Ձեզ էլի ոչ մեկ չի խանգարում, չի էլ խանգարի, կարող եք չանհանգստանալ: Բայց այստեղի Ձեր բազմաոճ գրառումների պատճառն եմ ուզում հասկանալ… Գուցե նյարդայինանում եք, տեսնելով իրական պատկերը, գուցե ԱրմենիաԹիՎի-ի գովազդ եք անում, որ ռեյտինգը բարձրանա, Ձեր գովազդներն էլ ավելի շահութաբեր լինեն… չգիտեմ…
Ներղություն, երեկ հոգնած էի, քունս էլ տանում էր ՝ մոռացա ձեր ամենակարևոր հարցին պատասխանեմ՝ որտեղ եմ տեսել, որ հեռուստատեսությունները գովաբանեն իրենց շենքն ու շենքի զուգարանի կաֆելը. Չգիտեմ ՝ որտեղ եմ տեսել, ու չգիտեմ արդյոք՝ տեսե՞լ եմ, թե՞ չէ, անկեղծ ասած՝ Արմենիայում էլ չեմ տեսել, այսինքն՝ էդ ռոլիկները իհարկե նայել եմ, բայց ես ուշադրություն չեմ դարձրել էն բանի վրա՝ գովաբանում են, ատչոտ են տալիս, թե՞ ուղղակի ներկայացնում են, ուղղակի նայել եմ ու ուրախացել եմ, որ մենք տենց թիվի ունենք: Լոս-ում, երբ որ անցնում եմ Ալամեդայով՝ էլի ուրախանում եմ, երբ որ NBC-ի կողքին մեր՝ հայկական թիվին ու դրոշն եմ տեսնում, ալիքներն էլ որ փոխում եմ ու տեսնում եմ, որ պատկերով ոչնչով չի զիջում՝ էլի ուրախանում եմ, դե հիմա՝ ես էլ տենց մարդ եմ, ես ուրախանում եմ՝ ուրիշները վառվում են, ես հպարտանում եմ, ուրիշները թույն են թափում: Չէ, անկեղծ.... ու ինձ չի հետաքրքրում, թե տենաս որտեղից դրանց էդքան փողը, որ տենց շենք են առել, ինձ չի հետաքրքրում, թե որտեղից Քրքին էնքան փողը, որ Բելաջիոն ա առել, Արմենիան «գեղցիություն» ա մատուցում, Քիմ Քարդաշյանը մարմնի հինգերորդ կետով ա փող աշխատում, Քրքն էլ, օ, ամոթ, կազինո ա բացել: Երբ որ Վեգասում ինչ-որ մի պակիստանցի տաքսիստ ինձ հարցնում ա՝ ինչ ազգից եմ ու տեղը չի բերում, թե հայը ինչ բանա, ես հարցնում եմ՝ որն ա Վեգասի ամենա-կազինոն, անխուսափելի պատասխանում ա՝ Բելաջիոն, ես ասում եմ՝ այ Բելաջիոն հայի ա պատկանում, ինքը էլ հարցեր չի տալիս, եղածը եսիմինչ չի, բայց ես հպարտանում եմ:Ու ուրախանում եմ, երբ որ հպարտանալու նոր ու նոր պատճառներ են ծագում: կարողա՞ փոքր ազգի ներկայացուցչի կոմպլեքսով եմ տառապում՝ ներող կլինեք, բայց c`est la vie, կայացած ազգերը Եվրատեսիլի մասին սկի չգիտեն ել՝ մեր մոտ համահայկական պատվի խնդիր ա դառել, շատ մի վատ զգացեք՝ Ռուսաստանի նման երկիրը մեզնից շատ չի տարբերվում՝ իրանք էլ կայանալու խնդիր ունեն... ասելս ինչ ա՝ սիրելի հայ ժողովուրդ, եկեք ինքներս մեզ չուտենք, մեկա՝ ուրիշներն են ուտելու: Ասելս ինչ ա՝ նա պասլեդոկ՝ նայում Արմենիա թիվի՝ նայեք, չեք նայում՝ մի նայեք, բայց ինչի եք Արմենիայի ունեցած ավտոբուսը անձնական վիրավորանք համարում ձեր արժանապատվությանը՝ հասկանալ ա պետք....էդքան բան:
Albus (04.03.2010)
Թեման ընդհանուր չեմ կարդացել, բայց կասեմ, որ արմենիա ալիքը չեմ սիրում ու համարյա չեմ նայում: Իրենց հաղորդումների մակարդակը շատ ցածր ա:
Մի բան էլ, լեզվի տեսչությունը մի տարի առաջ մոնիտորինգ էր արել բոլոր հեռուստաալիքներով ու պարզել, որ հայոց լեզուն ամենաշատը աղավաղում ա Արմենիա ՏՎ ալիքը:
armuk (04.03.2010)
Ուրախ եմ, որ Դուք ուրախ եք Լոսում ապրելուց և «որակյալ» հայկական ալիք նայելուց։ Իսկ օրինակ ես ու էլի շատ հայրենակիցներ «սխալվել» ու վերադարձել են Հայաստան ապրելու կամ ապրում են Եվրոպայում, Արմենիան դիտում են արբանյակով՝ Hotbird-ով, որտեղ էդ սուպեր--պուպեր որակից մնում է մնում է միայն «կաֆելը», նույնքան կուբիկոտ ու անորակ: Համեցեք մեզ մոտ, դիտեք այդ «հիասքանչ պատկերը», որը ոչ մի բանով չի տարբերվում քրդական փախած ալիքներից ու հետո նույնպես շարունակեք ուրախանալ «հիասքանչ պատկերով»:
Դե... Տաքսիստները ամենուրեք նույնն են, նույնիսկ Հայաստանում… Մարդ կա հպարտանում ա, որ մենք Արամ Խաչատուրյան, Կոմիտաս, թեկուզ SOAD, Տիգրան Պետրոսյան, Վիլիամ Սարոյան, Անդրե Ագասի, Ատոմ Էգոյան, Ջիվան Գասպարյան, Սերգո Փարաջանով ունենք, ցուցակը կարելի է շարունակել, ի դեպ, մարդ էլ կա հպարտանում ա, որ ինչ-որ մեկը կազինո ունի։Մարդիկ տարբեր են։
Օրինակ Դուք շարունակում եք վիրավորել խոսակցին գրառումներով։
Հ.Գ. Մոռացա ասեմ, չտխրեք, եթե այս անուն-ազգանունները բան չասեն Ձեզ, նրանք ո՛չ կազինո ունեն, ո՛չ էլ Առմենիայում են աշխատում։
Վերջին խմբագրող՝ Artgeo: 04.03.2010, 13:20:
murmushka (05.03.2010)
Չեմ սիրում էդ ալիքը: Ոնց որ ԱԼՄ-ի հարուստ տեսակը լինի: Ու ինձ սխալ չհասկանաք. ինձ ընդհանարապես չի հետաքրքրում, թե իրանց փող որտեղից, ով ա իրանց հովանավորում ու ինչի համար: Էդ կարևոր չի: Կարևորն էն ա, որ իրանք էդ միջոցները հաճախ ծախսում են անտաղանդ ու անիմաստ հաղորդումների վրա, իսկ հետո էլ իրանց երևակայում են: Մենակ չասեք, թե իրանց փողերն ա, ինչի վրա ուզեն, կծախսեն: Հեռուստաեթերը վերջիվերջո հասարակության համար ա, ու արժեր, որ մի քիչ էլ մտածեին, թե ինչ են մատուցում մեր` դեռ ամբողջովին չձևավորված հասարակությանը:
What is mind? No matter. What is matter? Never mind!
Եկեք շարունակենք ցուցակը՝ ինչի չէ՝ Ազնավուր, Այվազովսկի, System of a down, Արտավազդ Փելեշյան, Սեմ Հարությունյան, Արշիլ Գորկի..պետքա՞՝ կարամ շարունակեմ, ի մեծ զարմանս ձեզ՝ ես սրանց էլ գիտեմ, նրանց էլ գիտեմ, ափսոս՝ պակիստանցի տաքսիստը չգիտի, մենակ Քրքին գիտի, ու ես էդ մասին գիտեմ, Ինչի էդ օրինակը բերեցի՞՝ չնայած շատ ավելի արժանավորները կան...նույն պատճառով, ինչի որ բերեցի Քարդաշյանի օրինակը....դե մենք քաղքենի ենք, Ֆի, կազինո, մարմնի հինգերորդ կետ, Արմենիայի շենք...շատ կասկածելի ձեռքբերումներ են, ինչի մասին ենք խոսում.....Վստահ եմ, որ այստեղ հնարավոր չի մի բան մեկընդմիշտ պարզաբանել, բայց ես դեռ հույսս չեմ կորցնում… Ինչի չեմ խուսափում տաքսիստների հետ խոսակցության բռնվելու՞ց...պատ.՝ ոչ ռասսայական խտրականությունն եմ ընդունում, ոչ դասակարգայինը, բացի էդ՝ սեփական փորձից գիտեմ՝ տաքսիստների հետ անմիջական խոսակցությունից երբեմն էնքան բան կարելի ա իմանալ ու բացահայտել....լավ, շեղվեցինք:
Իմիջիայլոց՝ ԼՈՍ-ում չեմ ապրում, չեմ էլ ապրել, ոչ էլ ուզում եմ ապրել, ուղղակի շատ հաճախ ճամփորդում եմ՝ գործով, ու ոչ միայն Լոս, տարբեր տեղեր եմ լինում...ու մի բան եմ պարզել՝ աշխարհի որ կետում էլ լինի՝ հայ լինելը լավ բան ա, բայց չար, նախանձ, քաղքենի հայից վատ մեկ էլ թուրքն ա: Իսկ Արմենիան լավ ալիքա, բարի ալիքա, բարի ա, որովհետև իրա ուժերին վստահ ա, ինչի են տարբեր տեղերից բոլորը Արմենիա վազու՞մ...բա ով կմնա խորտակվող կամ արդեն խորտակված նավի վրա, Արմենիան հեղինակություն ունի, պլյուս՝ լավ են վճարում, պլյուս՝ բոլորն են նայում, նույնիսկ նրանք, ովքեր հետո քննադատում են: Իմիջիայլոց՝ տարբեր տեղերից բոլորը մենակ Արմմենիա չի, որ վազում են, տարբեր տեղերից տարբեր տեղեր էլ են վազում, երևի՝ պատճառներ ունեն....Մի խոսքով՝ սիրտս վկայում ա, արգելափակմանս ժամը հասել ա, ինչ արած՝ թող վատ օրս սա լինի..
Շանթի դերասանները ոչ թէ ԱՐՄԵՆԻԱի սիրուցեն լցված գնում ԱՐՄԵՆԻԱ այլ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՍԻՐՈՒՑ այնպես որ ոչմի հպարտանալու կարիք չկա հարգելի Marco
Իսկ ո՞վ ասաց, որ ես հպարտանում եմ, ու ո՞վ ասաց, որ հակառակն եմ պնդում: Իհարկե՝ մարդիկ ուզում են իրենց արածի դիմաց լավ վարձատրվել, դրա համար էլ գնում են այնտեղ, որտեղ հեռանկար ու ապահովություն են տեսնում իրենց համար: Ընդ որում՝ ասեցի արդեն՝ միայն Արմենիա չէ, որ գնում են, տարբեր տեղեր են գնում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ