User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Քվեարկողներ
60. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Աստված

    18 30.00%
  • Աստծո Որդի

    25 41.67%
  • Հասարակ մահկանացու

    15 25.00%
  • Իրականում չի եղել

    0 0%
  • Մեկ ուրիշ բան, որը նշված չէ

    8 13.33%
  • Չգիտեմ

    7 11.67%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 730 հատից

Թեմա: Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ գուցե հավատում ես, բայց չգիտե՞ս, որ կուրորեն ես հավատում:
    Երևի նկատի ունես, որ կուրորեն հավատում եմ նրան, որ աստված գոյություն չունի:


  2. #2
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի նկատի ունես, որ կուրորեն հավատում եմ նրան, որ աստված գոյություն չունի:
    Չէ: Նկատի ունեմ, որ կյանքում երևույթներ կան, որ պիտի հավատաս կամ ընդունես առանց մանրամասնությունների մեջ խորանալու, պիտի հավատաս, որ դա էդպես է ու վերջ, որովհետև եթե սկսես խորանալ, ոչնչի չես հասնի, կհանգես նրան, որ ավելի լավ է չմտածել դրա մասին ու շարունակել հավատալ ու անվանել երևույթը էնպես, ոնց անվանել ես մտածելուց առաջ:

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (28.03.2010), Կարապետ (29.06.2010), Շինարար (28.03.2010)

  4. #3
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ: Նկատի ունեմ, որ կյանքում երևույթներ կան, որ պիտի հավատաս կամ ընդունես առանց մանրամասնությունների մեջ խորանալու, պիտի հավատաս, որ դա էդպես է ու վերջ, որովհետև եթե սկսես խորանալ, ոչնչի չես հասնի, կհանգես նրան, որ ավելի լավ է չմտածել դրա մասին ու շարունակել հավատալ ու անվանել երևույթը էնպես, ոնց անվանել ես մտածելուց առաջ:
    Կան, բայց ոչ այս դեպքում..


  5. #4
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Կան, բայց ոչ այս դեպքում..
    Ախր ինչի՞ ոչ հենց այս դեպքի համար:
    Լավ Վիստ ջան, ասելս ոչ թե նա է, որ ինչ-որ բան քեզ ապացուցեմ, այլ ասեմ, որ չարժե էդ «կուրորեն հավատալով» ծիծաղել մեր վրա, մենք բոլորս էլ ինչ-որ բանի կուրորեն հավատում ենք, եթե չենք հավատում Աստծուն, կարողա հավատում ենք, որ թեկուզ պարզ օրինակ` «լավ օրեր կգան» կամ «մի օր երջանիկ կլինենք» կամ սրա պես հազար ու մի այլ բաներ (այդ թվում նաև շատ ավելի լուրջ հասկացություններ):

    Եվ դու պատկերացրու, եթե ինչ-որ մեկը փորձի էն ամենի վրա, ինչին որ դու հավատում ես` ծիծաղել, դու կըմբոստանաս, եթե չհակառակվես էլ, գոնե քեզ մի փոքր վիրավորված կզգաս: Ասում եմ, որ հենց թեկուզ` Հիսուս Քրիստոսի անունը փոքրատառ գրելուց առաջ մտածես, որ կան մարդիկ, որ նրան հավատում են ու եթե Հ.Ք.-ն նույնիսկ Աստծո որդի էլ չի, հաստատ Ինքը Իր փիլիսոփայությամբ ու Իր մարդկային արժեքներով արժանի ա մեծատառով գրվելուն:
    Վերջին խմբագրող՝ Դատարկություն: 28.03.2010, 15:47:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (29.03.2010), Tig (29.03.2010), Vook (28.03.2010), Կարապետ (29.06.2010), Շինարար (28.03.2010)

  7. #5
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր ինչի՞ ոչ հենց այս դեպքի համար:
    Լավ Վիստ ջան, ասելս ոչ թե նա է, որ ինչ որ բան քեզ ապացուցեմ, այլ ասեմ, որ չարժե էդ «կուրորեն հավատալով» ծիծաղել մեր վրա, մենք բոլորս էլ ինչ-որ բանի կուրորեն հավատում ենք, եթե չենք հավատում Աստծուն, կարողա հավատում ենք, որ թեկուզ պարզ օրինակ` «լավ օրեր կգան» կամ «մի օր երջանիկ կլինենք» կամ սրա պես հազար ու մի այլ բաներ:

    Եվ դու պատկերացրու, եթե ինչ-որ մեկը փորձի էն ամենի վրա, ինչին որ դու հավատում ես, ծիծաղել, դու կըմբոստանաս, եթե չհակառակվես էլ, գոնե քեզ մի փոքր վիրավորված կզգաս: Ասում եմ, որ հենց թեկուզ` Հիսուս Քրիստոսի անունը փոքրատառ գրելուց առաջ մտածես, որ կան մարդիկ, որ նրան հավատում են ու եթե Հ.Ք.-ն նույնիսկ Աստծո որդի էլ չի, հաստատ Ինքը Իր փիլիսոփայությամբ ու Իր մարդկային արժեքներով արժանի ա մեծատառով գրվելուն:
    Ըհը, վիրավորեցի և ՀՔ-ին, և որոշ մարդկանց. տեսնենք հետս մի բան կլինի, թե՞ չէ. (Կարապետի գրառմանը պատասխան)

    Իսկ ընդհանրապես, հավատալ, որ լավ օրեր կգան, ավելի հավանական է, քան հավատալ մի բանի, որն ուղղակի վերացական է, անտեսանելի ու ստեղծված է մարդկանց հույս, եսիմ ինչ հավատ ու նման բաներ ներշնչելու համար:

    Չգիտեմ ինչիա արժանի, բայց որ իմ համար նա աստված կամ աստծո որդի չի, դա հաստատ:


  8. #6
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըհը, վիրավորեցի և ՀՔ-ին, և որոշ մարդկանց. տեսնենք հետս մի բան կլինի, թե՞ չէ. (Կարապետի գրառմանը պատասխան)

    Իսկ ընդհանրապես, հավատալ, որ լավ օրեր կգան, ավելի հավանական է, քան հավատալ մի բանի, որն ուղղակի վերացական է, անտեսանելի ու ստեղծված է մարդկանց հույս, եսիմ ինչ հավատ ու նման բաներ ներշնչելու համար:

    Չգիտեմ ինչիա արժանի, բայց որ իմ համար նա աստված կամ աստծո որդի չի, դա հաստատ:
    Ես քեզ չեմ էլ խնդրում ու ապացուցում, որ հավատաս, ես պարզապես ուզում էի ասեմ, որ արժե հարգել, կամ գոնե զսպվածություն ցուցաբերել ուրիշների արժեքների նկատմամբ, մանավանդ, եթե էդ արժեքը հանդիսանում է էն կրոնի հիմքերից մեկը, որին հաստատ քեզ շրջապատող, քեզ հարազատ մարդկանց մի մասը հավատումա

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (28.03.2010), Դեկադա (28.03.2010), Շինարար (28.03.2010)

  10. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես քեզ չեմ էլ խնդրում ու ապացուցում, որ հավատաս, ես պարզապես ուզում էի ասեմ, որ արժե հարգել, կամ գոնե զսպվածություն ցուցաբերել ուրիշների արժեքների նկատմամբ, մանավանդ, եթե էդ արժեքը հանդիսանում է էն կրոնի հիմքերից մեկը, որին հաստատ քեզ շրջապատող, քեզ հարազատ մարդկանց մի մասը հավատումա
    Այստեղ մի հետաքրիր դեպք հիշատակեմ: Սիրիայում, էն վետերանների նման ա ստացվում, որ ասում ա՝ հիշում եմ, պատերազմի ժամանակ, ինչևէ, Սիրիայում ես ու ընկերս սովորություն ունեինք գրպանի Աստվածաշունչ ձեռքներիս պահելու, մի անգամ մի մոլի հավատացյալ արաբ, դավանանքով՝ մուսուլման ալավի, խնդրեց Աստվածաշունչը, որ նայի, փոխանցեցի, վերցրեց, համբուրեց կազմը, բացեց ու սկսեց ուսումնասիրել… Ես ու ընկերս զգացված էինք մինչև հոգու խորքը, մենք նվիրյալ հավատացյալ չէինք, Աստվածաշունչը մեզ մոտ պահելը երևի մեր կողմից մուսուլմանական երկրում ենթագիտակցորեն պաշտպանական ռեակցիա էր, ընդամենը, մենք չէինք սպասում, որ մուսուլմանը համբուրի մեր Սուրբ Գիրքը, սակայն սեփական արժեքների հանդեպ օտարի հարգալից վերաբերմունքը իհարկե չէր կարող չշոյել մեր զգացմունքները: Դրանից հետո մզկիթ այցելելիս առանձին սիրով ու հարգանքով էինք կատարում մզկիթ մտնելիս կոշիկները հանելու ու լվացվելու ծեսերը: Դիմացինի արժեքները հարգելը նրբանկատության հարց է նախ և առաջ, Հիսուս Քրիստոսի մասին, ոչ երբեք ՀՔ-ի, հարգալից պետք է խոսել ոչ թե նրա համար, որ հանկարծ Աստված չպատժի, այլ նրա համար, որ Հիսուս Քրիստոսը միլիարդավոր մարդկանց համար բարձրագույն արժեք է, սրբություն անկախ նրանից՝ մոլորված են այդ մարդիկ, թե ճշմարիտ ուղու վրա են: Սա իմ կարծիքն է: Իմ լավ բարեկամ Սառհ Սալման ալ-Հոմսիի ականջն էլ կանչի:

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (28.03.2010), Rammstein (28.03.2010), Sagittarius (28.03.2010), Tig (29.03.2010), Դատարկություն (28.03.2010)

  12. #8
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես քեզ չեմ էլ խնդրում ու ապացուցում, որ հավատաս, ես պարզապես ուզում էի ասեմ, որ արժե հարգել, կամ գոնե զսպվածություն ցուցաբերել ուրիշների արժեքների նկատմամբ, մանավանդ, եթե էդ արժեքը հանդիսանում է էն կրոնի հիմքերից մեկը, որին հաստատ քեզ շրջապատող, քեզ հարազատ մարդկանց մի մասը հավատումա
    ՈՒրեմն թող ուրիշներն «իրենցից դուրս» բաներ չհորինեն, չհորինեն իրենց աստծո վատ ու լավ կողմերը, նրա բնավորության գծերը, նրա վարվելակերպը տարբեր իրավիճակներում.. որ հավատքն էլ հարգվի, ոչ թե ասվի «եթե վիրավորես աստծո որդուն, ուրեմն շատ վատ վերջ կունենաս»...
    Ի՞նչ գիտեք ՀՔ-ի մասին:
    Երևի իմ մասին ավելի շատ բան գիտեք..

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Այստեղ մի հետաքրիր դեպք հիշատակեմ: Սիրիայում, էն վետերանների նման ա ստացվում, որ ասում ա՝ հիշում եմ, պատերազմի ժամանակ, ինչևէ, Սիրիայում ես ու ընկերս սովորություն ունեինք գրպանի Աստվածաշունչ ձեռքներիս պահելու, մի անգամ մի մոլի հավատացյալ արաբ, դավանանքով՝ մուսուլման ալավի, խնդրեց Աստվածաշունչը, որ նայի, փոխանցեցի, վերցրեց, համբուրեց կազմը, բացեց ու սկսեց ուսումնասիրել… Ես ու ընկերս զգացված էինք մինչև հոգու խորքը, մենք նվիրյալ հավատացյալ չէինք, Աստվածաշունչը մեզ մոտ պահելը երևի մեր կողմից մուսուլմանական երկրում ենթագիտակցորեն պաշտպանական ռեակցիա էր, ընդամենը, մենք չէինք սպասում, որ մուսուլմանը համբուրի մեր Սուրբ Գիրքը, սակայն սեփական արժեքների հանդեպ օտարի հարգալից վերաբերմունքը իհարկե չէր կարող չշոյել մեր զգացմունքները: Դրանից հետո մզկիթ այցելելիս առանձին սիրով ու հարգանքով էինք կատարում մզկիթ մտնելիս կոշիկները հանելու ու լվացվելու ծեսերը: Դիմացինի արժեքները հարգելը նրբանկատության հարց է նախ և առաջ, Հիսուս Քրիստոսի մասին, ոչ երբեք ՀՔ-ի, հարգալից պետք է խոսել ոչ թե նրա համար, որ հանկարծ Աստված չպատժի, այլ նրա համար, որ Հիսուս Քրիստոսը միլիարդավոր մարդկանց համար բարձրագույն արժեք է, սրբություն անկախ նրանից՝ մոլորված են այդ մարդիկ, թե ճշմարիտ ուղու վրա են: Սա իմ կարծիքն է: Իմ լավ բարեկամ Սառհ Սալման ալ-Հոմսիի ականջն էլ կանչի:
    Ճիշտ է, էական ինչ-որ բան չի փոխում, բայց չքրիստոնյաներն ավելի շատ են:
    ՀԳ Բարեհաջող հասանք գործի:
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 28.03.2010, 17:26:


  13. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Հրեական լեգենդի հերոսը։ Որը իբր իր արյունը տվեց հանուն մարդկության, ըստ իս լրիվ անիմաստ։ Մեկ է Երկիր մոլորակը մարդիկ ոնց դժոխք էին սարքում, նույն կերպ շարունակում են դժոխք սարքել։ Մարդկանց մի մասը Երկիր մոլորակի զավակներն են, իսկ մյուս մասն էլ եկվորներ են, բայց բոլորն էլ ուրացել են իրենց սկզբնաղբյուրները, ու սկսել են պաշտել իրենց կողմից հնարած կերպարներին։ Նպատա՞կը… Երևի թե իրական Աստծու կողմից լքվածության սինդրոմ, կամ արատ, կամ ինչ–որ թերի բան, ծրագրում սբոյներ…
    Si vis pacem, para bellum

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հիսուս Քրիստոս սուպերսթար (հայերեն թարգմանություն)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.07.2011, 00:10
  2. Հիսուս Նազարեթցի Eli, Eli, lema sa bacht hani
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 04.11.2009, 01:33
  3. Հիսուս Քրիստոս սուպերսթար
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 12.08.2008, 17:06
  4. Հիսուս
    Հեղինակ՝ Adam, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.01.2008, 23:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •