Մարտի 17-ի երեկոյան Երեւանի Հերացի փողոցում 311 ՕՕ 11 պետհամարանիշի «Շեւրոլե» մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել 43-ամյա մի քաղաքացու, որը տեղում մահացել է: Մեքենան վրաերթից հետո դիմել է փախուստի: Նշենք, որ «Շեւրոլեն» ուղղակի տրորել անցել է քաղաքացու վրայով:
Վրաերթի ենթարկած մեքենան պատկանում է «Արփա Սեւան» ընկերությանը, որն իր հերթին պատկանում է իշխող հանրապետական կուսակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին: Տեղեկություններ կան, որ վրաերթի ժամանակ Հակոբ Հակոբյանը եղել է մեքենայում, սակայն այս տեղեկության հավաստիությունը դեռ պարզվում է:
Ինքը` պատգամավորը հերքել է այս տեղեկությունը, նշելով, որ նույնիսկ «Շեւրոլեի» վարորդը մեղք չունի: Նրա ներկայացմամբ, քաղաքացուն հարվածել է մեծ արագությամբ ընթացող մի «Ջիպ», որի արդյունքում նա հայտնվել է «Շեւրոլեի» անիվների տակ:
Էջանիշներ