 00:08
  5. Տեղեկություններ դեսպանների մասին...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.01.2008, 20:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •