Հայկ, բազմածեծ, բայց այս պահին ինձ հետաքրքրող հարց. ի՞նչ տեղ է կյանքումդ զբաղեցնում Ակումբը (ուշադրություն. ոչ թե ի՞նչ է ակումբը քեզ համար, այլ քո կյանքում ինչ տեղ է զբաղեցնում)![]()
Ռուֆուս (18.03.2010)
1. Մմմ... Լա՞վ ա լինել ֆորումի ամենադաժան և անարդար մոդերատորը: ))
2. Լաստ.ֆմ-ում քեզ հարց եմ գրել, ինչի՞ չես պատասխանել:Լավ, ուրեմն էստեղ եմ տալիս. դու AC/DC ինչքա՞ն ես սիրում:
3. rocker.am-ում տեսել եմ, որ 1-2 գրառում ունես: Էդ ֆորումի ի՞նչը դուրդ չի գալիս:
4. Մեկ էլ վերջին էգոիստական հարցը. հարցեր տալուց, ըստ քեզ, շա՞տ անտաղանդ եմ: ))
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Ռուֆուս (18.03.2010)
1. Ում հետ ես հաշտ «ապրում» Ռուֆուսի թե՞ Հայկի: Ո՞վ է Ռուֆուսը քո համար: Իսկ ո՞վ է Հայկը իրականում:
2. Գործել՝ որ հավատան թե՞ հավատան՝ որ գործեն:
3. Վերջին շրջանում եղբորդ աղջկանից շատ ես խոսում: Ինչու՞ չես ամուսնանում / պրովոկացիոն հարց էր/
Ռուֆուս (18.03.2010)
Adam (06.03.2010), Yellow Raven (04.03.2010), Ռուֆուս (18.03.2010), Սերխիո (04.03.2010)
1. Ի՞նչ մասնագիտություն ունես:
2. Ինչիպիսի՞ աղջիկներն են քեզ դուր գալիս:
3. Այցելածդ քաղաքներից ո՞րն ամենաշատը կուզենայիր կրկին այցելել:
4. Ի՞նչ գարեջուր ես սիրում:
5. Պատմիր մի զվարճալի դեպք քո մանկությունից:
Ռուֆուս (18.03.2010)
Հայկ ջան, նախ ապրես, որ հարցազրույցի ես մասնակցում, էդ ռիսկային գործ ա, հաշվի առնելով, որ կարող են "ոչ ստանդարտ" հարցեր տալ ու կարծում եմ, որ դու ինչքան էլ բաց ես ֆորումում, միևնույն է, որոշակիորեն չբացահայտված ես: Հուսով եմ ու ավելի շատ համոզված, որ հարցազրույցից հետո էլ կմնաս չբացահայտված:
Հիմա անցնեմ հարցերին.
1. Ի՞նչ ես կարծում, Ակումբում լինելն ավելի շատ կոփում է, թե կոտրում Հայկ մարդուն: (հաշվի առնելով նաև մոդերատորի բարդ աշխատանքը)
2. Եթե մի օր Ակումբը վերանա (դռոփ ակումբ_դբ իֆ էկզիստս) շա՞տ կտխրես, կփորձես նոր "Ակումբ" ստեղծե՞լ, թե՞ ուղղակի կասես "սե լա վի":
3. Ե՞րբ ես առաջին անգամ սիրահարվել: Եթե պետական գաղտնիք չի, կպատմե՞ս:
4. Ակումբի ընկերները վիրտուա՞լ ընկերներ են, թե՞ ռեալ:
Մի քիչ լրջացնեմ:
5. Հավատում ես Աստծո գոյությանը ու ինչպիսին ես պատկերացնում Նրան:
6. Եթե Աստվածային ուժ ունենայիր, ինչ կանեիր առաջինը? (ընդունվում է ցանկացած տարբերակ, նույնիսկ Վինսթոն սիգարետ գնելը)
7. Գիտեմ որ աշխատում ես հիմա (չնայած չգիտեմ ինչ մասնագիտությամբ)` սիրում ես աշխատանքդ? Եթե հնարավոր լիներ փոխել, ինչ մասնագիտությամբ կամ գուցե նույն մասնագիտությամբ "որտեղ" կցանկանայիր աշխատել?
Ու վերջում, ձեռքդ խղճիդ կամ սրտիդ դնելով ասա, Ակումբն ա լավը թե ՄայՀայաստանը?
Շնորհակալություն
E-la Via (06.03.2010), One_Way_Ticket (04.03.2010), Մանուլ (04.03.2010), Ռուֆուս (18.03.2010)
1. Վերջին անգամ ե՞րբ ու ինչի՞ համար ես ամաչել։
2. Ի՞նչ տարբերություն կա դպրոցը նոր ավարտող Հայկի ու ներկայիս Հայկի միջև (խնդրում եմ հնարավորինս մանրամասն)։
3. Ի՞նչ տիպի նվերներ ես սիրում ստանալ։
4. Եթե անսպասելիորեն ինչ–որ շատ ուրախալի լուր ստանայիր, առաջինն ու՞մ կպատմեիր։
5. Կյանքիդ ամենաերջանիկ շրջանը ո՞րն ես համարում։ Իսկ ամենաանհաջողը կամ տհա՞ճը։
6. Եթե կախարդական փայտիկի միջոցով քեզ հնարավորություն տրվեր ընտրելու որևէ տաղանդ, շնորհք, ի՞նչ կընտրեիր։
7. Քո կարծիքով, ո՞րն է քո ամենաբնորոշ գիծը։ Իսկ ուրիշների՞ կարծիքով (նկատի ունեմ՝ քեզ քիչ թե շատ լավ ճանաչողների)։
8. Բրյուսովում որպես սեռային փոքրամասնություն՝ քեզ ո՞նց էիր զգում։Չգիտեմ՝ ձեր խմբում քանի տղա կար, բացի քեզնից, կամ արդյոք կար, թե չէ (էդ էլ կասես միանգամից
), ամեն դեպքում դժվար թե շատ լինեին տղաները։ Նման միջավայրում գտնվելու առավելություններն ու թերությունները քեզ համար որո՞նք էին։
9. Քեզ ո՞ր հեքիաթի կամ մուլտֆիլմի հերոսին ես նմանեցնում։
10. Ի՞նչ կենդանի ես սիրում, բացի շնից։Ի դեպ, իսկ ոչխար սիրու՞մ ես իրականում, թե՞ միայն ավատարների տեսքով։
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.03.2010, 06:29:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ռուֆուս (18.03.2010)
Ահա քեզ թուղթ, ահա եւ մատիտը, մի բան էլի նկարի ու նկարագրի
Ինչի՞ց է նյարդայնանում ու մին ալ ի՞նչ պետք է անել, որ դու հունից դուրս գաս![]()
Դե շատ բաների համար եմ ամաչում, որոշ բաների մասին չեմ էլ ուզում խոսելԲայց վերջինը մի քիչ զվարճալի էր, կպատմեմ: Ուրեմն ես ու Էլյան (գործընկերս) 10, 20, 50 դրամանոցներ ենք հավաքում, երբ բավականաչափ փող է հավաքվում, միասին գնում ենք պիցցա ուտելու: Երեկ հաշվեցինք, պարզվեց մոտ 2000դրամի չափ հարստություն ունենք, փողը վերցրեցինք ու գնացինք պիցցերիան: Դրամների կույտը դրեցի սեղանի վրա ու երբ պատվերը բերեցին, հանկարծակի դիպա դրամների կույտին ու ամբողջ մանրը թափվեց հատակին: Ես ու Էլյան բարձր ծիծաղելով գետնից հավաքում էինք 10անոցներն ու 20անանոցները, կողքի սեղանին էլ սիրահարված զույգ էր նստած, էս տղեն էլ եկավ մեզ օգնելու: Առանց որևէ բան ասելու հատակից վերցնում է մանրն ու զարմացած մեր վրա նայում: Երևի մտածում էր բոմժեր ենք, մուրացկանություն ենք արել, օրվա հավաքած գումարով էլ եկել ենք հաց ուտելու
Դպրոցը նոր ավարտող Հայկը միամիտ էր, կարծում էր, թե աշխարհի բոլոր դռները բաց են իր դիմաց ու հաջողակ լինելու համար ոչ մի բան պետք չի, հաջողությունը ինքն իր ոտքով կգա կթակի իր դուռը: Իսկ ներկայիս Հայկը հասկացել ա, որ ամեն ինչ կյանքում հենց էնպես չի տրվում, պետք է տքնաջան աշխատես, որ ինչ-որ բանի հասնես: Supertramp խմբի այս երգը հենց դրա մասին ա.
Supertramp - The Logical Song
When I was young, it seemed that life was so wonderful,
a miracle, oh it was beautiful, magical.
And all the birds in the trees, well they'd be singing so happily,
joyfully, playfully watching me.
But then they send me away to teach me how to be sensible,
logical, responsible, practical.
And they showed me a world where I could be so dependable,
clinical, intellectual, cynical.
There are times when all the world's asleep,
the questions run too deep
for such a simple man.
Won't you please, please tell me what we've learned
I know it sounds absurd
but please tell me who I am.
Now watch what you say or they'll be calling you a radical,
liberal, fanatical, criminal.
Won't you sign up your name, we'd like to feel you're
acceptable, respecable, presentable, a vegtable!
At night, when all the world's asleep,
the questions run so deep
for such a simple man.
Won't you please, please tell me what we've learned
I know it sounds absurd
but please tell me who I am.
Անակնկալ նվերներ եմ շատ սիրում ու ինձ համար հեչ կարևոր չի թե ինչ են նվիրում, կարևորն այն է, որ սիրով նվիրենԿարող է շատ փոքրիկ բան լինի, բայց ինձ շատ ուրախացնի:
Եսիմ, միշտ ուզեցել եմ ուրախ լուրերը անակնկալ անել, բայց չեմ կարողացել, վերջին պահին միշտ ծակվել եմ:Նայած ինչ տեսակի լուր է, կարող ա ուզենամ առաջինը ծնողներիս հայտնել, կարող ա ընկերներիս, մեկ մեկ ընդհանրապես անծանոթ մարդուն եմ առաջինը հայտնում
![]()
I may be paranoid but no android!
*e}|{uka* (17.03.2010), Ariadna (18.03.2010), CactuSoul (17.03.2010), Chuk (17.03.2010), Claudia Mori (10.05.2011), Enigmatic (17.03.2010), Farfalla (18.03.2010), helium (17.03.2010), Minerva (23.03.2010), One_Way_Ticket (17.03.2010), Yeghoyan (17.03.2010), Yevuk (17.03.2010), Արշակ (17.03.2010), Արևհատիկ (17.03.2010), Դատարկություն (17.03.2010), Երկնային (17.03.2010), Լուսիանա (30.03.2010), Մանուլ (03.04.2010), Նարե (17.03.2010), Ուլուանա (18.03.2010)
Մերսի Դայ, ջան, որ իմանայի սենց տանջահար էիք անելու հարցերով, հաստատ կհրաժարվեի մասնակցել
Ակումբը միանշանակորեն կոփում է ինձ (ու ինձ թվում է բոլորին): Լինում են պահեր, երբ այնքան եմ զզվում ամեն ինչից, որ ցանկանում եմ զենքերս ցած դնել ու հեռանալ, մեկ մեկ էնքան եմ նյարդայնանում, որ ուզում եմ որոշ մարդկանց տուտուզիկները տուգանայիններով կարմրացնել (Վելվետ, շուտ եմ ասել, քո մասին չի խոսքս), բայց դե հետո հանդարտվում եմ
Որոշ մարդիկ չեն հասկանում, որ վիրտուալ կյանքը, այնուամենայնիվ կյանք է, որտեղ ամեն բառի ու արարքի համար վաղ թե ուշ պատասխան ես տալու:
Շատ կտխրեմ, նոր Ակումբ չեմ ստեղծի, փոխարենը կփորձեմ փոխարինող տարբերակ գտնել, չնայած չեմ կարծում, որ Ակումբին որևէ ուրիշ ֆորում փոխարինի
Պետական գաղտնիք աՃիշտն ասած մինչև հիմա սիրահարվածություն չեմ ունեցել, չնայած տարբեր աղջիկների նկատմամբ տարբեր զգացմունքներ ունեցել եմ - սիմպատիա, մտերմություն, փոխադարձ համակրանք, թեթև սիրահարվածություն և այլն: Մինչև հիմա փնտրում եմ երկրորդ կեսիս, էն աղջկան, ում տեսնեմ ու ասեմ, այ ինքն ա, ում հետ պատրաստ եմ մինչև կյանքիս վերջ ապրել, նա, ումից երբեք չեմ հոգնի կամ ձանձրանա ու ինքն էլ ինձանից չի հոգնի:
Երկրորդ դասարանում սիրահարվել էի համադասարանցիներիցս մեկին, մի անգամ դասից փախանք, գնացինք իրենց տուն: Դաշնամուր էինք նվագումՀետո էլ մամաս եկել էր դպրոց, ինձ չէր գտել ու շուխուր էր դրել: Ինձ բացատրին, որ չի կարելի առանց տնեցիներին տեղյակ պահելու գնալ աղջիկների հետ սիլիբիլի անել
Մեկ էլ 16 տարեկանում, երբ ԱՄՆում էի, սիրահարվեցի մի շատ խելացի թայվանուհու: Մեր մեջ լիքը ընդհանրություններ կային, կես բառից իրար հասկանում էինք: Հետո ես վերադարձա Հայաստան, ինքը վերադարձավ Թայվան, մի երկու տարի իրար գրում էինք, հետո տեղափոխվեց Չինաստան ու իրար կորցրինք:
Նայած ով:Ակումբն ինձ համար յուրօրինակ էր նրանով, որ հենց սկզբից ռեալում ծանոթացա շատերի հետ ու իրար հետ շատ փորձությունների ու արկածների միջով անցանք: Այսինքն միանգամից ոչ թե վիրտուալ կերպարների հետ ծանոթացա, այլ ռեալ, որը շատ ավելի հուսալի է քան վիրտուալը:
Հիմա էլ կան ակումբցիներ, ովքեր վիրտուալ ընկերներ են, կան մարդիկ, ում վիրտուալ կերպարներն ինձ ավելի շատ են դուր գալիս, քան ռեալը, և հակառակը: Որոշ մարդկանց հետ էլ (այդ թվում նաև քեզ) շատ կուզենայի ռեալում ավելի շատ շփվեի:
Նայած Աստված ասելով ինչ ենք հասկանում:
Եթե Աստված բարի դեմքով, սպիտակած մազերով պապիկ է, ով նստում է երկնքում, ում պետք է աղոթենք, երկրպագենք, մոմ վառենք, ամեն անգամ իրեն հիշենք, որ հաջողակ լինենք, ուրեմն չէ, չեմ հավատում նման Աստծո գոյությանը:
Իսկ եթե Աստված ասելով հասկանում ենք Բնությունը, Տիեզերքը, այն Ուժը, որը ստեղծել է ամեն ինչ, այն Տրամաբանությունը, որին ենթարկվում է ամեն ինչ, որին պետք չէ երկրպագել, այլ ընդամենը ընդունել ու իր սահմանած օրենքներով ապրել, ուրեմն, այո հավատում եմ նման Աստծո գոյությանը, չնայած իրեն ես Աստված անունը չէի տա
ես Վինստոն չեմ ծխում
Կկանգնեի ամենաբարձր ժայռի ծայրին, թևերս լայն կբացեի, աչքերս կփակեի, ներքև կցատկեի ու կսավառնեի... Երկաաաա՜ր կսավառնեի
Թույլ տեղիս դիպարԱշխատանքս երբեմն սիրում եմ, ավելի հաճախ ատում եմ, մեկ մեկ մտածում եմ, որ Երևանում նույն աշխատանքն անեի, երևի ավելի շատ հաճույք կստանայի... Ինչ վերաբերվում է մասնագիտությանս, ամենաշատը սիրում եմ հաճախորդների սպասարկմամբ զբաղվել, իսկ տեղը էդքան էլ կարևոր չի, կարևորը աշխատավարձն է ու աշխատանքային առողջ մթնոլորտը:
Բնականաբար Ակումբը, չնայած ՄայՀայաստանում էլ լավ բաներ կային, օրինակ իմ ու արիացիների պատերազմներն ու Անդրեյկան![]()
I may be paranoid but no android!
*e}|{uka* (17.03.2010), Ariadna (17.03.2010), CactuSoul (17.03.2010), Chuk (17.03.2010), Claudia Mori (10.05.2011), Dayana (17.03.2010), Farfalla (17.03.2010), helium (17.03.2010), Katka (17.03.2010), Minerva (17.03.2010), One_Way_Ticket (17.03.2010), Yeghoyan (17.03.2010), Yevuk (17.03.2010), Արշակ (17.03.2010), Արևհատիկ (17.03.2010), Դատարկություն (17.03.2010), Երկնային (17.03.2010), Մանուլ (03.04.2010), Նարե (17.03.2010), Ուլուանա (18.03.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ