Քննարկում ենք ՀՏ Հայկոին, էս իրա ալբոմներնա`
1.Անցած Էտապ
2.Քուանշ
Քննարկում ենք ՀՏ Հայկոին, էս իրա ալբոմներնա`
1.Անցած Էտապ
2.Քուանշ
ՀՏ Հայկոն, Միշոի հետ` Հայ Ռեփի հիմնադիրներն են:
2-ի Ռեփ կարդալու ոճերն էլ տարբեր են, բայց նրանց միասին կատարումները լսում եմ ավելի մեծ հաճույքով քան առանձին-առանձին:
“Հայ Տղեք” պրոեկտի վերջանալուց հետո, Հայկոն թողարկեց 2 ձայնասկավառակ` “Անցած էտապ” և “Քուանշ”:
Հայկոն իր երգերի մեջ, հիմնական շեշտը դնում ա` թեմաի և իմաստի վրա: Ինքն հենց իր մի շարք երգերի երաժշտության հեղինակն էլ է:
Թվով 2-րդ “Քուանշ” սկանդալային CD-ն, մեկ ամսվա ընթացքում շատ պոպուլյառ դարձավ: Նրանում Հայկոն հիմնականում շոշափում է` Քաղաքականության, «Պոռճերի» և Հայ շոուբիզնեսի մասին թեմաներ:
Շատ համեստ տղա ա Հայկոն, ճանաչված լինելը` իրա համար պատճառ չի եղել իրեն ձևականություններ թույլ տալու, գոռոզ լինելու համար: Սովորական տղա ա, ամեն ֆանատի հետ կարա լրիվ “ախպերական” լինի:
Հայկոն ակտիվ նպաստում է, հայաստանում Ռեփի զարգացմանը: Իր անունով կազմակերպվել է Ռեփ փառատոն, նոր սկսնակ ռեփեռներին բեմում երգելու շանս տալու, իսկ հաղթողին` Հայկոի կողմից երգ / կամ տեսահոլովակ/ ստանալու նպատակով:
Աշխատում է նաև որպես պռոդյուսսեր մի քանի Ռեփեռների հետ, Նկարահանվել է ֆիլմերում:
Հայկոն ու Միշոն հիմնադրեցին Հայկական ռեփը, արեցին հավասար աշխատանք, այդ ոճը զարգացնելու համար… և կարողացան անել այն, ինչը որ չէր ստացվել ու չի ստացվում 99% ուրիշ հայ երգիչների մոտ` Քչացնել ՌԱԲԻԶը հայաստանում, ռաբիզի վրա “նստած” շատ մարդկանց փոխել, անել նենց որ իրանք էլ հետաքրքրվեն Ռեփով..
Նրանց մոտ քիչ թե շատ ստացվեց: Ոչ հայկական ռոքը, ոչ ջազը, ոչ էլ ուրիշ բոլոր ոճերուն կատարողները` չկարողացան տենց անել:
Վերջին խմբագրող՝ masivec: 16.11.2009, 22:16:
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
BOBO (16.11.2009)
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Ungrateful (25.11.2009)
_Հրաչ_ (25.11.2009)
ՀՏ Հայկո - Անցած էտապ
Երգը` 2008 թ. "Անցած էտապ" ալբոմից է, իսկ տեսահոլովակը, դուրս է եկել հենց այսօր:![]()
Վայ Հենոն էլ կա մեջըՀալալա ախպերս
![]()
Վերջին խմբագրող՝ masivec: 26.11.2009, 23:07:
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Ungrateful (26.11.2009), Հենո (27.11.2009)
ՀՏ Հայկո & Reincarnation & Apricota - Բարև երջանկություն
Բառնել ՝ՀՏ Հայկո & Reincarnation & Apricota - Բարև երջանկություն
Վերջին խմբագրող՝ masivec: 05.01.2010, 12:54:
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Ռեփերի բացառիկ հարցազրույցը Bravo.am-ին
Հ.Տ. Հայկոյի թեւերին դաջված է “Երբ որ սաղ էթում են ձախ, ես էտ վաղտ էթում եմ աջ”: Bravo.am-ը ռեփերից պարզել է այս տարվա աջ ու ձախ գնացողներին, հիմա ում է “Քուանշ” ասելու, նրան լուսանկարելիս ականատեսներից մեկն էլ հետաքրքրվեց` “Որբերի” Ավիկը ոնց է: Հայ տղան իր մենահամերգին ռիթմիկ երեւանյան պոեզիա է ներկայացնելու:
Հնարավոր է` մոտակա ժամանակներս հայր դառնամ: 2008-ի ամռանն եմ ամուսնացել, Սյուզի ա անունը:
Գիտեմ, որ շատ բան ունեմ անելու:
Չեմ կարող երկիրս թողնեմ: Lավ բան ասիր, թեմա ունեմ տենց, բայց էդ հետո կասեմ:
Թույլ չեմ տա, որ իմ հարազատները նեղվեն, որ պարապ մնամ:
Չեմ հասկանում էմոներին:
Ռեփ եմ կարդում, որովհետեւ ինձ դզում ա: (Հ.Տ. Հայկո)
- 2010-ին ո՞վ է հասցրել ձախ գնալ:
- Նոր է սկսվել, չեմ ուզում վռազել ու ինչ-որ եզրակացություններ անել: Բայց լավ տարի է լինելու, լավատեսորեն եմ տրամադրված, նոր նախագծեր ունեմ, շատ աշխատանք կա անելու, ինձ թվում է` դա իր պտուղները կտա: Իսկ մարդկանց էլ ցանկանում եմ, որ այս տարի պնդանան, որովհետեւ 2009-ը իմ եւ շատերի համար ծանր տարի էր, չգիտեմ` ինչի հետ էր կապված:
- Ճգնաժա ՞մ ես ապրել:
- Էս ճգնաժամին չեմ հավատում, դա արհեստական բան է: Չէ, հոգեկան ճգնաժամ էլ գրեթե չեմ ունենում, թու-թու-թու: Ստեղծագործող մարդու համար շատ կարեւոր է չսպառվելը: Իմ համար աղետ կլինի, եթե սպառվեմ, հասկանամ, որ էլ ոչ մի բանով պետք չեմ մարդկությանը: Դեռ տենց բան չկա, փառք Աստծո, անընդհատ իդեաներ եմ ունենում, ուղեղս աշխատում է: Գործնականում են ֆինանսական խնդիրներ առաջանում, բայց ամեն ինչ հաղթահարում եմ. կյանքի փորձից եմ հասկացել` մի բան շատ ես ուզում, աշխատում ես, լինում է:
- Քո աջ գնալն ո՞րն է:
- Մարդիկ վախում են նոր բան փորձել: Փորձված թանն են նախընտրում, չեն ուզում իրենց ուզածով ապրեն… Մանր-մունր լիքը թեմաներ կարամ շոշափեմ, ես փորձում եմ ուղղությունը շեղել: Դրա համար եմ ասում` երբ բոլորը ձախ են գնում, ես այդ ժամանակ աջ եմ գնում, փորձում եմ անել դժվարը, նորը, որ ոչ ոք չի փորձել, ու հասկացնել մարդկանց, որ նախիրի նման մի ուղղությամբ չգնան, տարբեր ուղղություններ ընտրեն ու շատ ավելի մեծ հաջողությունների հասնեն:
- Ի՞նչ նորի մասին է խոսքը:
- Նորամուծություններ եմ սիրում, այնպես եմ անում, որ մարդկանց հետաքրքիր լինի իմ ոճը: Չեմ սիրում անշուք բաներ, որոնք մարդկանց ուշադրությունը չեն գրավում: Էդ դեպքում ոնց որ իզուր արած լինես, չնայած` ինձ հետ նման դեպքեր շատ քիչ են եղել. մի բան անելուց առաջ հազար անգամ մտածում եմ:
- Դրա համար ես միայն քո հեղինակած երգերը կատարո՞ւմ:
- Ոճիս շատ քթիմազորեն եմ վերաբերվում. ամեն նոտա պետք է իմ սրտով լինի: Ուրիշից երգ կընդունեմ, եթե ինձ հոգեհարազատ ու համապատասխան լինի: Տենց դեպքեր քիչ են պատահում, ու կարիք էլ չունեմ:
- Նոր երգ ունե՞ս:
- Այս տարի մի քանի նոր երգ եմ ավարտել: Շուտով նոր տեսահոլովակ էլ կլինի. նորահայտ ռեփերի հետ եմ հանդես գալու: Bravo.am-ում պրեմիերան կանենք, այնուհետեւ` հեռուստատեսությամբ: Վերջին երգիս թեման հայերի ծանրությունն է. քաշի հետ կապ չունի: Փորձում եմ ինքս ինձ փոխել ու նույնը պրոպագանդում եմ: Երեւի գարնանը մենահամերգ կտամ, հետո էլ` մարզերում:
- Անցած էտապ երգդ չե՞ն թողնում անցնի:
- Տարիքով մարդկանց շատ մեծ զանգված, որ ռեփ ընդհանրապես չէին լսում, այս երգիս շնորհիվ սկսել են լսել: Իմ համար դա երջանկություն է: Բացասական կարծիքներ էլ եղան. լրիվ ուրիշ ձեւ են հասկացել, իբր պետպատվեր է: Աբսուրդ է, ես էդ ամենը հիշում եմ բարիով, ծանր էր, բայց իմ մանկությունն էր, հիմա էսքան լավացել է երկրի դրությունը, արեւ է…
- Մրցակիցներիցդ ի՞նչ կասես:
- Շատերը, որ ուզում են մտնեն ռեփ ասպարեզ, գալիս դիմում են, ասում, որ մենակ ես կարամ օգնեմ էդ հարցում: Կոնկուրենցիա սիրող մարդ եմ, ուզում եմ շատանան մրցակիցներս: Շատ եմ ուզում, որ ռեփը զարգանա, դրա համար քանակ է պետք:
- Ռեփից բացի ի՞նչ ես լսում:
- Ռոքի մոլի երկրպագու եմ եղել, շատ ռոքեր ընկերներ էլ ունեմ, որ որակյալ երաժշտություն են մատուցում, բայց մնում են անշուք, անդերգրաունդում: Հայաստանի անդերգրաունդում խայտառակ վիճակ է: Իսկ արտասահմանում այդտեղ էլ կարան փող աշխատեն:
- Հայաստանում ռեփով զբաղվելն եկամտաբե՞ր է:
- Կարելի է ասել` այո: Բայց չես համեմատի ռեստորանայինների հետ, որ շատ ավելի մեծ գումարներ է բերում:
“Ռեպը ռիթմիկ երեւանյան պոեզիան ա”. Հ.Տ. Հայկո
- Հայկական ռեփը ուրի՞շ երեւույթ է:
- Շատ է տարբերվում միջազգայինից, լռիվ ուրիշ բան ա: Էդ լավ է, որ տարբերությունը շատ ա, ուրախանում եմ: Հոգու խորքում շատ հայրենասեր մարդ եմ, ուզում եմ ամեն ինչ հայկական լինի, մերը: Ես զարմանում են, որ ուզում են ֆիրմա բաներ անել, ֆիրմա երգ երգել, անգլերեն են երգում: Չեմ հասկանում հայկական շուկայի համար աշխատող անգլերեն երգողներին: Ինչի՞ համար են անում, որ ֆիրմա լսվի երգը:
- Դե ասա` հայկական ռեփը ո՞րն է:
- Արտասահմանում ռափ են ասում, բայց որ ռեպ ենք ասում, հապավումը բացում եմ` ռիթմիկ երեւանյան պոեզիա: Կարող է վաղը Չարենցավանից մեկը երգի, բացի հայկական պոեզիա, իմ երգերում շեշտը դրված է երեւանյան ապրելակերպի վրա: Ոճս ռիթմիկ երեւանյան պոեզիան` ռեպն է: Ռեպի ամենակարեւոր հատկանիշներն են անկեղծությունը, ռիթմի զգացողությունը, երաժշտական ճաշակը, տեմբրը, քրտնաջան աշխատանք ամեն գործում, նպատակասլացություն, ռիսկ, ինչ-որ տեղ էքստրիմ է, լիցքաթափվելու, մտքերդ մարդկանց հասցնելու ամենակարճ ու ամենաարդյունավետ միջոցն է, գաղափարախոսություն ու փիլիսոփայություն է…
- Ես էլ մտածում էի` ռեփից հոգնել էիր, որ սկսեցիր սերիալում նկարահանվել:
- Ռեպը չեմ թողնելու, դերասանությունն էլ էն չի, որ ռեպը թողել, խադավիկություն եմ անում: Ինձ արվեստի մարդ եմ համարում, չգիտեմ` մարդիկ ինչքանով են իմ արածը արվեստ ընդունում: Աշխատում եմ էդ ֆրոնտն էլ զարգացնել, չունեմ դերասանական կրթություն, ինքս ինձ կատարելագործում եմ, ուրիշ վարիանտ չունեմ, շատերը հավանում են:
Սցենարը կարդում եմ, բայց լրիվ իմ բառերով իմպրովիզ եմ անում: Մարդիկ զգում են, որ անկեղծ եմ խաղում: Ուզում եմ թատրոնում ներկայանալ:
- Հ.Տ. Հայկոն ու Միշոն բարիշեցին, բայց ձեր ընդհարման շուրջ խոսակցությունները շարունակվում են:
- Դեռ խոսում են, մարդիկ էլ կան` նոր են իմանում` ինչ ա կատարվել: Ասուլիսի ժամանակ ասել էի` ամեն ինչ ինձնից է սկսվել, մարդիկ սխալ էին հասկացել: Ասել եմ, ամեն ինչ ինձնից է սկսվել, իբր որովհետեւ ես եմ մեղավորը: Ոչ, այդպես եմ ասել, որովհետեւ մարդիկ կային` չգիտեին` ով է առաջինը երգը գրել. ես եմ գրել, հետո Միշոյի պատասխանն է եղել: Լեգենդներ էլ եմ լսել, որ ես Միշոյից ներողություն եմ խնդրել: Նման բան չկա, ես իմ արածներին տեր եմ, պատասխանը տվել եմ, շատ հիմնավոր պատճառներ են եղել, ես ու Միշոն իրար հետ խոսել ու հասկացել ենք: Լեգենդ ա, որ Մասիվում Միշոյին խփել եմ, տենց բան չի եղել: Ոչ մեկս ներողություն չի խնդրել, ոչ էլ անպատվել է: Շատ շուտով մարդկանց պարզ կլինի` ով ով ա: Ես իմ արածների համար չեմ զղչում, ճիշտ քայլեր եմ արել, ով ինչ ուզում ա ասի:
Զրուցեց` Լիլիթ Բաբայանը /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Վերջին խմբագրող՝ masivec: 27.01.2010, 12:25:
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Հայկոյի կենդանի կատարումը, ազգային մրցանակաբաշխոոթյան ժամանակ; ՀՏ Հայկո - Անցած էտապ /ինչ որ Jazz Band-ի հետ, անվանումը չեմ հիշում/:
BOBO (28.03.2010)
BOBO (29.03.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ