Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Սա ուրիշ հարց է, ավելի լավ է ընդհանրապես չփոխարիներ, քան թե վերջին րոպեներին դուրս բերեր, ոնց-որ 17 տարեկաններին են դուրս բերում խաղադաշտ վերջին րոպեներին՝ ժամանակ շահելու համար: Ռաուլին ու՞մ տեղն ա դրել, Ռաուլը էն մարդն ա, ում հարգում են բոլորը, ընկեր են անգամ Բարսելոնայի ֆուտբոլիստները, նրա հասցեին դեռևս բացասական կարծիք չեմ լսել կամ էլ այնքան աննշան է եղել, որ չի էլ տպավորվել: Ռաուլը էն մարդն ա, ում ավելի են հարգում, քան ամբողջ ղեկավար ու մարզչական կազմը միասին վերցրած: Ու այսպիսի վերաբերմունքը բառ էլ չեմ գտնում՝ բնութագրելու համար: Ռաուլը այն ֆուտբոլիստն է, որը մեկ անգամ չի ապացուցել, որ կարող է խաղը իր վրա վերցնել, առաջ տանել թիմը: Չեմ ժխտում, Ռոնալդուն, Իգուայինը շատ լավ են խաղում, բայց իրենք թիմի առաջնորդ չեն կարող լինել, շա՜տ փոքր են: Ռաուլին այնպիսի խաղերի ժամանակ չի հանում, երբ նա ամենաշատը կարող է օգտակար լինել: Թեկուզ ՉԼ-ն... Ռաուլը շնչում է ՉԼ-ով, շատ է եղել, երբ թիմը պարտվելիս է եղել, փոխարինման է մտել, հավասարեցրել խաղը, իսկ ապա՝ Ռեալը հաղթել է: Իսկ ու՞ր էր նա Լիոնի հետ խաղի ժամանակ: Ուֆ, ջղայնացած եմ Իսկ որ կարդում եմ՝ երկրպագուները արդեն 7 համարը նվիրում են սրան-նրան, վաբշե եմ վատանում:


Դե մի վատ բան որ չասեիր, կմտածեի՝ փասսվորդդ ջարդել են
Լուրջ մտածում ես որ Ռաուլը Ռեալի հիմնական կազմում տեղ ունի՞ ու էն էլ Լիոնի խաղին պետք է խաղա՞ր, բայց Աստղ Ռաուլը չի կարող առաջնորդել թիմը, ինքը էլ չի կարողանում խաղալ, նրա բոլոր լավ որակները անկում են ապրել, չեմ հասկանում թե ինչու չի հեռանում ֆուտբոլից: