Շանթով հաղորդումը նայելուց հետո հայտարարում եմ. եթե էդ կոմիտասն է մեր Եկեղեցին ներկայացնողը, ապա ես հրաժարվում եմ այդ Եկեղեցուց:
Շանթով հաղորդումը նայելուց հետո հայտարարում եմ. եթե էդ կոմիտասն է մեր Եկեղեցին ներկայացնողը, ապա ես հրաժարվում եմ այդ Եկեղեցուց:
Ոչ մի բան չենք կարող անել։ Քանի մի ահռելի տգետ զանգված կա, որ կախ գցած փորերով, տանձի մարմնով, այծի հայացքներով (եթե որձ են), կամ ջադու պառավի երկար նախշված եղունգներով, բազմագույն գաջած դեմքերով, լղած շուրթերով, ստրիպտիզ պարուհու երկարաճիթ կոշիկներով, քամակները ցցուն տեսք տվող համապատասխան ներքևի, և կրծքերը հնարավորինս ցուցադրող ու կրծքերի առավել ցանկալի մասերի ուղղությունը ցույց տվող ոսկյա զնակներով համապատասխան վերևի հանդերձանքով (եթե էգ են) մոդայիկ–ժամանակակից եկեղեցի են ման գալիս, որ գնան ինքնացուցադրվեն ու ինքնադրսևորվեն, ապա դախլներն ու եվրոտերտերները շատանալու են։ Ճիշտ ձևը ժողովդրին իսկական հոգևոր արժեքները բացատրող ինֆորմացիոն ալիքներ ստեղծելն է, սակայն քանի ինֆորմացիոն կանալների վրա նստած են նույնատիպ քյարթու դեմքեր, ապա միակ բանը որ մեզ կփրկի, աղետն է։
Si vis pacem, para bellum
Քահանաները հո չե՞ն կարա հեռուստատեսությամբ դնեն հակակաթողիկոսական բաներ խոսան։ Տենց քահանան հաջորդ օրը տնից դուրս կգա ու էլ չի վերադառնա։
Եկեղեցու առաջին դեմքը կաթողիկոսն ա, որին նայելով, եթե քո տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ամբողջ ազգը պիտի հրաժարվի քրիստոներությունից։ Նույնն ա, ոնց որ նայենք մեր նախագահին, ու հրաժարվենք հայ լինելուց։
Ինչ վերաբերում է թեմայում բազմիցս հնչած այն կարծիքին, որ պետք է նախ վերականգնեն եղած հուշարձանները, ապա ասեմ. էսօրվա պայմաններում չպետք ա վերականգնել ոչ մի հուշարձան։
Օրինակ` Բյուրականի սբ. Հովհաննեսը
Մինչեւ վերականգնումը (լուսանկարված է 1978 թ.)
Վերականգնված վիճակում (լուսանկարված է 2004 թ.)
Նկարները` ©։
Անցած տարվա «Հուշարձանների վերականգնում» առարկայի ռեֆերատիս թեման ա եղել էս եկեղեցին։
Նայեք տանիքի թեքություններին… անթիվ անհամար սխալներով ա վերականգնված։ Ընդ որում սխալով վերականգնելուց հետո շանսը էապես փոքրանում ա, որ հետո ավելի ճիշտ կվերականգնվի, իսկ դեռ չվերականգնված հուշարձանի դեպքում տենց խնդիր չկա։
Չեմ հավատում, որ մեր հուշարձաններից մեկը ինչ-որ ավելի քաղաքակիրթ մեթոդներով ա վերականգնված։
Քանի դեռ չունենք պոտենցիալ, որով կարողանաք հուշարձանը ոչ թե աղավաղել, այլ վերականգնեօլ, ապա կտրականապես դեմ եմ էդ ձեւի վերականգնումներին։
Whyspher Whisper (17.03.2010)
Վերջին խմբագրող՝ Chilly: 16.03.2010, 18:15:
Tig (17.03.2010)
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Ինքս ինձ մատնելու խնդիր չունեմ, ոչ էլ ինչ-որ բան թաքցնելու խնդիր ունեմ, ուղղակի ես էն պնդման կողմնակիցներից եմ, որ հավատքը յուրաքանչյուրի անձնական ընտրանքն է այլ ոչ թե պապերի ժառանգությունը (արի դա չվիճարկենք, քանի որ լրիվ այլ թեմա է):
Չգիտեմ, դու նայել ե՞ս Շանթի հաղորդումը, եթե նայել ես կհասկանաս զայրույթիս պատճառը:
Mephistopheles (23.03.2010), Rhayader (17.03.2010), Tig (17.03.2010)
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Mephistopheles (23.03.2010), Rhayader (17.03.2010)
Արտուր չգիտեմ ինչ ելույթներ ես լսել իրա մասնակցությամբ, բայց եթե ես գործից մի քիչ գոնե տեղյակ ես, դու էլ հաստատ կբարկանայիր, եթե իհարկե դեմ ես Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի քանդմանը: Չեմ ասում էնքան բարկանաս, որ եկեղեցիներին դեմ լինես, բայց երեկ նրա ելույթը շատ թույլ էր, ինձ մոտ անգամ նենց տպավորություն ստեղծվեց, որ ասելու բան չունի, դա էլ երևում էր իրա հա խոսակցության մեջ մտնելը, անընդհատ գլխով անելը ու հա հա ասելը, էն որ մարդիկ զգում են, որ սխալ են, բայց հա դիմացի խոսակցի մոտ չբացահայտվելու համար համաձայնվում են հետը, հետո նոր իրենցը ասում: Մեկ էլ էտ անկապ ժպիտը...![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Նույնը կարող եմ ասել Վահանավանքի մասին, որը վերականգնելուց հետո, գուցե ավելի ամբողջական պատկերացում է տալիս առաջվա վանքի մասին, բայց ավելի լավ կլիներ, որ կողքին մակետ դնեին էդ նպատակով: Սկսած քարի "ընտրությունից", վերջացրած գծերի հստակությունով /գմփեթը, օրինակ ձվաձև ութանկյուն է ստացվել/ ճշգրտության մասին խոսել անհնար է: Բայց էդ ամենը տեղի էր ունենում նաև որովհետև ճարտարապետը իր համար Երևանում նստած, մեկ-մեկ ինչ-որ "խորհուրդներ" էր ուղարկում, դե կառուցողներն էլ ոնց կարող էին, սարքում էին:
Երբ ասում էի վերականգնել, նկատի չունեի, որ անպայման պետք ա վերաշինեն: Տերմինների ընտրության հարցում ներեք ինձ: Բայց պահպանել մշակութային արժեքները, ապահովել դրանց ամրությունը, գոնե ներկայիս տեսքով պահպանումը, շրջապատի մաքրությունը, որոշ վանքերի հենց վերականգնումը ուղղակի անհրաժեշտ է: Բերել օրինակ, որ էսինչ վանքը սխալ են վերականգնել, հետևաբար պետք չի անել, սխալ է: Հակառակը, պետք է պահանջել որ մասնագետներին ուղարկեն վերապատրաստումների, որ ավելի շատ ռեսուրս ծախսեն ամեն մեկի վերականգնման վրա, որ լավ անեն գործը:
Վերջին խմբագրող՝ Chuk: 17.03.2010, 02:13: Պատճառ: տառաշտկում
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
keyboard (17.03.2010), Mephistopheles (23.03.2010), Rammstein (17.03.2010), Tig (17.03.2010), Whyspher Whisper (17.03.2010), Տրիբուն (17.03.2010)
Նոր ֆեյսբուքով իրադարձության հրավեր ստացա.
Մարտի 17-ից սկսած, մեկ շաբաթ, ամեն օր, ժամը 17:00-19:00 Թամանյանի արձանի մոտ մենք կանգնելու ենք և ստորագրություններ հավաքելու"Մոսկվա" կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու դեմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժող, գիշերը ռադիոյով նենց կիսաքուն վիճակում լսեցի, որ իբր որոշում է ընդունվել չքանդել ամառային դահլիճը ու այն համարել ճարտարապետական մշակութային արժեք, թե ինչ… Հուսով եմ ինձ չի թվացել, հը՞![]()
Si vis pacem, para bellum
Chilly (17.03.2010), keyboard (17.03.2010), Mephistopheles (23.03.2010), Tig (17.03.2010)
Հանրային խորհրդի՝ մշակույթի հարցերով ենթահանձնաժողովի մարտի 16–֊ի ընդլայնված նիստում առաջարկ հնչեց դիմել ՀՀ կառավարությանը՝ անհապաղ կասեցնել մարտի 4–ի իր ընդունած որոշումը, որի համաձայն «Ամառային դահլիճը» հանվում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից։ Եղան առաջարկներ՝ ուսումնասիրել, թե արդյո՞ք որոշումը բխում է ՀՀ օրենքներից, ու եթե ոչ՝ պատասխանատվության ենթարկել դրանք խախտողներին։
Նիստին ներկա մի քանի տասնյակ հաձնաժողովականնները, հրավիրված գործիչները իրենց ելույթներում անթույլատրելի համարեցին «Ամառային դահլիճի» հնարավոր քանդումը։ Կառավարության ներկայացուցիչը փորձեց բացատրել, որ որոշումը առնչություն չունի դահլիճը քանդելու հետ, ինչին ի պատասխան ներկա մասնագետները այլ փաստաթղթեր վկայակոչեցին, որտեղ նշվում է, որ կառույցն օտարվում է Եկեղեցուն 1933֊թ. նույն տեղում քանդված Ս. Պողոս–Պետրոս եկեղեցու փոխարեն եկեղեցի կառուցելու համար։
Մայր Աթոռ Ս. Էջմիածնից և Արարատյան Հայրապետական թեմից հրավիրված ներկայացուցիչները նիստին չմասնակցեցին։
Նիստի ժամանակ տեղեկություն հնչեց, որ միայն Ինտերնետում՝ կառույցը քանդելու հետ կապված, 3600 բացասական կարծիք է գրանցվել մինչ օրս։
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հարցը Խորհրդի առաջիկա լիագումար նիստի օրակարգում ընդգրկելը կքննարկվի Փոքր խորհրդի մարտի 18–֊ի նիստում, ինչպես պահանջում է կանոնադրությունը։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ