Մեծ-մեծ փրթել գիտեն էս «մտավորականները»։

Շատ լավ են անում, որ ուզում են քանդել, ոչ թե որ վատն ա ամառային դահլիճի շենքը, այլ որովհետեւ եկեղեցի քանդելը մեծ սխալ ա, բայց փառք Աստծու, սովետը քանդվեց, ու հիմա կրոնը չի հետապնդվում։ Իսկ էս պայմաններում էդ քանդածը չվերականգնելը ավելացնում ա սխալի չափը։ Եզակի դեպքերից ա, երբ կողմ եմ հին ճարտարապետությունը քանդելուն։

Էդ մտավորականները ո՞ւր էին, երբ որ հյուսիսային պողոտայի հին տներն էին քանդվում։ Ո՞ւր էին մտավորականները, երբ որ երիտասարդական պալատը` կուկուռուզնիկն էր քանդվում, որը իմ կարծիքով շատ ավելի մեծ ճարտարապետական արժեք ուներ, քան կինոմոսկվայի շենքը։ Ո՞ր են էդ մտավորականները, երբ որ օղակաձեւ այգին արդեն վերածվել է օղակաձեւ օբեկտանոցի։
Ակնհայտ ա չէ՞, թր եթե կինոմոսկվան քանդեին, տեղը ստրիպ կլաբ կամ բոռդել սարքեին (որը բնականաբար կպատկաներ մի հաստավզի) ապա ոչ մեկ ռիսկ չէր անի ծպնտուն հանի։ Բայց հիմա տեսնում են եկեղեցի ա, այլ ոչ թե բիզնեսի աղբյուր, դրա համար բլբուլ կտրած խոսում են։