User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 204 հատից

Թեմա: Ամուսնական դավաճանություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու՞մ է տղամարդու դավաճանության գաղտնիքը.ինչու՞մ է կնոջ դավաճանության գաղտնիքը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ես երբեմն կնոջս դավաճանելու եմ ու գնամ մենակ ադիբուդի ուտեմ
    Հիմա դրան ադի-բուդի ուտել են ասու՞մ, Չուկ:

    Բուդի մոմենտը հասկանում եմ, ադի-ն գլուխս չի մտնում թե ոնց ես ուտելու:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (21.03.2010), Kita (22.03.2010), Mephistopheles (22.03.2010), Հայկօ (21.03.2010), Մարկիզ (22.03.2010)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. ինչու՞մ է տղամարդու դավաճանության գաղտնիքը.ինչու՞մ է կնոջ դավաճանության գաղտնիքը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա դրան ադի-բուդի ուտել են ասու՞մ, Չուկ:

    Բուդի մոմենտը հասկանում եմ, ադի-ն գլուխս չի մտնում թե ոնց ես ուտելու:
    Էս Տրիբուն ձյան հումոր ունի, աշխարհը չունի է... թույլատրեք ձեր առջև հանել և նորից դնել գլխարկս

    Այսուհանդերձ կարծում եմ, որ սրամտություններ գրելուց առաջ մտածելը ոչ մեկին չի խանգարի, ու պիտի տեղեկացնեմ, որ ադիբուդի ուտելը դժբախտաբար ոչ միայն ուղիղ իմաստով էր գրված, այլև ամենայն ու լրջությամբ, անկեղծությամբ:

    Խնդիրն այն է, ձյաձս, որ դավաճանություն գաղափարը շատ հեղհեղուկ հասկացություն է: Մեկի համար կարող է դավաճանություն լինի ամուսնու (կնոջ) սեռական կապը այլ անձնավորության հետ, առանց պատճառների մեջ խորանալու, առանց զգացմունքի առկայության, մյուսի համար (կամ մյուս միջավայրում) դավաճանություն կարող է համարվել ամուսնու (կնոջ) սիրային, զգացմունքային կապը այլ մարդու հետ (առանց սեռակտի ուղեկցության), երրորդ դեպքում՝ այս երկուսի համատեղումը, չորրորդ դեպքում ինչ-որ մի գործողության, որն ընտանիքում ընդունված է համատեղ անել, միայնակ ու գաղտնի անելը, օրինակ՝ ադիբուդի ուտելը, եթե նրանց ընտանիքում եղել է մի այդպիսի սովորություն մշտապես միասին ադիբուդի ուտել, և եթե հանկարծ ամուսինը (կինը) իր կնոջից (ամուսնուց) գաղտնի այլ կնոջ (տղամարդու) հետ գաղտնի գնում է ադիբուդի ուտելու (գռեհկություն է այս տերմինի բացատրությունը գտնելու համար բուդ անվանել կնոջ (աղջկա) գեղանի ոտքերը), ապա որոշ դեպքերում դա իրապես կարող է համարվել դավաճանության, կախված ընտանիքի դրվածքից, միջավայրից, սովորույթներից և այլն:

    Ի վերջո շատերը դավաճանություն ասելով հասկանում են ինչ-որ նախապաշարումներից եկող հանգամանքներ: Ի վերջո սույն թեմայում զգացմունքային ու ոչինչ չասող պնդումները գերակշռում են առողջ բանականությունը, և երբ ինչ-որ մեկը դավաճանող ամուսնուն (կնոջը) համեմատում է անասունի հետ, մյուսը վերացական գրառումներ անում, որ պիտի միմյանց լավ ճանաչեն նոր ամուսնան, երրորդը պնդում, որ եթե ամուսինը կնոջ չի դավաճանում (լևի չի գնում) ուրեմն իր հետ մի բան այն չէ, ահա այս զգացմունքային տարափի ֆոնի վրա ինձ անկեղծորեն հետաքրքրում է մարդկանց վերաբերմունքը իմ թաքուն ադիբուդի ուտելուն

    Ի դեպ այն պնդման մասին, որ իբր պետք է լավ ճանաչեն, նոր ամուսնան, ուզում եմ այդ պնդման հեղինակին հարց հղել. իսկ ինչպես եք վերաբերվում հայկական ադաթներին, մասնավորապես կարմիր խնձորին, չէ որ եթե այդ ադաթը պահպանվում է, ապա զույգն իրար ճանաչելու հնարավորությունից զրկվում է, ինչը կարող է հանգեցնել դավաճանության, իսկ մյուս կողմից եթե չեն պահպանում, ապա ու՜ր մնաց մեր մարդկությունը, արդեն անասուն ենք՝ մեր բնազդներին տրվող:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (22.03.2010), Jarre (21.03.2010), Sagittarius (21.03.2010), Yevuk (23.03.2010), Արևածագ (21.03.2010), Ներսես_AM (21.03.2010), Ֆոտոն (21.03.2010)

  5. #3
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնական դավաճանություն

    Բարդ խնդիր է գտնել մեկին, ով կյանքի այլևայլ երևույթների ու արժեքների նկատմամբ կունենա գրեթե նույն վերաբերմունքը, ինչպիսին որ քոնն է: Որովհետև հաջող ամուսնությունը ոչ թե իրար, այլ նույն ուղղությամբ նայող մարդկանց համակեցությունն է: Հայտնագործություն չեմ անի, եթե գրեմ, որ ովքեր վաղ տարիքում բաց են թողնում «թունդ» սիրահարվածությամբ ամուսնանալու հնարավորությունը, տարիքն առաջանալու հետ ավելի դժվարությամբ են գնում «վզին» ամուսնական «լուծ» կրելուն: Բայց դառնանք «մենակ ադի- բուդի ուտելուն»: Իմ կարծիքով, կարելի է համաձայնության գալ այն կատեգորիաների մասին, որ ընտանիքի անքակտելի հիմքն են. սեռական հավատարմությունը միմյանց հանդեպ, երեխաների ու ծնողների նկատմամբ վերաբերմունքը: Մնացած հարցերում կարելի է միմյաց փոքր ազատություններ շնորհել: Մանավանդ, շատ հաճախ է պատահում , որ նույնիսկ մեկը քաղցր ադի- բուդի է սիրում, մյուսը՝ աղի:
    Եվ ուզում եմ ասել կանանց լսարանին. երբեք չփորձեք ձեզնով լցնել տղամարդու ողջ կյանքը: Նա ազատություններ պիտի ունենա՝ սիրելի ավտոմեքենային նվիրվելու, ընկերների հետ՝ խմելու, ձկնորսության կամ որսի գնալու և այլն: Դրանց պատճառավ չի կարելի փնթփնթալ, էլ չեմ ասում՝ տեսարաններ սարքել:
    Անցյալ տարի այնպես ստացվեց, որ ամուսինս մենակ գնաց հանգստանալու: Այս տարի հայտարարեց. «Առանց քեզ էդ հանգստյան տունը ոնց որ չարչարանքի տուն լիներ»:
    Կապուտիկյանը տողեր ունի. «...Նրա համար է աշխարհում, Վանդակը միշտ վանում թռչնին, որ դռները փա՜կ են պահում...»: Մի խոսքով, երբ ես հիմա ֆորումում գրառում եմ անում, իսկ ամուսինս կինո է նայում, կարծում եմ՝ մենք իրար չենք դավաճանում:

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դառնանք «մենակ ադի- բուդի ուտելուն»: Իմ կարծիքով, կարելի է համաձայնության գալ այն կատեգորիաների մասին, որ ընտանիքի անքակտելի հիմքն են...
    Մեջբերել եմ այսքանը, որովհետև համաձայնությունների դաշտը ամեն մի կոնկրետ դեպքում, կախված բազում հանգամանքներից, սկսած միջավայրից, ապրած երկրից, ընտանեկան սովորույթներից և այլնից կարող են տարբեր լինել: Մի տեղ դա կարող է լինել ուրիշի հետ սեռական հարաբերություն չունենալը, մեկ այլ տեղում՝ առանց տեղեկացնելու սեռական հարաբերություն չունենալը, ուրիշ տեղ՝ իսկապես ադիբուդի առանձին չուտելը: Այլ կերպ ասած կոնկրետ անձանց հարաբերությունների մեջ չմտնենք ու չորոշենք, նրանց որոշումները լա՞վն են, թե՞ վատը: Եթե ինչ-որ մի ընտանիքում համաձայնության են եկել ադիբուդիի հարցում, հարգենք նրանց:

    Հետևաբար այդ կոնկրետ սահմանումները թողնենք մի կողմ ու գանք ընդհանուր «համաձայնություն» գաղափարին:
    Ցանկացած համաձայնություն, պայման, ունի մի շատ հետաքրքրիր առանձնահատկություն. այն կարող է կամա կամ ակամա խախտվել, ու պետք է հասկանալ, որ միշտ չէ, որ պայմանի խախտումը «աշխարհի վերջն է»:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 21.03.2010, 23:36:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (22.03.2010)

  8. #5
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեջբերել եմ այսքանը, որովհետև համաձայնությունների դաշտը ամեն մի կոնկրետ դեպքում, կախված բազում հանգամանքներից, սկսած միջավայրից, ապրած երկրից, ընտանեկան սովորույթներից և այլնից կարող են տարբեր լինել: Մի տեղ դա կարող է լինել ուրիշի հետ սեռական հարաբերություն չունենալը, մեկ այլ տեղում՝ առանց տեղեկացնելու սեռական հարաբերություն չունենալը, ուրիշ տեղ՝ իսկապես ադիբուդի առանձին չուտելը: Այլ կերպ ասած կոնկրետ անձանց հարաբերությունների մեջ չմտնենք ու չորոշենք, նրանց որոշումները լա՞վն են, թե՞ վատը: Եթե ինչ-որ մի ընտանիքում համաձայնության են եկել ադիբուդիի հարցում, հարգենք նրանց:

    Հետևաբար այդ կոնկրետ սահմանումները թողնենք մի կողմ ու գանք ընդհանուր «համաձայնություն» գաղափարին:
    Ցանկացած համաձայնություն, պայման, ունի մի շատ հետաքրքրիր առանձնահատկություն. այն կարող է կամա կամ ակամա խախտվել, ու պետք է հասկանալ, որ միշտ չէ, որ պայմանի խախտումը «աշխարհի վերջն է»:
    Դրա համար իրատես մարդիկ հնարել են «ամուսնական համաձայնագիրը»՝ брачный контракт: Ամուսնացողներն իրավաբանների օգնությամբ ձևավորում են միմյանց նկատմամբ իրավունքներն ու պարտականությունները, նշում, դրանք խախտելու դեպքում, պատասխանատվության չափը: Իհարկե, մեր իրականության մեջ դա շատ երկար դեռ չի արմատավորվի, որովհետև մենք ամուսնանալիս երազանքների գրկում ենք՝ հավերժ սիրո ու հավատարմության ակնկալիքով: Ուղղակի հետո արդեն կարելի է բանավոր պայմանանվորվել իրար հետ, թե ի՞նչն է երկուսին էլ անթույլատրելի, որ պարագայում է «վերջը»: Եթե պայմանավորվածությամբ վերջը հասնելու է բառացիորեն մենակ ադի - բուդի ուտելուց, քանի մարդիկ դիտմամբ չեն ուզում խորտակել ընտանիքը, երկուստեք պիտի զերծ մնան դրանից:
    Իսկ եթե հանկարծ չեն պայմանանվորվել, ու մեկն արդեն կերե՞լ է ադի- բուդին: Բազմաթիվ օրինակներ կան, որ տղամարդկանց դա հաճախ ներվում է, իսկ կանանց՝ հազվադեպ: Ըստ իս՝ մի անգամից ավելի չի կարելի ներել:
    Համ էլ, ա'յ տղամարդիկ, եթե իրավիճակն այնպես է դասավորվել, որ մենակ պիտի ուտեք այդ զիբիլը, գոնե այնպես արեք, որ ձեր կինը հաստատ չիմանա դրա մասին:

  9. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար իրատես մարդիկ հնարել են «ամուսնական համաձայնագիրը»՝ брачный контракт: Ամուսնացողներն իրավաբանների օգնությամբ ձևավորում են միմյանց նկատմամբ իրավունքներն ու պարտականությունները, նշում, դրանք խախտելու դեպքում, պատասխանատվության չափը: Իհարկե, մեր իրականության մեջ դա շատ երկար դեռ չի արմատավորվի, որովհետև մենք ամուսնանալիս երազանքների գրկում ենք՝ հավերժ սիրո ու հավատարմության ակնկալիքով: Ուղղակի հետո արդեն կարելի է բանավոր պայմանանվորվել իրար հետ, թե ի՞նչն է երկուսին էլ անթույլատրելի, որ պարագայում է «վերջը»: Եթե պայմանավորվածությամբ վերջը հասնելու է բառացիորեն մենակ ադի - բուդի ուտելուց, քանի մարդիկ դիտմամբ չեն ուզում խորտակել ընտանիքը, երկուստեք պիտի զերծ մնան դրանից:
    Էլի ասեմ
    Ցանկացած համաձայնագիր, պայման, ունի մի հետաքրքիր առանձնահատկություն. այն կամա կամ ակամա կարող է խախտվել, բայց միշտ չէ, որ դա «աշխարհի վերջն է»:

    Այլ կերպ ասեմ. դիցուք A-ն խախտել է այդ ամուսնական համաձայնագիրը, B-ն ի՞նչ անի. միանգամից բաժանվի՞, կրակի՞ A-ի ճակատին, գնա ինքնասպա՞ն լինի: Ես չեմ հերքում, որ կախված հանգամանքներից այս տարբերակներից որևէ մեկի կիրառումն արդարացված է: Բայց շատ ավելի հավանական է, որ բազմաթիվ այլ հանգամանքներ հաշվի առնելով պետք է ավելի «թեթև նայել», մտածել ապագայի, մասնավորապես երեխեքի մասին, անցնել առաջ, շարունակել բնականոն կյանքը: Դավաճանությունը լավ բան չի, նորից եմ ասում, բայց միշտ չի, որ դա աշխարհի վերջն ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #7
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնական դավաճանություն

    Երկար ժամանակ խուսափում էի գրառում կատարել այս թեմայում՝ դավաճանության մասին իմ պատկերացումները լրիվ ուրիշ են: Անձամբ ես դավաճանություն (ուշադրություն դարձրեք բառի վրա) համարում եմ ոչ թե սեռական ակտը (կամ, ասենք, համբուրվելը, միասին կինո գնալը և այլն) ուրիշ մարդու հետ, այլ այդ ամենը՝ խաբելու ու մեջքի ետևում անելու կոնտեքստում:
    Հասկանում եմ, որ շատ մորալիստներ հիմա վեր կթռնեն, որ քննադատեն իմ տեսանկյունը: Այդ մարդկանց աչքն ավելի ուժեղ «ծակելու» համար ասեմ, որ «ազատ սիրո» հիպպիական գաղափարին եմ հավատում ու բավականին քննադատաբար (սովորաբար՝ նաև անողոքաբար սարկաստիկ ու ծաղրական) եմ տրամադրված սեքսուալ բնույթի տաբուների ու այդ տաբուներին հետևողների նկատմամբ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. #8
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնական դավաճանություն

    Ճիշտն ասած առհասարակ դավաճանություն ասվածն ինձ համար փոքր ինչ անհասկանալի է,ինչը կարող է ինձ համար դավաճանություն համարվել?երևի թե չկա նման բան ինձ համար,չէ խնդիրը նրանում չէ որ պատրաստ եմ ամեն ինչ ներել...Ամուսինս ուշ է վերադարձել տուն.1դեպքն է ,2 ըդ կամ դա լինում է հազարից մեկ...ինչ անենք ընկերների հետ հազարից մեկ լավ ժամանակ է անց կացնում,նա դրա իրավունքն ունի...Իսկ այ երբ նա օրերով տաբը չգիշերի,երբ գիշերներս լուսացնեմ նրան սպասելով,երբ զգամ,որ նա աշխատանքից հետո առանձնապես տուն չի շտապում'պարզապես գրկելու ինձ,երբ նրա աչքերում էլ չտեսնեմ այն կրակը ինձ նայելիս,այ այդ ժամանակ ձեռքերս կլվանամ ու կգնամ,ես ինձ դավաճանված չեմ համարի,ինձ համար նման բան չկա,պարզապես կհասկանամ,որ էլ պետք չեմ նրան ,որ չեմ կարողանում նրան երջանկացնել ,բավարարել և ով գիտե գուցեև ես եմ մեղավորը...Աղջիկներ եկեք խոստովանենք ,որ տղամարդը չի կարող մեզ խաբել,եթե մենք ինքներս չուզենք,չկա մի կին ով հոգու խորքում չզգա դա...
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  12. #9
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկար ժամանակ խուսափում էի գրառում կատարել այս թեմայում՝ դավաճանության մասին իմ պատկերացումները լրիվ ուրիշ են: Անձամբ ես դավաճանություն (ուշադրություն դարձրեք բառի վրա) համարում եմ ոչ թե սեռական ակտը (կամ, ասենք, համբուրվելը, միասին կինո գնալը և այլն) ուրիշ մարդու հետ, այլ այդ ամենը՝ խաբելու ու մեջքի ետևում անելու կոնտեքստում:
    Հասկանում եմ, որ շատ մորալիստներ հիմա վեր կթռնեն, որ քննադատեն իմ տեսանկյունը: Այդ մարդկանց աչքն ավելի ուժեղ «ծակելու» համար ասեմ, որ «ազատ սիրո» հիպպիական գաղափարին եմ հավատում ու բավականին քննադատաբար (սովորաբար՝ նաև անողոքաբար սարկաստիկ ու ծաղրական) եմ տրամադրված սեքսուալ բնույթի տաբուների ու այդ տաբուներին հետևողների նկատմամբ:
    Թեև իմ համար դժվար պատկերացնելի, բայց լրիվ բարոյական տեսակետ ա՝ եթե դու էլ զույգդ էլ դեմ չեք, ապա դավաճանություն չի:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (22.03.2010), Ներսես_AM (22.03.2010)

  14. #10
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկար ժամանակ խուսափում էի գրառում կատարել այս թեմայում՝ դավաճանության մասին իմ պատկերացումները լրիվ ուրիշ են: Անձամբ ես դավաճանություն (ուշադրություն դարձրեք բառի վրա) համարում եմ ոչ թե սեռական ակտը (կամ, ասենք, համբուրվելը, միասին կինո գնալը և այլն) ուրիշ մարդու հետ, այլ այդ ամենը՝ խաբելու ու մեջքի ետևում անելու կոնտեքստում:
    Հասկանում եմ, որ շատ մորալիստներ հիմա վեր կթռնեն, որ քննադատեն իմ տեսանկյունը: Այդ մարդկանց աչքն ավելի ուժեղ «ծակելու» համար ասեմ, որ «ազատ սիրո» հիպպիական գաղափարին եմ հավատում ու բավականին քննադատաբար (սովորաբար՝ նաև անողոքաբար սարկաստիկ ու ծաղրական) եմ տրամադրված սեքսուալ բնույթի տաբուների ու այդ տաբուներին հետևողների նկատմամբ:
    Ապեր, էդ թաքցնելը նրա համարա, որ դիմացինը չնեղվի, չվիրավորվի և այլն: Իսկ եթե դիմացինի զգացումները ընդհանրապես ոչ մեկի մրգին չեն, ապա հենց տենց էլ անում են` Կնիկ? Արի դուռը փակի, ես գնում եմ կայֆավատի, էգուց կերևամ...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (22.03.2010)

  16. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ամուսնական դավաճանություն

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկար ժամանակ խուսափում էի գրառում կատարել այս թեմայում՝ դավաճանության մասին իմ պատկերացումները լրիվ ուրիշ են: Անձամբ ես դավաճանություն (ուշադրություն դարձրեք բառի վրա) համարում եմ ոչ թե սեռական ակտը (կամ, ասենք, համբուրվելը, միասին կինո գնալը և այլն) ուրիշ մարդու հետ, այլ այդ ամենը՝ խաբելու ու մեջքի ետևում անելու կոնտեքստում:
    Հասկանում եմ, որ շատ մորալիստներ հիմա վեր կթռնեն, որ քննադատեն իմ տեսանկյունը: Այդ մարդկանց աչքն ավելի ուժեղ «ծակելու» համար ասեմ, որ «ազատ սիրո» հիպպիական գաղափարին եմ հավատում ու բավականին քննադատաբար (սովորաբար՝ նաև անողոքաբար սարկաստիկ ու ծաղրական) եմ տրամադրված սեքսուալ բնույթի տաբուների ու այդ տաբուներին հետևողների նկատմամբ:
    Այ հենց սրա համար էլ գրառումներիցս մեկում գրել էի, որ «դավաճանություն» հասկացությունը շատ հեղհեղուկ բան ա:
    Ամեն մի աշխարհայացքի տեր, ամեն կոնկրետ միջավայրին պատկանողի համար դա կարող է լրիվ ուրիշ լինել:
    Իմ չարչրկված ադիբուդիի տեսությունը դրա վառ օրինակներից է. իսկապես կան ընտանիքներ, որոնցում ամուսնու կամ կնոջ միայնակ արած գործողությունը, կամ ինչ-որ ընկերոջ (հատկապես հակառակ սեռի) հետ ինչ-որ միջոցառման թաքուն գնալն ինտերպրետացվում ա որպես դավաճանություն:

    Օրինակ իմ համար քո տեսակետը լրիվ ընդունելի ա, ու կապ չունի, ինքս այդ տեսակետը կրու՞մ եմ, թե՞ ոչ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (22.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջին ամուսնական գիշեր
    Հեղինակ՝ rolex, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 302
    Վերջինը: 04.06.2014, 18:38
  2. Նախասեռական ամուսնական հարաբերություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 23
    Վերջինը: 29.10.2008, 14:04
  3. Ամուսնական անհավատարմության և ամուսնալուծությունների դրդապատճառները
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 21
    Վերջինը: 08.08.2008, 11:56
  4. Ամուսնական հարաբերություններ
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 17.11.2007, 22:44

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •