Վաղուցվանից մտադրություն ունեի նման թեմա բացելու ու ակումբցիներին Իտալիայի հրաշալիքների հետ մոտիկին ծանոթացնեի: Շատ բաների մասին տուրիստական ուղեցույցներում տեղեկություններ չեք գտնի, համ էլ մտածում եմ հետաքրքիր կլինի:
Հ.Գ. Նկարների մեծ մասը իմը չեն:
Վաղուցվանից մտադրություն ունեի նման թեմա բացելու ու ակումբցիներին Իտալիայի հրաշալիքների հետ մոտիկին ծանոթացնեի: Շատ բաների մասին տուրիստական ուղեցույցներում տեղեկություններ չեք գտնի, համ էլ մտածում եմ հետաքրքիր կլինի:
Հ.Գ. Նկարների մեծ մասը իմը չեն:
I may be paranoid but no android!
Claudia Mori (04.02.2013), ivy (04.02.2013), Malxas (04.02.2013), Monk (04.02.2013), Sagittarius (04.02.2013), Sambitbaba (04.02.2013), Skeptic (04.02.2013), Valentina (04.02.2013), Անվերնագիր (04.02.2013), Արամ (20.10.2013), Գալաթեա (04.02.2013), Հայկօ (04.02.2013), Ներսես_AM (04.02.2013), Շինարար (04.02.2013), Տրիբուն (04.02.2013)
Բոլոնյա
Իտալիական տուրիստական քաղաքների ցանկում Բոլոնյան էդքան էլ պոպուլյար այցելության վայր չէ: Պատմության ընթացքում Բոլոնյան երբեք չի ունեցել ոչ Ջենովայի ու Վենետիկի հարստությունը, ոչ Հռոմի հզորությունը, ոչ էլ Ֆլորենցիայի գեղեցկությունը, բայց Բոլոնյան միշտ էլ եղել է Իտալիայի ամենակարևոր քաղաքներից մեկը ու հսկայական ազդեցություն է թողել եվրոպական կրթության, գիտության ու արվեստի վրա:
Բոլոնյան երեք մականուն ունի - la dotta (կրթված), la rossa (կարմիր) la grassa (չաղ):
Bologna dotta: Բոլոնյան կրթված է, որովհետև այստեղ է գտնվում Եվրոպայի ամենահին համալսարանը: Չնայած պաշտոնական տարբերակով այն հիմնվել է 1088թ-ին, շատ գիտնականների կարծիքով Բոլոնյայի համալսարանը շատ ավելի հին կառույց է, քան 11-րդ դարը: Հետագայում Բոլոնյայի համալսարանի օրինակով ստեղծվեցին Պադուայի, Սիենայի, Փարիզի, Օքսֆորդի ու միջնադարյան այլ համալսարաններ: Բոլոնյայում են սովորել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսին են Դանթե Ալիգիերին, Թոմաս Բեքքեթը, Ալբրեխտ Դյուրերը, Նիկոլայ Կոպեռնիկոսը, Պետրարկան, Սերվանտեսը, Ումբերտո Էկոն և այլոք: Հիմա էլ համալսարանը շատ կարևոր դեր է կատարում Բոլոնյայի համար, քաղաքի մոտ 300.000 բնակչության մոտ մեկ երրորդը ուսանողներ են: Համալսարանի նշանաբանն է Alma Mater Studiorum - Կրթության մեծ մայրը:
Bologna rossa: Բոլոնյան կարմիր է երկու պատճառներով: Նախ ամբողջ քաղաքը կառուցված է կարմիր քարից: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անընդմեջ այն կառավարել է Իտալիայի կոմունիստական կուսակցությունը: Ընդհանրապես Էմիլիա Ռոմանյա նահանգը, որի մայրաքաղաքը Բոլոնյան է ու Տոսկանան, որի մայրաքաղաքը Ֆլորենցիան է, հայտնի է եղել «կարմիր գոտի» անունով: Կոմունիստների ու ձախակողմյան ազատամիտ քաղաքականության շնորհիվ Բոլոնյան հիմա ունի ամենազարգացած քաղաքային ինֆրաստրուկտուրան ու ամենաբարձր կենսամակարդակը Իտալիայում:
Bologna grassa: Բոլոնյան միանշանակորեն իտալական խոհանոցի մայրաքաղաքն է: Այստեղ են ծնունդ առել իտալական խոհանոցի ամենահամեղ ու ամենահայտնի ճաշատեսակները. լազանյա, բոլոնեզե սոուսով (որն այստեղ անվանում են ռագու) տալյատելե պաստան, մորտադելլա երշիկը, տորտելլինին և այլն: Ի դեպ տորտելլինիի մասին, մի անգամ Հռոմի պապի ապօրինի դուստր Լուկրեցիա Բորջիան ճանապարհորդում է Հռոմից Ֆերրարա ու կանգ է առնում Բոլոնյայում գտնվող հյուրանոցում: Հյուրանոցի տերը այնքան է հիանում Լուկրեցիայի գեղեցկությամբ, որ որոշում է բանալու ծակից հետևել, թե ինչպես է իր սենյակում շորերը հանում Լուկրեցիան: Սակայն միակ բանը, որը կարողանում է տեսնել՝ Լուկրեցիայի պորտն էր, որից ոգեշնչված պատրաստում է առաջին տորտելլինին:
Շարունակությունը հետո, երբ որ հավես ունենամ![]()
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 04.02.2013, 03:37:
I may be paranoid but no android!
Alphaone (04.02.2013), Arpine (04.02.2013), Claudia Mori (04.02.2013), ivy (04.02.2013), John (04.02.2013), Malxas (04.02.2013), Moonwalker (04.02.2013), Ripsim (04.02.2013), Sagittarius (04.02.2013), Sambitbaba (04.02.2013), StrangeLittleGirl (04.02.2013), Ամպ (05.02.2013), ԱնԱիդա (04.02.2013), Անվերնագիր (04.02.2013), Արամ (20.10.2013), Գալաթեա (04.02.2013), Լուսաբեր (05.02.2013)
Բոլոնյա - Պորտիկոները, Նեպտունը և Ջրանցքները
Առաջին բանը ինչ կնկատեք Բոլոնյայում պորտիկոներն են՝ կամարապատ փակ մայթերը:
Բոլոնյայի հին քաղաքի գրեթե բոլոր մայթերը ծածկված են այսպիսի պորտիկոներով: Բոլոնյացիները սիրում են կրկնել, որ անձրևոտ եղանակներին կարիք չկա անձրևանոց վերցնել: Անձրևից պաշտպանելուց բացի ամռանը պորտիկոները զով են պահում քաղաքը: Բոլոնյան երկու ռեկորդ ունի պորտիկոների շնորհիվ. նախ այն ամենամեծ թվով պորտիկոներ ունեցող քաղաքն է աշխարհում (պորտիկոների ընդհանուր երկարությունը մոտ 45կմ, որից 38կմ-ը քաղաքի պատմական կենտրոնում է): Բացի դրանից Բոլոնյայում է գտնվում ամենաերկար անընդմեջ պորտիկոն. Պորտա Սարագոցցայից Սան Լուկկա ձգվող պորտիկոն մոտ 3.8կմ երկարություն ունի ու բաղկացած է 666 սյուներից: Սկզբում պորտիկոները կառուցել են պրակտիկ պահանջներից ելնելով. ամեն տարի նորանոր ուսանողներ էին գալիս Բոլոնյա ու քանի որ քաղաքը ի վիճակի չէր բոլորին տեղավորել, սկսեցին փայտե սյուների շնորհիվ շենքերը մեծացնել՝ մայթերի հաշվին: 16-րդ դարում Բոլոնյայի իշխանությունները նոր օրենք հանեցին, որի համաձայն բնակիչները պետք է քանդեին փայտե սյուները և փոխարենը քարե սյուներ կառուցեին և այն բոլոր շենքերը որոնք պորտիկոներ չունեին, պարտավոր են պորտիկոներ կառուցել: Նույնիսկ հատուկ պահանջ կար, ըստ որի պորտիկոն պետք է այնքան բարձր լիներ, որ ձիավորը կարողանար անցնել դրա տակով և պետք է այնքան լայն լիներ, որ մարդը կարողանար պառկել դրա լայնքով:
Նեպտունն ու Ջրանցքները
Բոլոնյայի հովանավորը Նեպտունն է, որի շատրվանը գտնվում է քաղաքի կենտրոնում: Չնայած հիմա տարօրինակ է թվում, որ ծովից 100կմ հեռու գտնվող քաղաքի հովանավորը ծովերի աստվածն է, բայց սա Բոլոնյայի փոքրիկ գաղտնիքներից մեկն է:
Պատճառն այն է, որ մինչև 19-րդ դարը Բոլոնյայի հյուսիսային և արևմտյան մասում փողոցների փոխարեն ջրանցքներ են եղել: Բոլոնյան միջնադարում եղել է մետաքսի արտադրության կենտրոն ու ջրանցքները սպասարկել են մետաքսի ֆաբրիկաները: Ջրանցքների ընդհանուր երկարությունը մոտ 18կմ է եղել ու միջնադարում ջրանցքների միջոցով Բոլոնյան ելք է ունեցել դեպի ծով: 19-րդ դարում քաղաքի իշխանությունները որոշեցին ջրանցքների վրա փողոցներ կառուցել, բացառությամբ մի փոքրիկ մասի, որը կարելի է տեսնել գաղտնի պատուհանից
![]()
I may be paranoid but no android!
Alphaone (04.02.2013), Arpine (04.02.2013), Claudia Mori (04.02.2013), ivy (04.02.2013), John (04.02.2013), Moonwalker (04.02.2013), One_Way_Ticket (04.02.2013), Ripsim (04.02.2013), Ruby Rue (19.10.2013), Sagittarius (04.02.2013), Sambitbaba (04.02.2013), Valentina (04.02.2013), Ամպ (05.02.2013), ԱնԱիդա (04.02.2013), Անվերնագիր (04.02.2013), Արևհատիկ (04.02.2013), Լուսաբեր (05.02.2013), Նաիրուհի (05.02.2013)
Հ.Գ. Եթե Նեպտունի արձանին նայեք հետևից, կհասկանաք, թե ինչու են բոլոնյացիները նրան անվանում il Gigante (գիգանտ)
![]()
I may be paranoid but no android!
Arpine (04.02.2013), Claudia Mori (04.02.2013), John (04.02.2013), Moonwalker (04.02.2013), Ripsim (04.02.2013), Sagittarius (04.02.2013), Sambitbaba (04.02.2013), Աթեիստ (04.02.2013), Անվերնագիր (04.02.2013), Ներսես_AM (04.02.2013)

Ռուֆ, մի հատ սենց հարց էլի, քո փորձից էլ հենց ասա: Իտալիան վտանգավո՞ր երկիր ա: Այսինքն, ես եթե մենակ աղջիկ հալով գնամ մի տեղ, ինչքա՞ն ա, ասենք, հոսթելում թալանվելու հավանականությունը:
Ես շատ եմ լսել Իտալիայում զանազան գողությունների մասին, բայց ուզում եմ հասկանալ՝ հասարակ անզգուշությա՞ն արդյունք ա, թե՞ իրանց պրոֆեսիոնալիզմն էնքան մեծ ա, որ ոչ մի զգուշավորություն չի փրկի:
Բյուր, Իտալիան ահավոր տարբեր ա: Հյուսիսը լավ զարգացած է ու համեմատաբար ապահով, ժողովուրդը հարուստ է ու լավ ա ապրում, բայց ինչքան հարավ ես գնում, էդքան վիճակը վատանում ա: Ես մինչև հիմա միշտ խմբով եմ ճանապարհորդել, դրա համար ապահով եմ զգացել, բայց եթե մենակ որևէ տեղ գնամ, ռյուկզակս դիմացից կկախեմ ու դրամապանակս ապահով տեղ կպահեմ: Տուրիստական քաղաքներում (Վենետիկ, Ֆլորենցիա և այլն) ահավոր շատ մարդ կա ու պիտի ուշադիր լինես, հատկապես կայարանների ու տեսարժան վայրերի մոտ: Օրինակ Ֆլորենցիայում ամբողջ փողոցային առևտուրը ալբանացիների ձեռքն էր, փողոցային տոնավաճառներում շատ հանգիստ կարող են դրամապանակդ թռցնեն: Բոլոնյան ապահով քաղաք ա, բացառությամբ մի փոքրիկ հատվածի, որտեղ նույնիսկ ցերեկով անցնելն ա վտանգավոր: Դե ստեղ լիքը ուսանողներ կան ու նույնիսկ գիշերը 3-4-ին փողոցներում լիքը ջահելություն կա: Ասում են, որ Հռոմն ու Նեապոլն է շատ վտանգավոր:
Փոքրիկ քաղաքներում մտածելու բան չունես, սովորաբար դատարկ են լինում:
Չեմ կարծում, որ քեզ հոստելում կթալանեն, բայց ավելորդ զգուշությունը չէր խանգարի:![]()
I may be paranoid but no android!
Alphaone (04.02.2013), StrangeLittleGirl (04.02.2013)

Ես Հռոմում ու Տոսկանայում եմ եղել, ոչ մի վտանգավոր բան չեմ զգացել: Այն, որ արտաքին գրպաններում մեծ գումար կամ այլ թանկարժեք իրեր պահել չի կարելի, մեկ էլ որ պայուսակը պետք է անցկացնել ոչ թե այսպես.
այլ այսպես.
ինձ համար վաղուց է ակնհայտ, ու ոչ միայն Իտալիայում:
P.S. Հոսթելներում երբեք չեմ մնացել, չգիտեմ, թե ինչ կարգի զգուշություն է պետք, բայց մի բան, որ հաստատ արժի անել. tripadvisor-ում կարդալ review-ները, եթե գոնե մի դեպք է նկարագրված թալանման, այդտեղ չգնալ:
Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 04.02.2013, 15:09:
Հոսթելում էլ են թալանում, հոթելում էլ. բառացիորեն մտնում են սենյակ, սրբում տանում: Ինձ Իտալիայում ոչ մի անգամ չեն կողոպտել, բայց ծանոթներից շատերին են արել: Փողոցում, հոթելում, ռեստորանում:
Իտալիայում արժի շատ զգույշ լինել: Ուրիշ վնաս դժվար թե հասցնեն, բայց որ անզգուշության դեպքում ունեցած-չունեցածը կարղ են սրբել տանել, էդ հաստատ: Ու էնպես էլ պրոֆեսիանալ են, ձեռքիդ բռնած պայուսակը կբացեն, դրամապանակը կհանեն, հետո պայուսակը նորից սիրուն կփակեն, տենց բաց հո չեն թողնի
Ուղղակի հարցն էն է, որ ջահել, ուսանող մասսան հազվադեպ է իրենց ուշադրության կենտրոնում. ուսանողից ինչ պիտի պոկես, թե բան ունես, դու պիտի տաս
Իսկ այ կարգին տուրիստերը, հատկապես, եթե մի քիչ տարիքով են կամ գործուղման եկած, լավ հագնված մարդիկ վտանգի գոտում են:
Ի դեպ, ես Հռոմում բնակարան էի վարձել Տրաստեվերե թաղամասում, առաջին հարկում: Տանտերը մի քանի անգամ նշեց, որ այստեղ անվտանգ է, դուռը անպայման փակ պահեք, իսկ պատուհանները կարելի է կիսաբաց թողնել ու գնալ, բան չի լինի: Չեմ կարծում, որ նա շահագրգռված էր, որ գողեր մտնեին:
Հոթելն ու հոսթելն ինչով են տարբերվում?
shatboyov (04.02.2013)
Valentina (04.02.2013)

Դե Հռոմից բավական շատ պատմություններ եմ լսել թալանի, ընդ որում՝ պատմողները խիստ կասկածներ ունեին, որ գողերը ոչ թե օտար մարդիկ էին, այլ հենց հյուրանոցի աշխատակիցները:
Դե հա, ես միշտ էլ ռյուկզակը դեմից եմ կախում, կողպեքն էլ վրան: One way, ես տենց պայուսակներով չեմ էլ ճամփորդում: Իսկ եթե ստիպված եմ լինում ձեռքիս փոքրիկ պայուսակը վերցնել, միշտ գրկած եմ պահում: Բայց դե ամեն դեպքում... Իտալիայի մասին նե՜նց լեգենդներ եմ լսել որ: Ռուֆ ու Ռիփ, մերսի ինֆոյի համար: Ամեն դեպքում, լավ կծրագրեմ ուղևորությունս մեկնելուց առաջ, որ սյուրպրիզներ չլինեն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ