Հիշեցնեմ, Աստղ ջան:
Սերխիո, մերկապարանոց հայտարարություններ չեմ անում ու բոլոր ռեալիստների անունից չեմ խոսում: Կասիլյասի զանգերին էլ չեմ պատասխանում:Ես չեմ կասկածում, որ Դուք և Ձեզ նման շատ ռեալիստներ հիասթափված էիք արդյունքից, ինչը տենց էլ պիտի լիներ, միանգամայն նորմալ ու բնական ռեակցիա էր: Բայց մի' ժխտեք, որ կային նաև այնպիսի երկրպագուներ, որ 2-0 հաշվով պարտությունը ընդունելի արդյուն ք էին համարում: Ես ինքս այդպիսիններին և' հանդիպել եմ, և' ֆորումներում եմ նման գրառումներ կարդացել: Մարդ կար նույնիսկ չարախնդում էր Բարսայի մի երկրպագուի վրա, որ խոշոր հաշիվ էր կանխատեսել, իսկ կանխատեսումը չէր իրականացել: Ու մի բան էլ, լավ չեմ հիշում, բայց էդ խաղից հետո կարծեմ Ռեալի կանտերայում, թե ինչ-որ այլ ռեալիստական կենտրոնում, Խուանդե Ռամոսին օվացիաներով էին ընդունել: Իսկ եթե իմ գրառումը ընդունել եք որպես վիրավորանք կամ զրպարտություն` ուղղված Ռեալի բոլոր երկրպագուներին կամ ֆուտբոլիստներին, իմ սխալն ա, ներողություն, դա նկատի չունեի:
Հոդվածը չեմ հիշում կոնկրետ որտեղ եմ կարդացել, բայց հաստատ ինչ-որ երկրպագուի կարծիքը չէր, այլ մասնագետի: Եթե գտնեմ, անպայման կդնեմ: Ի դեպ` կարծեմ Մարկան էլ ահագին հիացական խոսքեր էր ասել Ռեալի հասցեին էդ խաղից հետո:
Չէ, չեմ ուզի, իմաստ չկա: Տենց հոդվածներ, ինչքան ուզես, կան: Ես երբեք չեմ հասկանա Ռեալի երկրպագուներին (ֆուտբոլային թեմայով, իհարկե, ենթադրում եմ` ռեալիստներն էլ մեզ չեն հասկանա:
Կարիք էլ չկա: Ես հիշում եմ, որ Ռեալը շաատ լուրջ կորուստներ ուներ ու ամբողջական կազմով չէր ներկայացել խաղին: Հենց էդ էլ որոշ երկրպագուներ օգտագործում էին պարտությունն արդարացնելու համար: Ուղղկի իմ կարծիքով Ռեալի կարգի թիմը կամ թիմի երկրպագուները տենց չպիտի անեն: Իրանց համար մեծ նշանակություն չպիտի ունենա թիմը ուժեղագույն կազմով էր, թե չէ: Պարտությունը, առավել ևս Բարսայից, մնում ա պարտություն:![]()
Էջանիշներ