User Tag List

Էջ 6 13-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 190 հատից

Թեմա: Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

  1. #76
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէի ուզի, որ ստորև բերվող հարցազրույցը դառնա կրոնական վեճի թեմա: Առաջարկում եմ դա ընդունել որպես մի մարդու տեսակետ, ու ուշադրություն դարձնել որոշակի հիմնավորումների, մասնավորապես մի քանիսը գույնով կընդգծեմ.

    Աղբյուր՝ Ա1+
    Չդարձնելով կրոնական վեճի թեմա, ուղղակի.

    - Եթե ճարտարապետները գտնում են, որ այն իր ժամանակի ճարտարապետությունն է արտացոլում, իսկ նման կարծիք ոչ մեկ հոգի է հայտնել, ապա այն պետք է պահպանվի, առավել եւս, որ նոր եկեղեցի կառուցելու կարիք չկա: Ես հայտնվել եմ «Պահպանենք «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճը» քաղաքացիական խումբ-նախաձեռնությունում երկու հիմնավոր պատճառով` վերականգնելու նյութ չկա եւ երկրորդ` մենք պետք է կարողանանք դուրս գալ խավարի ճիրաններից: Մենք նոր եկեղեցիների կարիք չունենք: Եթե մեր եկեղեցին այդքան մտածում է իր ազգի մասին, ապա նախ թող իր ծխի, իր հոտի համար տուն կառուցի: Մարդիկ Հայաստանը լքում են, որովհետեւ չեն կարողանում ապրել, իսկ իրենք կառուցում են մի օբյեկտ, որտեղ պետք է մոմ վառեն Հայաստանից արտագաղթածնե՞րը, ովքե՞ր պետք է մոմ վառեն: Դեռ քո հոտին ամրացրու, հետո որպես շինարար անմահացիր: Միայն եկեղեցի կառուցելով չէ, որ կարելի է հիշատակ թողնել. հազար ու մի խնդիր ունի այսօր ազգը` աշխատատեղից սկսած, գյուղեր կան, որ դեռ դպրոց չունեն: Այս ի՞նչ մանյա է եկեղեցի կառուցելը:
    Լիովին համաձայն եմ:
    - Բարեբախտաբար, մենք այսօր չունենք այդքան խավարամիտ ժողովուրդ: Ամաչելու բան է. Եվրոպայում, ընդհանարապես որեւէ զարգացած երկրում եկեղեցի չեն կառուցում, եղածներն են փակվում կամ վերածվում են համերգասրահների, ցուցասրահների, թանգարանների, սակայն դադարում են գործել իբրեւ եկեղեցիներ: Եկեղեցիներ այսօր կառուցվում են ամենախավար քրիստոնյա երկրներում եւ մզկիթներ են կառուցվում մահմեդական երկրներում, որովհետեւ զարգացած մահմեդական երկիր չկա: Ցավոք, մեզ մոտ էլ սկսել են եկեղեցիներ կառուցել: Չի կարելի:
    Աբսուրդ: Նույն տրամաբանությամբ. ամբողջ արևելքը գնում է գլոբալիզացիայի, ինչի ենք մենք փորձում պահպանել սեփական ինքնությունը որպես ազգ: Ավելի լավ է միանգամից ձուլվենք, վերանանք ու վերջ: Կամ, ավելի պրակտիկ օրինակ, երբ արևելքը բոլոր աղջիկները նիհարում էին, քանի որ դա մոդայիկ էր, ու միայն անորեքսիկների հազարավոր մահերից հետո սկսեցին դրա նորմալության մասին հարց բարձրացնել, հայերն էլ պիտի նույն ճանապարհով գնային ու ոչ թե /համարյա անտարբեր լինելով/ շարունակեին պահպանել “միջին թմբլիկությունը”, որը մեր կառուցվածքի համար ավելի առողջ է:
    - Այո, ուզում են նոր եկեղեցի կառուցել, սակայն մի խաչմերուկ վերեւ եկեղեցի կա`13-րդ դարում կառուցված Կաթողիկե եկեղեցին, որի հյուսիսային պատին կից, 2 մետր հեռավորության վրա արդեն օծում է կատարվել`հայ եկեղեցուն անհարազատ սուրբի անունով: Մենք չենք ունեցել Սուրբ Աննա: Մի հատ էլ Սուրբ Աննա կա Վայքում: Նման սուրբ մենք երբեք չենք ունեցել: Եթե բարերարի անունը չլիներ Աննա, այլ լիներ Դեզդեմոնա, ապա Սուրբ Դեզդեմոնա կլիներ, որովհետեւ Աննան ընդամենը բարերարի կնոջ անունն է: Այդ տարածքն արդեն օծված է եւ նոր եկեղեցի պետք է կառուցեն, որը պետք է ճնշի Կաթողիկեն, որն իսկապես գոհար է: Մենք չունենք հարգանք մեր հուշարձանների նկատմամբ: Ես ուրախ կլինեի, եթե ժամանակին Պողոս-Պետրոս եկեղեցու բոլորները պահպանած լինեին եւ այսօր տեղադրեին Կաթողիկեի բակում` որպես բաց թանգարան:
    Տխուր է… Շատ էի սիրում Կաթողիկեն`էնպիսին, ինչպիսին կար. փոքրիկ, թաքուն, փակված ու պաշտպանված շրջապատող շենքով: Թե’ որպես եկեղեցի, թե’ որպես հուշարձան նվազում է նրա հմայքը: Ու Լեզվի ինստիտուտը` հրաշալի կառույց էր…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (14.03.2010), Rhayader (14.03.2010)

  3. #77
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Ամառային դահլիճի մասին կոնկրետ չասեցի, երևի պարզ էր կարծիքս... Բայց մի բան էլ. ինչպես կարող է ~"ֆունկցիոնալությունը կորցրած" ու ~"բարոյապես դարն ապրած" լինել, եթե, գոնե նույն անցած ամառվա երաժշտական փառատոնը էնտեղ անցավ ու, կարծեմ, շատ բարեհաջող...

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (14.03.2010), Rhayader (15.03.2010)

  5. #78
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում Whyspher Whisper-ի խոսքերից Նայել գրառումը
    Աբսուրդ: Նույն տրամաբանությամբ. ամբողջ արևելքը գնում է գլոբալիզացիայի, ինչի ենք մենք փորձում պահպանել սեփական ինքնությունը որպես ազգ: Ավելի լավ է միանգամից ձուլվենք, վերանանք ու վերջ: Կամ, ավելի պրակտիկ օրինակ, երբ արևելքը բոլոր աղջիկները նիհարում էին, քանի որ դա մոդայիկ էր, ու միայն անորեքսիկների հազարավոր մահերից հետո սկսեցին դրա նորմալության մասին հարց բարձրացնել, հայերն էլ պիտի նույն ճանապարհով գնային ու ոչ թե /համարյա անտարբեր լինելով/ շարունակեին պահպանել “միջին թմբլիկությունը”, որը մեր կառուցվածքի համար ավելի առողջ է:
    Ես էլ համաձայն չեմ, որ եկեղեցի սարքելն ամոթ է:
    Սակայն որքան որ մի քանի հարցազրույց կարդալով ու գործունեությունը թեթև ուսումնասիրելով կարողացա հասկանալ այս մարդուն, իր հիմնական խնդիրը մշակութային արժեքների (այդ թվում եկեղեցիների) պահպանումն է: Ինչևէ, նրա տեղը չխոսեմ: Այդքան չեմ ճանաչում:

    Իսկ իմ անունից ասեմ. ես էլ եմ ամոթ համարում, որ հին ու փառավոր եկեղեցիները դեռ քանդված են, վերանորոգված չեն, պատշաճ ձևով դրանց չեն հետևում, բայց ինչ-որ նոր ու ախմախ եկեղեցիներ են սարքում: Ես կնախընտրեի որ ռեսուրսներ ուղղվեն մեր ունեցած մշակութային արժեքների պահպանմանը, որը և՛ աստվածահաճո կլիներ (քանզի կնորոգվեին եկեղեցիները), և՛ կունենար երկրի դեմքը պահելու, մեր պատմությունը պահելու համար կարևորագույն նշանակություն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (14.03.2010), Tig (16.03.2010), Whyspher Whisper (14.03.2010), Տրիբուն (15.03.2010)

  7. #79
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մասնավորապես, Թալինի եկեղեցին, որն, ինչքան ինձ հայտնի է, դեռ չի վերականգնված
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. #80
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող էդ մասի էն կաֆեն հավաքեն, տեղը մի հատ փոքրիկ մի բան թեկուզ սարքեն, անպայման չի հսկա եկեղեցի։
    Դե փոքրիկ մի բանն էլ իմ ասած խաչքարն էր, իրա հուշատախտակով - «Անտաղանդ բոլշեվիկները քանդեցին ստեղի գյոզալ եկեղեցին: Ամեն»: Կարան կողքից մի հատ սառնորակ ջրով պուլպուլակ դնեն, անցավորածների հիշատակը վառ պահելու բոլոր ավանդույթների համաձայն:

    Իսկ ավելի լուրջ, լավ կանեն Կոնդի եկեղեցու շրջակայքը բարեկարգեն, Գրիգոր Լուսավորիչինն էլ վրից: Որ Լուսավորիչին հետևից մոտենում ես (եկեղեցուն, ոչ թե սրբին) ոնց որ դժոխքի միջով եկեղեցի գնաս: Դե էլ չասեմ, որ դեմի մայթին ալա արաբիա, թուրքիշ բարոկկո առավոտից իրիկուն: Կարճ ասած, մինչև մի հատ նոր եկեղեցի սարքելը կանգուն շենքի փոխարեն, լիքը դզմզելու բաներ կան քաղաքում, այդ թվում արդեն գործող եկեղեցիների հետ կապված:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը

    Բացի էդ, ինչի՞ ենթադրեցիր, որ պետե եկեղեցին կիսակառույց լինի, Տրիբուն ջան։
    Որովհետև սաղ կենտրոնը կիսակառույց ա: Մարդիկ հիմա հող են գնում ու քաղաքապետարանում տենդեր են շահում կիսակառույց սարքելու համար - «Ապեր, Ալավերդյանի վրա ազատ հող կա, չառնե՞նք մի հատ կիսակառույց սարքենք, North-West-East Business Centre, Shopping, Travel-strip club»:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Leo Negri (15.03.2010), Rhayader (15.03.2010)

  10. #81
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ համաձայն չեմ, որ եկեղեցի սարքելն ամոթ է:
    Ամոթ ասելը, դե մի քիչ չափերն անցել ա, բայց որ հիմա արագ տեմպերով աղոթատեղիներ կառուցում են միայն իսլամական փախած երկրներում, դա էլ փաստ է: Անձամբ ես ականատես եմ եղել, թե ոնց են մուսուլմանական հետխորհրդային երկրներում, որտեղ բնակչության մեծ մասը խաբար էլ չէր, որ իրենք մուսուլման են, արագ տեմպերով ամեն գեղում մի հատ մզկիթ կանգնեցնում: Բայց դե էտ ժողովուրդները իդենտիֆիկացիայի խդնիր են ունեցել միշտ - մինչև սովետը չեն էլ իմացել ինչ է նշանակում գիր-գրականություն, պատմություն ու պետություն ունենալը, սովետի ժամանակ արագ տեմպերով ռուսականացվել են, հիմա էլ ընկել են սար ու ձոր ու ուզում են հասկանալ, թե ինչ սորտ ու ցեղ են իրենք - մզկիթներ են կառուցում ու բազամահատոր պատմությունն են գրում: Իսկ մենք սենց պրոբլեմ չունենք: Մենք ունենք ունեցածը պահելու պրոբլեմ:
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ իմ անունից ասեմ. ես էլ եմ ամոթ համարում, որ հին ու փառավոր եկեղեցիները դեռ քանդված են, վերանորոգված չեն, պատշաճ ձևով դրանց չեն հետևում, բայց ինչ-որ նոր ու ախմախ եկեղեցիներ են սարքում: Ես կնախընտրեի որ ռեսուրսներ ուղղվեն մեր ունեցած մշակութային արժեքների պահպանմանը, որը և՛ աստվածահաճո կլիներ (քանզի կնորոգվեին եկեղեցիները), և՛ կունենար երկրի դեմքը պահելու, մեր պատմությունը պահելու համար կարևորագույն նշանակություն:
    Սրա հետ հազար տոկոս համաձայն եմ: Վերջին անգամ Դիլիջան էի գնացել, մտա Հաղարծին: Մի խայտառակ, կիսափնթի, կիսավեր վիճակ, ու մի քան անկապ բանվոր ինչ-որ քարեր էին քաշ տալիս էս ու կողմ: Հանուն արդարության ասեմ, որ ճանապարհը արտակարգ վերանորոգել են:

    Էլ չասեմ, որ Անի տանող ճանապարհին Երերույքի հսկա կիսավեր բազիլիկը կա, որը հայկական ճարտարապետական գոհար ա: Քսան տարի ա իբր պատերն են ամրցանում, իսկ վանքը գնալով ավերվում ա:


    Իսկ մեր Կաթողիկոսի ուշք ու միտքը Երևանի կենտրոնում հող ձեռ քցելն ա:

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.03.2010), Chuk (15.03.2010), Leo Negri (15.03.2010), Rhayader (15.03.2010), Tig (16.03.2010), Երվանդ (26.03.2010), Լուսաբեր (15.03.2010)

  12. #82
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Քրիստոնեակա՜ն, պատմամշակութայի՜ն… Հերթական մոմ ծախելու դախլն են սարքում, ցենտր մարդաշատ վայրում: Դեռ կտեսնեք թե քանի ռաբիզոտ զույգեր էլ կգան կնունք-նշանդրեք-հարսանիք-մեղքերի թողություն ավանդական արարողությունները պատվիրելու, ու կհամոզվեք, որ ներդրումը բավականին էլ արդարացված է, մանավանդ որ ամառային դահլիճը հազիվ թե էդքան եկամուտ բերեր: Պահանջարկ կա, մարդիկ էլ առաջարկում են։ Եվս մի քանի փռչոտ տերտեր կավելանան, որ եթերում ու ռադիոյում հեչ լցնելու բան չլինի, դրանց կխոսեցնեն ու սրանք էլ ժողովդրին կքարոզեն հնազանդ լինել (անողնաշար, ոչխար–անասուն), ու կշարունակվի բորշությունը լոքշ, ամե՛ն։
    Si vis pacem, para bellum

  13. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.03.2010), Chilly (16.03.2010), Fender (15.03.2010), keyboard (16.03.2010), Kuk (25.03.2010), Tig (16.03.2010), Երվանդ (26.03.2010)

  14. #83
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Երեկ Շանթի եթերում հեռանկարի հյուրերն էին՝ Հայր Կոմիտաս Հովնանյանը՝ հայորդաց տների հոգևոր հովիվ, Մկրտիչ Մինասյանը՝ ճարտարապետնորի միության նախագահ, Սամվել Կարապետյանը՝ հուշարձանագետ. ինչպես կռահեցիք խոսքը Ամառային դահլիճի տեղում կառուցվելիք Սբ. Աննա եկեղեցին է:
    Հայր Կոմիտասը նենց խոսեց սիրտս լցվեց, հարցին թե ինչու չեն վերանորոգվում հին և մշակութային արժեք ներկայացնող եկեղեցիները պատասխանում է «Վեհափառին տալիս են գումար և ասում թե ինչ անի, բարերարն է որոշում, թե որտեղ և ինչ կառուցվի», հետևություն, եթե ցանկացած մարդ փող ունենա իրա ուզած անունով, ասենք ես շատ կուզենայի Իլոնա, եկեղեցի կառուցել քաղաքի որ մասում ցանկանա:
    Ուրեմն ես երևի մի քսանից ավել տարի, Մայր Աթոռի կողքին գտնվող կիսակառույցները Մայր եկեղեցու տեսքը գցում էին, դրանք բարերարները չէին տեսնում,հիմա վդռուգ մեկը մտածելա իր սիրածի անունով եկեղեցի կառուցի:
    Մկրտիչ Մինասյանն էլ պնդում էր, որ ամառային դահլիճը քաղաքաշինության և մշակութային արժեք ներկայացնող կառույց է, դրան հետևում է Հայր Կոմիտասի հեգնանքը. «Բա ինչի՞ երիտասարդական պալատը քանդեցին» մանկապարտեզ...
    Կարապետյանն էլ ասում էր, որ Սբ. Մեսրոպ անունով գոնե մի եկեղեցի չունենք, իրենք կառուցում են Սբ. Աննա...
    Էսքանից ես անում եմ միայն մեկ հետևություն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարգին Բ, ամենայն հայոց Վեհափառ հայրապետը պատվերով շինություններ սարքող ՊՌԱՐԱԲԻ կարգավիճակում է հայտնվել, եկեղեցին սարքել են շինարարական կազմակերպություն:
    Թող Աստված ների ինձ, բայց արդեն ուրիշ ձև մտածելու ոչ մի լծակ չունեմ...
    Վերջին խմբագրող՝ keyboard: 16.03.2010, 10:48:

  15. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.03.2010), Chilly (16.03.2010), Chuk (16.03.2010), Jarre (16.03.2010), Rammstein (16.03.2010), Rhayader (16.03.2010), Tig (16.03.2010), Աթեիստ (23.03.2010), Երվանդ (26.03.2010), Տրիբուն (16.03.2010)

  16. #84
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Ներեց:
    keyboard, անունների հետ զգույշ էղի, մեկ էլ Դոդի ախռանան չգա քեզ հարցնի «Ապե էդ մե՞ր Իլոնայի հետ էիր» կամ էլ ասենք իսկապես սարքեն, մենք էլ խայտառակ լինենք:
    Մենք Ֆեյսբուքի այ այս խմբում պահանջում ենք, որ նորակառույց եկեղեցին բացեն Բեն Աֆլեկն ու Մետ Դեյմոնը: Դոգմա ֆիլմը նայած մարդիկ կհասկանան, թե ինչու
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.03.2010), keyboard (16.03.2010), Աթեիստ (23.03.2010)

  18. #85
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Հա, ու մեկ էլ անխուսափելի մի հարց: Ո՞վ է սուրբ Աննան ու ի՞նչ պայմաններում, ի՞նչ հիմքերով է կանոնիզացվել: Ո՞վ է նրան կանոնիզացրել, կաթողիկոսն անձա՞մբ, թե՞ որևէ ուրիշ բարձրաստիճան հոգևորական: Եթե հիմք է հանդիսացել բարերարի կողմից նրա անվան եկեղեցու կառուցումը, արդյո՞ք նույն հիմքերով պետք չի կանոնիզացնել, ասենք, Ծաղիկ Ռուբոյին: Եթե կանոնիզացնենք Ծաղիկ Ռուբոյին, ինչպե՞ս կկոչվի նրա անվան եկեղեցին, սբ. Ծաղի՞կ, թե՞ սբ. Ռուբո: Ո՞վ վիզ կվերցնի կանոնիզացնել Ծաղիկ Ռուբոյին :
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 16.03.2010, 11:32:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (16.03.2010)

  20. #86
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներեց:
    keyboard, անունների հետ զգույշ էղի, մեկ էլ Դոդի ախռանան չգա քեզ հարցնի «Ապե էդ մե՞ր Իլոնայի հետ էիր» կամ էլ ասենք իսկապես սարքեն, մենք էլ խայտառակ լինենք:
    Մենք Ֆեյսբուքի այ այս խմբում պահանջում ենք, որ նորակառույց եկեղեցին բացեն Բեն Աֆլեկն ու Մետ Դեյմոնը: Դոգմա ֆիլմը նայած մարդիկ կհասկանան, թե ինչու
    Ես, ոնց տեսնում եմ, քո գրառման մեջ անունները ավելի վառ են արտահայտված
    Իսկ խոսքի ազատությունը մեր պետության մեջ շատ լավ պահպանվումա, կդիմեմ մարդու իրավունքների պաշտպանին ինձ կպաշտպանի չարագոծներից

  21. #87
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Հայր Կոմիտասի խոսքերից.«Սբ. Աննան, հայ չի եղել, բայց ընդունել է Քրիստոսին, որպես փրկիչ», ու տենց դարձել է սուրբ
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 16.03.2010, 11:33:

  22. #88
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մոդերատորական. Մի՛ շեղվեք, թեման նվիրված չէ «Սուրբ Աննային», քննարկվում է կինո Մոսկվայի քանդմանն ու տեղը Պողոս-Պետրոս եկեղեցի կառուցելուն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. #89
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը

    Էսքանից ես անում եմ միայն մեկ հետևություն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարգին Բ, ամենայն հայոց Վեհափառ հայրապետը պատվերով շինություններ սարքող ՊՌԱՐԱԲԻ կարգավիճակում է հայտնվել, եկեղեցին սարքել են շինարարական կազմակերպություն:
    Թող Աստված ների ինձ, բայց արդեն ուրիշ ձև մտածելու ոչ մի լծակ չունեմ...
    Նոր չի էդ պռարաբի կարգավիճակը։ Օրինակ Սևանի դպրանոցի շինարարության վրա աշխատած ինձ շատ ծանոթ մի վարպետ պատմում էր, թե Սրբազանը ինչպես էր շաբաթը մեկ գալիս նայում շինարարությունը, ու «քանդել–հավքել–ձևափոխել» էր տալիս պատերն ու ֆասադը ու իրեն դուր չեկած դետալները, բանվորների վրա մուննաթ գալով… Այսինքն Սրբազանը կարգին էլ պռարաբություն անել գիտի։ Էն որ Հայ Առաքելական եկեղեցին ընդհամենը տնտեսական շահ հետապնդող կազմակերպություն է, դա ինձ թվում է գիտեն բոլորը, բայց լռում են մեծամասնությունը, որովհետև.
    ա. Իրե՞նց ինչ,
    բ. Բոլոր դարերում էլ եկեղեցին ամբոխներին մանիպուլացնող ու փող աշխատող կառույց է եղել,
    գ. Գոնե շաբաթը մեկ գնում մոմ ես վառում, աղոթում ես, ցրվում ես, լավա էլի,
    դ. Բա առանց հավատքի ո՞նց կլինի,
    ե. Իրենք Աստծու մարդիկ են, իրենց ամեն ինչ կարելի է,
    զ. տհա ըլիլա, տհա տի ըլի (այդպես եղել է, այդպես էլ կլինի)
    Իմ խորին համոզմամբ Քրիստոնեությունը մեզ մոտ ոչ թե հավատք է, այլ խասյաթ։ Մենք խասյաթ ունենք եկեղեցիներ կառուցելու, որ էնտեղ գնանք տարբեր խասյաթ դարձած գործողություններ անենք ու դրա համար վճարենք։ Էդ պահանջը կարելի է համեմատել ասենք ուտուշ խմուշ սարքելու ու աղմկելու համար քաղաքից դուրս գալու պահանջի հետ։ Երկուսի իմաստն էլ ոչ ոք չի կարող բացատրել, բայց որ դա ճիշտ ա ու կայֆ ա, սրա հետ ոչ ոք չի վիճում։
    Si vis pacem, para bellum

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.03.2010), Chilly (16.03.2010), keyboard (16.03.2010), Rhayader (16.03.2010), Tig (16.03.2010), Երվանդ (26.03.2010), Տրիբուն (16.03.2010)

  25. #90
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր չի էդ պռարաբի կարգավիճակը։ Օրինակ Սևանի դպրանոցի շինարարության վրա աշխատած ինձ շատ ծանոթ մի վարպետ պատմում էր, թե Սրբազանը ինչպես էր շաբաթը մեկ գալիս նայում շինարարությունը, ու «քանդել–հավքել–ձևափոխել» էր տալիս պատերն ու ֆասադը ու իրեն դուր չեկած դետալները, բանվորների վրա մուննաթ գալով… Այսինքն Սրբազանը կարգին էլ պռարաբություն անել գիտի։ Էն որ Հայ Առաքելական եկեղեցին ընդհամենը տնտեսական շահ հետապնդող կազմակերպություն է, դա ինձ թվում է գիտեն բոլորը, բայց լռում են մեծամասնությունը, որովհետև.
    ա. Իրե՞նց ինչ,
    բ. Բոլոր դարերում էլ եկեղեցին ամբոխներին մանիպուլացնող ու փող աշխատող կառույց է եղել,
    գ. Գոնե շաբաթը մեկ գնում մոմ ես վառում, աղոթում ես, ցրվում ես, լավա էլի,
    դ. Բա առանց հավատքի ո՞նց կլինի,
    ե. Իրենք Աստծու մարդիկ են, իրենց ամեն ինչ կարելի է,
    զ. տհա ըլիլա, տհա տի ըլի (այդպես եղել է, այդպես էլ կլինի)
    Իմ խորին համոզմամբ Քրիստոնեությունը մեզ մոտ ոչ թե հավատք է, այլ խասյաթ։ Մենք խասյաթ ունենք եկեղեցիներ կառուցելու, որ էնտեղ գնանք տարբեր խասյաթ դարձած գործողություններ անենք ու դրա համար վճարենք։ Էդ պահանջը կարելի է համեմատել ասենք ուտուշ խմուշ սարքելու ու աղմկելու համար քաղաքից դուրս գալու պահանջի հետ։ Երկուսի իմաստն էլ ոչ ոք չի կարող բացատրել, բայց որ դա ճիշտ ա ու կայֆ ա, սրա հետ ոչ ոք չի վիճում։
    Հարյուր տոկոսով համամիտ եմ քեզ հետ, ուղղակի ես ափսոսում եմ, որ էն ինչը խոսվելա հավատի ու քրիստոնեության մասին տուֆտա դառնում,կներեք արտահայտությանս համար:
    Ես ինչքան, որ լսել եմ հոգևորականներից, քրիստոնեություն քարոզոգներից, եկեղեցին կառուցվում է՝ գոնե երազի, տեսիլքի կամ ինչ-որ խորհրդի հիման վրա, բայց այսօր արի ու տես, որ եկեղեցին դառել է առ ու ծախի, բիզնեսի ծավալման, հարկերի կոծկման համր լավ ուղի, ախր սենց չի կարելի է, պետք է ինչ-որ բան ձեռնարկել, բայց չգիտեմ ինչ:
    Քո նշած գոռգռալու ու պատեր քանդել տալու հրամաններ արձակելու ու մուննաթ գալու, մարդկանց անպատճառ աշխատանքից ազատելու դեպքեր ես էլ շատ գիտեմ, կենդանի մարդիկ կան, որ պատմում են, եկեղեցու աշխատողները կաթողիկոսից նենց են վախում, կարծես սովորական հիմնարկի տնօրեն լինի, որ սպասի թե ով կսայթաքի, որ աշխատանքից հեռացնի...
    Ողբալիա, բայց ինչ անենք...

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (16.03.2010), Tig (16.03.2010), Տրիբուն (16.03.2010)

Էջ 6 13-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. http://moscowcinema.tk - Մոսկվա կինոթատրոնի ֆիլմացանկ
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 08.02.2013, 20:12
  2. Կինոմոսկվա - Վիդեո դահլիճ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 10.08.2010, 11:53
  3. Գրառումներ: 109
    Վերջինը: 11.11.2008, 22:09
  4. Իշխանությունների հերթական զոհը «Ցայգ» անկախ հեռուստաընկերությունն է
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.08.2007, 13:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •