Եկեք մի թեմայով խոսենք երկու ֆրանսիացի հանճարեղ կոմիկների մասին:
Եկեք մի թեմայով խոսենք երկու ֆրանսիացի հանճարեղ կոմիկների մասին:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Պիեր Ռիշարին չեմ սիրում,ֆիլմերը շատ լավն են,բայց նրա մեջ արտասովոր տաղանդ չեմ տեսնում,նա իր համբավով իր ֆիլմերին է պրատակն,ոչ իր տաղանդին,իսկ այ Լուին դասվում է ֆավորիտներիս շարքին
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Պիեր Ռիշարի մասին միայն կարող եմ ասել` լավ դերասան ա։
Իսկ Լուի դե Ֆյունեսի մասին… չգիտեմ` հանճարը ոնց ա լինում, եթե ոչ սենց։ Մի այլ կարգի եմ հավանում։ Հետո էլ նենց մի ինչ-որ հարազատություն եմ զգում իրան դիտելիս, ոնց որ կզգամ հայ լավագույն դերասաններից մեկի դեպքում։
Մի հատ հոդված եմ կարդացել, իջևանցի, թե դիլիջանցի կնոջ մասին էր, ով մոտ 10 տարի աշխատել է Լուի դը Ֆյունեսի տանը որպես աղախին: Ասում էր, որ Ֆյունեսի տատիկը Լուիին խորհուրդ էր տվել, որ հայ կին վերցնի որպես աղախին, որովհետև հայ կանայք չափից դուրս աշխատասեր են: Լուին էլ Հայաստանից էդ կնոջն էր հրավիրել Ֆրանսիա աղախին աշխատելու համար![]()
I may be paranoid but no android!
Պիեր Ռիշարին շաաաաատ եմ սիրում: Բարիիի աչքերը, խուճուճ մազերը, ինքն է՛լ հիանալի կոմիկ, հիմա 75-ից անց ա տարիքով: Շաաատ լավն են էէէ իր կինոները՝ շատ կինոների մեջ էլ բացի գլխավոր դերակատարից եղել ա եւ՛ ռեժիսյոր եւ՛ պրոդյուսեր: «Խաղալիքը,» «Վերելակի ձած կողմը,» ընտիր կինոներ են: Լավն են եւ Դեպարդիեյի հետ խաղացածները՝ «Հայրիկները,» (իրեն շատ հարմար ա, էդտեղ երեւացող բարի, քնքուշ կերպարը) «Փախստականները,» . . . «Անհաջողակները» չեմ տեսել: Մի խոսքով շաաաատ լավն ա: Լսել եմ, որ մանկուց կարդացել ա ու սիրել Էդմոն Ռոստանի «Սիրանո դե Բերժերակը,» ուզեցել ա խաղալ, (ես էլ եմ սիրում էդ պիեսը: ) Երբ փոքր էր, ծնողները բաժանվեցին եւ ինքը մնաց երկու հարազատ անձանց խնամքի տակ . . . դրանք էին իր երկու պապիկները:
Լուի դե Ֆյունեսի մասին ասում էին, «այդ ֆրանսիացու վախճանից հետո, լռեց Ֆրանսիայի ամենաբարձր ծիծաղը»: «Օսկար,» «Ֆանտոմաս,» (3 սերիա) «Մեծության մոլուցք,» (Բելմոնդոյի հետ,) «Ժլատը,» (չեմ տեսել) վերջապես շատ ու շատ սերիաներ ժանդարմ Լյուդովիկ Կրյուշոյի մասին:
Մի անգամ մի վավերագրական ֆիլմում էի նայում իր մասին: ՈՒզում եմ պատմել մի շատ ծիծաղելի դեպք, որն այդտեղ եմ լսել: Մի անգամ, երբ նա կինոյում նկարահանվում էր, (չեմ հիշում որ ֆիլմն էր) նրա խաղալիս ինչպես միշտ շուրջը բոլորը ծիծաղում էին: Հանկարծ նա կանգ առավ ու ասաց «այն ո՞վ է, այն մարդը, որ չի ծիծաղում:» Դա դերասանուհիներից մեկի գրիմյորն էր որը իրեն էր նայում, (հենց այդ դերասանուհին էր պատմում,) այդ մարդը ընդհանրապես շատ քիչ էր ծիծաղում: Իմանալով թե ով է դա՝ Լուի դե Ֆյունեսն ասաց, «տարեք նրան այստեղից, նա ինձ վախեցնում է:»
Վերջին խմբագրող՝ Smokie: 12.03.2010, 11:59:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Մեկ էլ կարդացել եմ,որ սիրած ճաշատեսակը "դոլման"ա
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Իմ ամենասիրած դերասաներից մեկը, Լուի դե Ֆյունես:
Էս պահը շատ ծիծաղելու է:
Մինչև Նոյը, գիտնականները ապացուցել են որ Ադամն ու Եվան Հայկական լեռնաշխարհում են ապրել:
Լուի դե Ֆյունեսը միշտ ուրախ, հաջողակ ու ճարպիկ մարդու դեր ա խաղում, ամենաշատը Կրյուշոյի դերն եմ սիրում, շատ լավ դերասան ա:
Պիեր Ռիշարը միշտ տխուր, անհաջողակ ու բարի մարդու դեր ա խաղում, բայց նենց որ ծիծաղդ գալիս ա, ֆիլմերը բոլորն էլ շատ լավն են:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Երկուսն էլ շատ լավն են, ուղղակի ամեն մեկը իր տեղում: Իրենք ոճով շատ տարբեր են: Լուիի ֆիլմերը զուտ կոմիկական են, ու ինքը դրա մեջ իսկապես հանճարեղ է : Իսկ Պիերինը ծիծաղելու հետ մեկ տեղ լացելու տեղեր էլ կան: Իմ կարծիքով այս երկուսին չարժե համեմատել:
И жили они долго и счастливо, пока не встретились...
Lion (14.03.2010)
Ռիշարի վերջին ֆիլմը տեսել եք?իմ կարծիքով խայտառակություն է
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ