User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 190 հատից

Թեմա: Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Ավետ ջան, գնալով ավելի ու ավելի չեմ հասկանում քեզ:

    խորապես համոզված եմ, որ եկեղեցու տեղում այլ բան պիտի չլինի։

    Չէ, էդ ես չեմ ասում, էդ դու ես ասել սույն թեմայի համար 29 գրառման մեջ: Միտքը հստակ ա. եկեղեցու տեղում այլ բան չպիտի լինի, սակայն...
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե իրոք եկեղեցին եղել ա ոչ թե ամառային դահլիճի, այլ հենց կինոմոսկվայի շենքի տեղում, ապա գուցե իրոք չարժի քանդել ամառային դահլիճը, ու չարժի քանդել կինոմոսկվան, քանի որ, չնայած կինոմոսկվայի շենքը (եթե չեմ սխալվում) սոցիալիստական ռեալիզմի շենք է, բայց բավական լավ կառույց է, եւ չարժե քանդել։ Իսկ ամառային դահլիճը մեծ ճարտարապետական արժեք ինձ համար չունի։
    Փաստորեն իրականում եկանք հանգանք նրան, որ խոսքը վերաբերվում է ոչ թե «սուրբ հողի» վերադարձին, այլ քանդվող կառույցի մշակութային արժեք լինել-չլինելուն (այ հենց դա նկատի ունեի, որ ասում էի տրամաբանված խոսենք): Փաստորեն գալիս ենք նրան, որ եթե եկեղեցու տեղում մշակութային արժեքավոր կոթող կա, ոչինչ, թող մնա, այդ դեպքում նզովք չի լինի, այդ շինության ներսում կանգելուց մարդու ոտքերը չեն չորանա... այս սարկազմատիկ համեմատության համար ներողություն, սակայն ֆիզիկոսիս համար «գերբնական տեղ է» տիպի մտքերը ծիծաղելի են: Ու գալիս ենք ընդամենը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի արժեքը որոշելու խնդրին: Ու ստացվում է, որ դու դա արժեք չես համարում, դրա համար կողմ ես, իսկ հիմա կոնկրետացնենք.
    - Եկեղեցին նախկինում չի եղել այդ կառույցի տեղում (ես էլ այդպես գիտեի, բայց ինձ փաստորեն շփոթեցրել էին), հետևաբար քո պնդումները, որ եկեղեցու տեղում ուրիշ բան չպետք է լինի դառնում են «դատարկ», քանի որ այդ տեղում եկեղեցի երբեք չի էլ եղել,
    - Բազում ճարտարապետներ, բնիկ երևանցիներ, Երևանը սիրողներ այն համարում են մշակութային արժեք. դու՞, թե՞ կառավարությունը ունեք բարոյական իրավունք այդ բոլորի տեղը որոշելու այդ կառույցի մշակութային արժեք լինել, չլինելը, պետքական լինել-չլինելը:

    Ինչ վերաբերվում է տնօրենին, ապա գուցե և ճիշտ ես, սակայն կա փաստ, որ տնօրենը համառորեն խուսափում է այս հարցի մասին կարծիք արտահայտել, ինչը ինքնին կասկածելի է: Ես հակված եմ հավատալ, որ ինքը ինքանակամ կամ այնքան էլ ինքնակամ չի գնացել այդ քայլին:

    Եվ կպածիդ մասով էլ ու վերջ.
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մի նախադասությանը պիտի կպնեմ

    որովհետեւ Քրիստոներությունից հետոն դեռ չի եկել։
    Ես Սամվել Կարապետյանին չեմ ճանաչում, հետևաբար երևի պարզ է, որ շարժառիթս իրա անձին պաշտպանելը չի: Կարծում եմ, որ բոլորին, այդ թվում քեզ, հասկանալի էր, որ Կարապետյանը նկատի ուներ քրիստոնեության ընդունումից հետո կառուցված շինությունները, ու հետևաբար չկար կպնելու բան, կար խոսքերից կառչելու բան:



    Իսկ ինչ վերաբերվում ա նոր եկեղեցիներ սարքելուն... գիտես, մենք իսկապես հիմա մի քիչ ավելի զարգացած դարում ենք ապրում, որտեղ մարդիկ պիտի այնքան բանականություն ունենան, որ մինչև եկեղեցիներով հագեցած տարածքում նոր եկեղեցի սարքելը վերականգնեն, նորմալ տեսքի բերեն ունեցածները, մշակութային արժեքները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (12.03.2010), ministr (12.03.2010)

  3. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Բացատրեմ պարզ, բոլորին հասկանալի լեզվով։

    «խորապես համոզված եմ, որ եկեղեցու տեղում այլ բան պիտի չլինի։»-ից չի բխում, որ ինչ որ հիմա կա եկեղեցիների տեղում, պետք ա քանդել, հակառակ դեպքում ես գրած կլինեի, որ պետք ա Օպերան ու Չարենցի դպրոցն էլ քանդել, որովհետեւ դրանց տեղերում էլ են եկեղեցիներ եղել։
    Բայց ես նման բան չեմ գրել, որովհետեւ Օպերան, Չարենցի դպրոցը, Կինոմոսկվայի շենքը (ոչ ամառային դահլիճը) իմ համար արժեք են։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն իրականում եկանք հանգանք նրան, որ խոսքը վերաբերվում է ոչ թե «սուրբ հողի» վերադարձին, այլ քանդվող կառույցի մշակութային արժեք լինել-չլինելուն (այ հենց դա նկատի ունեի, որ ասում էի տրամաբանված խոսենք): Փաստորեն գալիս ենք նրան, որ եթե եկեղեցու տեղում մշակութային արժեքավոր կոթող կա, ոչինչ, թող մնա, այդ դեպքում նզովք չի լինի, այդ շինության ներսում կանգելուց մարդու ոտքերը չեն չորանա... այս սարկազմատիկ համեմատության համար ներողություն, սակայն ֆիզիկոսիս համար «գերբնական տեղ է» տիպի մտքերը ծիծաղելի են:
    Արտակ ջան, առնձին-առանձին ես վերցնում։ Ես կարեւորում եմ ե՛ւ Սուրբ հողը (ոնց դու ես ասում), ե՛ւ վրայի կառույցի արժեքը։ Ես չեմ ասել, թե նզովք կգա էդ շենքը մտնելիս։ Նզովք ինչքան պետք ա արդեն եկել ա քանդողների վրա։ Մեզնից հասնում ա առիթի դեպքում հետ վերադարձնել տեղը եկեղեցուն։ Եթե ամառայինի տեղում եկեղեցի եղած լիներ, ապա սա հրաշալի առիթ էր, բայց եթե իրոք ամառայինի տեղում չի, ապա դեռ առիթը չի եկել։ Կգա, երբ որ Կինոմոսկվան որեւէ պատճառով դառնա անպետք շենք։ Հուսով եմ հիմա ամեն ինչ պարզ ա։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    - Բազում ճարտարապետներ, բնիկ երևանցիներ, Երևանը սիրողներ այն համարում են մշակութային արժեք. դու՞, թե՞ կառավարությունը ունեք բարոյական իրավունք այդ բոլորի տեղը որոշելու այդ կառույցի մշակութային արժեք լինել, չլինելը, պետքական լինել-չլինելը:
    Ես ոչ մեկի տեղը չեմ որոշում, ես իմ կարծիքն եմ ասում, հիմնականում որպես երեւանցի (չգիտեմ` բնիկ, թե չբնիկ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում է տնօրենին, ապա գուցե և ճիշտ ես, սակայն կա փաստ, որ տնօրենը համառորեն խուսափում է այս հարցի մասին կարծիք արտահայտել, ինչը ինքնին կասկածելի է: Ես հակված եմ հավատալ, որ ինքը ինքանակամ կամ այնքան էլ ինքնակամ չի գնացել այդ քայլին:
    Բոլոր դեպքերում ես գիտեմ, որ էդ եկեղեցին սարքելու նախաձեռնությունը չի եղել շահադիտական, եւ ունի եւ ունի հիմնավոր պատճառ։ Նաեւ կա հիմնավոր պատճառ լրագրողներին չասելու։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ կպածիդ մասով էլ ու վերջ.

    Ես Սամվել Կարապետյանին չեմ ճանաչում, հետևաբար երևի պարզ է, որ շարժառիթս իրա անձին պաշտպանելը չի: Կարծում եմ, որ բոլորին, այդ թվում քեզ, հասկանալի էր, որ Կարապետյանը նկատի ուներ քրիստոնեության ընդունումից հետո կառուցված շինությունները, ու հետևաբար չկար կպնելու բան, կար խոսքերից կառչելու բան:
    Ամեն դեպքում գեղեցիկ չէր։ Ոնց որ կենդանի մարդու մասին ասեն «նրա գոյությունից առաջ եւ նրա գոյությունից հետո…»։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչ վերաբերվում ա նոր եկեղեցիներ սարքելուն... գիտես, մենք իսկապես հիմա մի քիչ ավելի զարգացած դարում ենք ապրում, որտեղ մարդիկ պիտի այնքան բանականություն ունենան, որ մինչև եկեղեցիներով հագեցած տարածքում նոր եկեղեցի սարքելը վերականգնեն, նորմալ տեսքի բերեն ունեցածները, մշակութային արժեքները:
    Համաձայն եմ։
    Իմ ձեռով կքանդեի մի շարք նորակառույց եկեղեցիներ։ Օրինակ` Գրիգոր Լուսավորիչ։ Կամ էլ մի հատ նորակառույցը կա Վաղարշապատում, Ջիմ Թորոսյանն ա կարծեմ նախագծել (սենց կլոր հատակագծով այլանդակություն ա)։ Կամ էլ Կաթողիկեի կողքի նախատեսվողը…
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 12.03.2010, 16:42:

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Հա, Ավետ ջան, ամեն ինչ պարզ է:
    Սրանից հետո որ քո գրածներում մի բան կարդամ, ուրիշ բան կհասկանամ: Իհարկե պարզ է:
    Բացատրում եմ. «խորապես համոզված եմ, որ եկեղեցու տեղում այլ բան պիտի չլինի» նախադասությունը ունի միայն ու միայն մի իմաստ: Մնացածը «կռուտիտատիպ» բան է: Ավելին, այդ տեսակետ կրողը միանշանակ պիտի պահանջի Օպերան ու Չարենցի դպրոցը քանդելը, ինչպես նաև կտրականապես դեմ լինի «Գրիգոր Լուսավորիչը» վերացնելուն:

    Մնացածի մասին ամեն ինչ ասված է վերևում, ուղղակի փաստեմ, որ պատասխանդ պարզապես չբավարարեց ինձ: Բայց դե հո պարտադիր չի, որ բավարարի: Չէ որ ընդամենը քո կարծիքն ես հայտնում, առանց հիմնավորումների

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (12.03.2010)

  6. #4
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Ավետ ջան, ամեն ինչ պարզ է:
    Սրանից հետո որ քո գրածներում մի բան կարդամ, ուրիշ բան կհասկանամ: Իհարկե պարզ է:
    Բացատրում եմ. «խորապես համոզված եմ, որ եկեղեցու տեղում այլ բան պիտի չլինի» նախադասությունը ունի միայն ու միայն մի իմաստ: Մնացածը «կռուտիտատիպ» բան է: Ավելին, այդ տեսակետ կրողը միանշանակ պիտի պահանջի Օպերան ու Չարենցի դպրոցը քանդելը, ինչպես նաև կտրականապես դեմ լինի «Գրիգոր Լուսավորիչը» վերացնելուն:

    Մնացածի մասին ամեն ինչ ասված է վերևում, ուղղակի փաստեմ, որ պատասխանդ պարզապես չբավարարեց ինձ: Բայց դե հո պարտադիր չի, որ բավարարի: Չէ որ ընդամենը քո կարծիքն ես հայտնում, առանց հիմնավորումների
    Հետաքրքիր ա, ինչի՞ չեմ ուզում, որ Օպերան ու Չարենցի դպրոցը քանդվեն։ Կարող ա ուզում եմ, չգիտե՞մ…
    «կռուտիտատիպ» բան էլ վերջին գրառումումս չկա։ Եթե եղել էլ ա, ապա առաջին մի քանի գրառումում, էն էլ էն պատճառով, որ կա եւս մի բան (ավելի կոնկրետ բան), որը ինձ հիմք ա տալիս եկեղեցու կառուցումը համարել ճիշտ, բայց էդ բանը ոչ մի կերպ չեմ գրում։
    Գրելուն էլ իմաստ չեմ տեսնում, որովհետեւ շատերի համար դա կարող ա հիմարություն թվա։ Ու չեմ էլ գրի, որովհետեւ եթե կինոմոսկվայի տերը չի ուզում որեւէ բան հրապարակի, ես չեմ ասի ու չեմ ասի (չնայած չեմ ճանաչում իրան)։
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 12.03.2010, 17:34:

  7. #5
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Առաջարկություն կա Այրարատ կինոթատրոնը (նախկին) քանդել, տեղը հիմնադրել մեծ տոնավաճառ` անունն էլ Ղանթար..
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (12.03.2010), Ձայնալար (12.03.2010), Տրիբուն (15.03.2010)

  9. #6
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկություն կա Այրարատ կինոթատրոնը (նախկին) քանդել, տեղը հիմնադրել մեծ տոնավաճառ` անունն էլ Ղանթար..
    Աղբյուրը կասե՞ս։

  10. #7
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մտքովս անցավ ուղղակի.. гулять так гулять..
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (12.03.2010), VisTolog (23.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. http://moscowcinema.tk - Մոսկվա կինոթատրոնի ֆիլմացանկ
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 08.02.2013, 20:12
  2. Կինոմոսկվա - Վիդեո դահլիճ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 10.08.2010, 11:53
  3. Գրառումներ: 109
    Վերջինը: 11.11.2008, 22:09
  4. Իշխանությունների հերթական զոհը «Ցայգ» անկախ հեռուստաընկերությունն է
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.08.2007, 13:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •