Դայուշ, գաղտնիքն էն ա, որ ոչ ոք էլ ոչ մի լիստ չի կազմում: There is no spoon: Ցուցակը կազմվում ա ավտոմատ կերպով: Ուղղակի ընտրվում են էդ պահին ամենաբարձր ռեյտինգ ունեցող 250 ֆիլմերն ու դասավորվում նվազման կարգով, ու վերջ
: Եթե հետևում ես, տեսնում ես, որ քվեարկողների թվերն անընդհատ աճում են, ըստ այդմ՝ փոխվում ա միջին գնահատականը, ու ցուցակում փոփոխություններ են լինում:
DIXIcarpe noctem
Երեկ վերջապես էս ֆիլմը նայեցի ու հիացած չեմ...
Նախ ասեմ, որ Տարանտինոյի հետ սխալ եմ ծանոթացել, սկզբում տեսել էի 4 սենյակն ու Սպանել Բիլլին ֆիլմերը, որոնք դուրս չեկան, հետո նոր ծանոթացա Pulp Fiction-ի ու Reservoir Dogs-ի հետ: Էս երկու ֆիլմից հետո համոզվեցի, որ Տարանտինոն հանճարեղ ռեժիսյոր է, բայց միայն այն ժամանակ, երբ ինքն է ուզում հանճարեղ բաներ նկարահանել...
Անփառունակ Սրիկաներից սպասելիքներս շատ մեծ էին, վերջիվերջո IMDB-ի ցուցակում 71-րդ տեղն է գրավում, բայց ֆիլմը էդքան դուրս չեկավ....
Սկսեմ դուր չեկած բաներից.
Նախ դուրս չեկավ ֆիլմի setting-ը, ֆիլմի գործողությունները կատարվում էին Ֆրանսիայում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ... Ու ամբողջ ֆիլմի ընթացքում ինքս ինձ համոզում էի, որ սա երկրորդ համաշխարհային պատերազմն է, ու չէր հաջողվումԱվելի շուտ նման էր գանգստերական ֆիլմի, որտեղ նացիստները վատ գանգստերներն էին, ամերիկացի հրեա զինվորները լավ գանգստերները, իսկ ֆրանսիացիները անմեղ բնակիչները, ովքեր իրենց կամքին հակառակ ստիպված են լինում խառնվել գանգստերների կռիվներին:
Երկրորդը Բրեդ Փիթի խայտառակ վատ ակցենտն էր... Ամեն անգամ երբ Փիթը բերանը բացում էր, սիրտս խառնում էր, դեռ ոչ մի դերասան էդքան վատ չէր փորձել կրկնօրինակել որևէ ակցենտ, ինչպես Փիթը... Ակամա հիշեցի Փիթի հրաշալի ակցենտը Snatch ֆիլմում ու խորը հոգոց քաշեցի
Երրորդ, ֆիլմում հենց սկզբից մոտս հակակրանք առաջացավ ամերիկացի հրեա զինվորների նկատմամբ իսկ նացիստները ավելի համակրելի թվացին... Միգուցե սա Տարանտինոն դիտավորյալ էր արել, միգուցե և ոչ, ամեն դեպքում դուր չեկավ
Չորրորդ, ֆիլմում լիքը ձևական ու արհեստական բաներ կային - անհետաքրքրիր դիալոգներ, անբնական (վատ) դերասանական խաղ, ձգած սյուժե... ուֆ-ուֆ
Ամեն դեպքում լավ պահեր ֆիլմում նույնպես կային.
Օրինակ հումորը որոշ տեղերում շատ լավն էր:
Քրիստոֆ Վալցը հրաշալի էր խաղում ու իրոք արժանի էր Օսկարին...
Ես էս ֆիլմը երկրորդ անգամ հաստատ չեմ նայի...
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 10.03.2010, 10:59:
I may be paranoid but no android!
Magic-Mushroom (25.10.2010), Minerva (10.03.2010)
Անփառունակ սրիկաները շատ շուտ եմ նայել, առաջի CAMrip-ը, ինձ էտ ֆիլմի մեջ մենակ էն մոմենտն ա դուրս եկել, եթե ճիշտ եմ հիշում••Սեղմել՝ ցույց տալու համար
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 30.08.2010, 17:00:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Եկել է փետրվարին կազմված ցուցակը թարմացնելու ժամանակը: Top250-ի վերևներում հենց հիմա, հենց այս պահին ամբողջ ուժով թիթիզանում են Քրիստոֆեր Նոլանի Inception-ը (9.0, 205,720 ձայն) և Pixar ստուդիայի Toy Story 3-ը (8.7, 74,347 ձայն): Դե, «Խաղալիքների պատմություն 3»-ը դեռ նոր է, դեռ շուտ է այս մուլտֆիլմը թագարդրելը, սակայն «Սկզբի» («Մեկնա՞րկ»
) 200,000+ քվեները արդեն շատ լուրջ հայտ են:
Ռուֆուս (25.10.2010)
Yellow Raven (25.10.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ