Ժողովուրդ ջան, չհասցրեցի կարդամ՝ ֆորումում արդեն գրած է, թե՝ ոչ, բայց կուզեի տեղեկացնեմ, որ www.eurovision-2010.com կայքում ընթանում է քվեարկություն, որի արդյունքներով մեր երկիրը 2-րդն է: Չնչին տարբերությամբ մեզ գերազանցում է Թուրքիան (չնայած ես ինձ համարում եմ շատ թե քիչ հայրենասեր, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով նրանց երգը լավագույնն է): Ամեն դեպքում վերոնշյալ կայքում ես, բնականաբար, քվեարկել եմ մեր երկրի օգտին եւ նույնը կոչ եմ անում ֆորումի բոլոր մասնակիցներին:
Տվյալ գրառումը կատարելու պահին Հայաստանի եւ Թուրքիայի օգտին գրանցված ձայների տարբերությունը կազմում էր 125 միավոր:
Էջանիշներ