Ռուսաստանը նախապատրաստվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը
Բռնցքամարտի Եվրոպայի 2010 թ. առաջնությունը կանցկացվի Մոսկվայի «Մեգասպորտ» մարզապալատում, հունիսի 4-13-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին ՌԻԱ «Նովոստիի» թղթակցին ասել է քաղաքային վարչակազմի աղբյուրներից մեկը: Նրա խոսքերով` Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովն արդեն ստորագրել է առաջնությանը նախապատրաստվելու վերաբերյալ հանձնարարականը:
«Մոսկովյան իշխանությունները ՌԴ սպորտի, տուրիզմի և երիտասարդական քաղաքականության նախարարության, ինչպես նաև ՌԴ բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համատեղ սկսել են նախապատրաստվել Եվրոպայի 2010 թ. բռնցքամարտի առաջնությանը, որը կկայանա «Մեգասպորտում», հունիսի 4-13-ը»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Ավելացնենք, որ անցած տարվա սեպտեմբերին Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիան (EBC) հաստատեց Մոսկվայի հայտը` նրան հռչակելով 2010 թ. մայրցամաքային առաջնության մայրաքաղաք: Ռուսական հայտն ընդունվեց միաձայն, քանի որ, ըստ էության, այլընտրանք չուներ: Այն միակը դարձավ այն բանից հետո, երբ առաջնության կազմակերպման երկրորդ հավակնորդը` Հայաստանը, պաշտոնապես եվրոպական ֆեդերացիային տեղեկացրեց, որ հանում է իր թեկնածությունը:
Ավելացնենք, որ վերջին անգամ Մոսկվան Եվրոպայի առաջնությունը հյուրընկալել է 1963 թ.:
aysor.am



Մեջբերել



Ես բոքս այդքան էլ չեմ նայում բայց շատ տխրեցի այդ խաղի համար
Անկախ ամերիկացի բաքսյոռի խաղից, ի դեպ շատ լավ էր խաղում, ասեմ որ մրցավարը հեչ դուրս չեկավ ոնց որ լրիվ հակառակորդի կողմից լիներ և Արթուրի հարվածները չէր նկատում կամ էլ իրան էր էշի տեղ դրել:



Էջանիշներ