Պետք է ասես քո գլոբալ ՝IP-ն, այսինքն այն IP-ն, որը որ դրսից երևում է: Եթե մտնես http://speedtest.net/ կտեսնես: Նայի որ դինամիկ չլինի (ամեն անգամ ինտերնետին միանալուց IP-ն փոխվի), այլապես IP-ների դիապազոնը պետք է ասես:
Ետ ինչ՞ կոդերի մասինա խոսքը:կոդեր բացելը մոտ 5000 դրամ
Ծախում են։ Չինական կլոնն է բնականաբար, պրոցեսորի վրա պուճուրիկ քուլեր է դրված, որը խայտառակ ձեն ա հանում (համենայն դեպս ինձ համար), ես 100 օհմ դիմադրություն եմ ժամանակավորապես միացրել, որ դանդաղ պտտվի, մինչև նորմալ քուլերը որը ebay–ից առել եմ, տեղ հասնի։ Սկզբունքորեն աշխատում է, չեմ բողոքում։
Si vis pacem, para bellum
Դեկտեմբերին 300$ էր։ HD ալիքները շատ են թե քիչ են, ապա կախված՝ թե որ արբանյակից որ փաթեթն ես նայելու։ Իսկ կտրտելն էլ կախված է ընդունվող ալիքի SNR (signal to noise ratio - ազդանշան–աղմուկ հարաբերություն) –ից։ Վերջինս կախված է անտենայի չափից, անտենայի ուղղորդման ճշգրտությունից, LNB–ից, կաբելի որակից։ Մետրանոց անտենայով HotBird-ի Cyfra+ փաթեթի HD –ները եթե խոնավ–անձրևային–ամպրոպային եղանակ չի, ապա բացարձակապես չեն կտրտվում։ Այսինքն եթե կտրտվում են, ապա միայն քարտշարինգի կապի պատճառով։
Si vis pacem, para bellum
Այս հղումով http://www.lyngsat.com/hd/index.html կարող ես նայել, թէ որ՞ արբանյակի վրա ինչ՞ HD ալիք կա:
Եթե կոնկրետ դեռ չես որոշել, թե ինչ փաթեթ ես նայելու, ապա աչքիս НТВ+ պիտի նայեսՄետրանոց անտենան ծով է, մանավանդ որ փեթակում դրանից մեծը ես չգտա էլ։ Նայի ժեշտը հաստ լինի, ու մեկ էլ պատին ձգելու եղած չեղածներից ընտրի ամենահաստոտները ու մեծ դյուպել ունեցողները։ НТВ+ի համար կլոր բևեռացմամբ գլխիկ է պետք, մյուսների համար հիմնականում գծային։ Տեղում որ հարցնես, կասեն, թե որը որն է։ Ֆիրման կամ թե վրեն ինչ է գրված, կապ չունի, ինձ թվում է բոլորն էլ նույն կարգի չինական գարաժներում սարքած գլխիկներ են հիմնականում առանց պրոբլեմի աշխատում են։ Իսկ կաբելի համար կարող ես փեթակի հիմնական մուտքից գնալ մինչև հետևամաս, դեպի դուրս գնացող դալանատիպ տեղով որ գնաս, ամենավերջում աջ կողմից բուդկա կա, կաբելներ են ծախում, վատ կաբելներ չեն, մետրը 150 դրամից մինչև 250–300 դրամ՝ սա լրիվ պղինձ էր։ 150 դրամանոցը միայն լարի մակերևույթն էր պղինձ, բայց իմ կարծիքով նորմալ կաբել է։ Այդ բուդկայի դիմաց բիրիքով ծախողներն են, ասենք 100 մետրանող բուխտ պիտ առնես նվազագույնը, կարող ես առնել կիսվել մեկի հետ, ավելի էժան կնստի։
Si vis pacem, para bellum
Մի վաղտ բուխտը 100 յարդ էր=91.44մետր, հիմա էլ ըտենց չի՞:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ